Երևան
-3 °C
Նախորդ կառավարության նիստին Կարեն Կարապետյանի որոշմամբ` Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը: Գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը սեփական դիմումի համաձայն`առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց: Նախկին քաղաքապետի այս պատճառաբանությանը զուգահեռ, սակայն շրջանառվեց տեղեկություն, որ Ադունցի հրաժարականը պարտադրված է եղել հանուն՝ ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ 7 հազար ձայն ապահոված Առուշանյանի: Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով 7000 քվե ստանալով՝ ընտրվել էր պատգամավոր, սակայն կուսակցական որոշմամբ հրաժարվեց մանդատից:
Առուշանյանը խուսափում է լրատվամիջոցների հետ ուղիղ շփումից, մասնավորապես մեզ առաջարկեց ցանկացած հարց ուղարկել գրավոր:
Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Առուշ Առուշանյանի հետ:
- Պարոն Առուշանյան, պատրաստվու՞մ եք Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Ձեր թեկնածությունը:
- Նոյեմբերի 5-ը առջևում է, իմ մասնակցության մասին ավելի ուշ կխոսեմ:
- Ի՞նչ ծրագրեր ունեք, որը պատրաստվում եք իրականացնել այս ընթացքում եւ ընտրվելուց հետո:
- Ընդամենը մի քանի օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել, արդեն սկսվել են համայնքի բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Սկսած քաղաքի մուտքն ազդարարող դարպասներից՝ համայնքի տարբեր հատվածներում, որտեղ տարիներով աշխատանք չի իրականացվել, բարեկարգման, կանաչապատման, ծաղկապատման աշխատանքներ են կատարվում, մաքրվում աղբից: Երեքշաբթի օրվանից, իմ սեփական նախաձեռնությամբ, Գորիսում հանրային տրանսպորտը կգործի անվճար: Գորիսը խոշորացված համայնք է, տարբեր աշխատանքներ ենք սկսում նաև բնակավայրերում: Խնդիրները շատ են, անելիքները՝ ևս: Մի քանի օրից դրական փոփոխությունները տեսանելի կլինեն:
- Տեղեկություններն այն մասին, որ գորիսեցիները չեն վստահում իրենց խնդիրները ձեզ՝ ձեր երիտասարդ տարիքի պատճառով, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը (Առուշանյանը 26 տարեկան է):
- ԱԺ ընտրություններին գորիսեցիներն արդեն ցույց են տվել, թե որքանով են ինձ վստահում: Շուրջ 7000 քվեն, որ ստացել եմ իմ համաքաղաքացիներից՝ այդ վստահության մասին են վկայում: Սա փաստ է:
- Ի՞նչ եք կարծում, Ձեր երիտասարդ տարիքը թույլ կտա ղեկավարել Գորիսը:
- Տարիների փորձը կարևոր է, բայց երիտասարդ լինելը երբեք խոչընդոտ չի կարող հանդիսանալ, եթե կա կամք, ներուժ և պատասխանատվություն:
- Ինչու՞ հրաժարվեցիք պատգամավորի Ձեր մանդատից:
- Դա որոշում էր, որ կայացվել է իմ թիմի հետ միասին: Գորիսում տարիներ շարունակ մեր կողմից ներդրումներ են արվել՝ ուղղված համայնքի առաջնային խնդիրների լուծմանը: Այսօր էլ կան բազում պրոբլեմներ, որոնց լուծումների տեսլականը մեր թիմն ունի: Այդ իսկ պատճառով՝ որոշում կայացվեց, որ ես մնում եմ Գորիսում, և մենք շարունակում ենք անհրաժեշտ ներդրումներն իրականացնել, և հետևողականորեն ջանքեր ներդնել ի նպաստ Գորիսի շենացմանը:
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր մարմնի վրա կան դաջվածքներ:
- Այդ հարցին պատասխանել եմ մի քանի անգամ, որ այդ խոսակցություններն անհիմն են և ուղղորդված:
- Ի՞նչ նպատակով եք այն արել: Արդյո՞ք ցանկանում եք դրանցից ազատվել:
Վերջին հարցին Առուշանյանը չի պատասխանել:
Այս օրերին խոսվում է, որ Առուշանյանը Գորիսում դրական փոփոխություններ է կատարում, սա թերեւս խոսում է այն մասին, որ նա ցանկություն ունի ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ քաղաքապետ: Առուշանյանի նշած բարեկարգման աշխատանքներն էլ, այդ թվում անվճար հասարակական տրանսպորտի շահագործումը խոսում է վաղաժամ քարոզարշավի սկսման մասին: Գորիսի քաղաքապետի ընտրությունը նոյեմբերի 5-ին է, հավանաբար Առուշ Առուշանյանը միակ թեկնածուն է լինելու:
Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ
«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել
Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)
Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով
ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել
Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ
Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ
Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը
Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել
Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ
Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան
Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան
Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով
Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում
© 2019 Հայկական ժամանակ