Համահայկական բանկի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը 1.5 միլիոն դոլար աշխատավարձ է ստացել

Համահայկական բանկի տրանսֆորմացումը ներդրումային հիմնադրամի՝ ըստ էության նշանակում է, որ այդ կառույցը կլուծարվի: Էական չէ, թե ինչ ձեւակերպում կունենա այդ գործընթացը, սակայն որոշ ժամանակ անց մենք ականատես կլինենք, որ նման կառույց այլեւս չկա:

Առաջին հայացքից տեղի ունեցածը մի աննշան իրադարձություն է՝ գործունեությունը դադարեցրել է մի բանկ, որի մասնակցությունը մեր տնտեսության մեջ զրոյական էր, ավանդատուներ չուներ, ուստի տուժած ավանդատուներ էլ չկան: Միակ տուժածը պետությունն է, որը ժամանակին մոտ 20 միլիոն դոլար էր ներդրել բանկի կապիտալում:

Բայց Համահայկական բանկի տապալումը ավելի շատ պետք է դիտարկել հոգեբանական, կամ այսպես ասենք՝ գաղափարախոսական հարթության մեջ:

«Հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողների եւ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Նրանք սպասում են Համահայկական բանկի գործունեության մեկնարկին, որ կատարեն իրենց ծավալային ներդրումները եւ մասնակցեն նախանշված ծրագրերի իրագործմանը»,- մոտ 7 տարի առաջ ասում էր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, երբ ԱԺ-ում քննարկվում էր այս բանկը ստեղծելու մասին օրինագիծը։

Մի քիչ երկար սպասեցին «հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողները»: Նրանք ծավալային ներդրումներ չարեցին: Ավելին՝ ընդհանրապես ներդրումներ չարեցին: Դա ունի հիմնականում երկու պատճառ: Նախ այն մասին, թե ինչպես էր կառավարվում բանկը: Բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը այդ պաշտոնը ստացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնից ազատվելուն պես: Նա ստանում էր Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձ: Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ 20 հազար դոլար ամսական: Փաստորեն միայն բանկի գործադիր տնօրենը անցած 6 տարիներին ստացել է մոտ 1.5 մլն դոլար:

Այսպիսի աշխատավարձերով աշխատակազմ ունեցող բանկը, մեղմ, շատ մեղմ ասած, պետք է ավելի ակտիվ լիներ շուկայում, դրա տեղը պետք է իմանային բոլոր նրանք, ովքեր ուզում էին բիզնես սկսել, բայց ինչ- ինչ պատճառներով չէին կարողանում վարկային միջոցներ հայթայթել առեւտրային բանկերից: Իր գոյության 6 տարիներին բանկը տեղաբաշխել է ընդամենը 5.5 միլիարդ դրամ: Դա սովորական առեւտրային միջին բանկի 1-2 շաբաթվա գործունեության արդյունք է: Այլ կերպ ասած, բանկը մտադրություն չի էլ ունեցել շրջադարձային գործունեություն ծավալել, այսպես ասենք՝ ցնցել տնտեսությունը, ինչը նրա ստեղծման միակ նպատակն էր ըստ էության: Փոխարենը եղել է տաքուկ աշխատավայր բարձր աշխատավարձերով, որտեղ անընդհատ ստեղծագործելու, նոր հորիզոններ գտնելու որեւէ մոտիվացիա չի եղել: Եվ այն, որ բանկը վաղ թե ուշ դադարեցնելու է գործունեությունը, հայտնի էր դեռ մեկ տարի առաջ, եւ այդ մասին հրապարակումներ են եղել մամուլում:

Համահայկականը կարող է որպես հակափաստարկ նշել, թե սպասվող ներդրումները սփյուռքից չկատարվեցին, դրա համար էլ բանկը չկարողացավ իրականացնել իր նպատակները: Ի սկզբանե որոշվել էր, որ բանկը պետք է ունենա առնվազն 100 միլիոն դոլարի կապիտալ՝ ունեցածից 5 անգամ ավելին: Ինչո՞ւ «հայազգի բազմաթիվ խոշոր արդյունաբերողները» այդպես էլ ներդրումներ չարեցին: Պատասխանը շատ պարզ է՝ այն նույն պատճառով, որով ներդրումներ մեր տնտեսության մեջ գրեթե չեն արվում: Այս տեսանկյունից Համահայկականը ներդրումային հիմնադրամի տրանսֆորմացնելը իրավիճակ չի փոխելու: Նախ այն պատճառով, որ արդեն դրա վրա կա անիմաստ, անգործունակ ու անհեռանկար կառույցի խարանը: Բայց ոչ միայն դա: Պատճառը թաքնված է ներդրումային հիմնադրամ հասկացողության բովանդակության մեջ: Եթե շատ պարզունակ ներկայացնենք, ապա ներդրումային հիմնադրամը աշխատում է այսպես. ներգրավում է գումարներ այն մարդկանցից կամ կառույցներից, որոնք ունեն փող, սակայն ավելի մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով այդ փողը չեն դնում բանկերում: Միաժամանակ՝ չեն ուզում իրենց փողերը ներդնել առանձին բիզնեսներում, որովհետեւ կասկածում են այդ բիզնեսների եկամտաբերության մեջ:

Հենց այդպիսի փողերը «աշխատեցնելու» համար էլ գոյություն ունեն ներդրումային հիմնադրամները, որոնց աշխատակազմերն ու փորձագետները ուսումնասիրում են շուկան, առանձնացնում այն բիզնեսները որտեղ կարելի է ներդրումներ անել, որպես փայատերեր ներգրավում են այդ բիզնեսներում, կառավարում ու վերահսկում են եւ ներդրողին ապահովում եկամուտներով: Որպեսզի Հայաստանում գործեն ներդրումային հիմնադրամներ, նախ ներդրողները պետք է վստահություն ունենան այդ հիմնադրամի նկատմամբ: Այնպես չլինի, որ հիմնադրամի ղեկավարները փողերը բաժանեն ծանոթ-բարեկամների բիզնեսներին, կամ «ատկատներով» աշխատեն: Հիմնադրամն էլ իր հերթին պետք է վստահ լինի բիզնեսի թափանցիկությանը, ապահովագրված լինի մրցակից օլիգարխների ու պաշտոնյաների «ասպատակություններից», դատական համակարգի «հումորներից» եւ այլն: Այլ կերպ ասած, Համահայկականի տապալումը զարմանալի չէ: Զարմանալի կլինի, եթե այն իրավիճակում որում ՀՀ տնտեսությունն է, որեւէ ներդրումային հիմնադրամ աշխատի ու հաջողություններ արձանագրի: Ուստի ներդրումային հիմնադրամի տրանսֆորմացված Համահայկականը  ժամանակ անց կկնքի իր մահկանացուն ճիշտ այնպես, ինչպես բոլոր ներդրումային հիմնադրամները, որոնց ստեղծման մասին հայտարարվել են բոլորովին վերջերս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8692 դիտում

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը