Ջոզեֆ Բարկովսկին եւ Իրան-Հայաստան երկաթուղին. այս ավանտյուրան վերջ չունի՞

13/11/2017 schedule18:06

Ջոզեֆ Բարկովսկի: Այս հիշվող, ինչ- որ տեղ խարիզմատիկ, ինչ- որ տեղ խորհրդավոր անուն- ազգանունը կրող անձը շատերի կարծիքով կարող է լինել տաղանդավոր ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, գիտնական....:

Դիմագծերն էլ թերեւս թողնում են գրեթե նույն տպավորությունը (լուսանկարում): Բայց դա միայն տպավորություն է: Իրականում Ջոզեֆ Բարկովսկին «Ռասիա ՖԶԷ» ընկերության նախագահն է: Սա այն ընկերությունն է, որը ստանձնել էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը եւ նրա հետ ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել:

«ՀՀ կառավարությունը «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք....»: Նշվում է ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:

Այդ հաղորդագրությամբ նախարարությունը ազդարարում է, որ փաստացի չեղյալ է հայտարարում պայմանագիրը:

Զարմանալին այն չէ, որ պայմանագիրը չեղյալ է արվում: Զարմանալին այն է, որ ՀՀ կառավարությունը ժամանակին պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ: Ավելի զարմանալի է, որ այդ պայմանագիրը  դեռ գործում է: Նման պայմանագրի գոյությունը նման ընկերության հետ արդեն իսկ աբսուրդի ժանրից է եւ դա հայտնի է բոլորին, ովքեր շատ թե քիչ հետաքրքրվել են «Ռասիա ՖԶԷ»-ով:

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա այդ պայմանագիրը սովորական ավանտյուրա էր: Դրանում ամենեւին դժվար չէ համոզվելը: Իրան-Հայաստան երկաթուղին, ամենանախնական ու համեստ հաշվարկներով, կարժենա մոտ 3.2 միլիարդ դոլար: Իրականում դրա գինը կանցնի 5 միլիարդ դոլարը, եթե, իհարկե, կառուցվի: Սա նույնիսկ միջազգային մասշտաբներով շատ թանկարժեք պրոյեկտ է: Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենաթանկ պրոյեկտներից մեկը՝ Լա Մանշի տակով անցնող թունելի շինարարությունը, մինչեւ դրա սկսելը գնահատվում էր մոտավորապես 5 միլիարդ դոլար: 

Եվ ահա այդպիսի շինարարություն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքում «Ռասիա ՖԶԷ»-ի հետ: Այս ընկերությունը Հայաստանում նույնիսկ գրասենյակ չունի: Գրանցված էր Դուբայում: Դուբայը օֆշորային գոտի է: Շենքը, որը նշված է որպես այս ընկերության հասցե, սա է՝ Emirates Towers, Level 41, Sheikh Zayed Road, Dubai, United Arab Emirates:  Սա Դուբայում գտնվող մի շենք է, որտեղ գրանցված են հարյուրավոր կազմակերպություններ` քաղցրավենիք պատրաստողներից մինչեւ առցանց առեւտուր իրականացնողներ: Ընկերությունը չունի հեռախոսահամար: Ներկայանում էր միայն իր էլեկտրոնային փոստի հասցեով: «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության մասին համացանցում միայն մի տեղեկատվություն կա՝ այն, որ այդ ընկերությունը պայմանագիր ունի ՀՀ կառավարության հետ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու վերաբերյալ: Ուրիշ ոչինչ:

Այնպես չէ, որ այս փաստերը բացահայտվեցին հիմա: Դեռ 2013-2014 թվականներին այս ամենը մանրամասնորեն հրապարակվել է մեր մամուլում: Սակայն դա չէր խանգարում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել այս կազմակերպության մասին: 2014 թվականին նրան ընդունեց այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մի խոսքով, վաղուց պարզից էլ պարզ էր, որ «Ռասիա ՖԶԷ»-ի հետ պայմանագիրը մի պարզունակ աֆյորա էր՝ բլեֆ: Դա արվեց, որպեսզի կառավարությունը տպավորություն ստեղծեր, թե գործնական քայլեր է անում Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը իրականացնելու ուղղությամբ: 2008 թվականին նա հայտարարել էր թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Թվում է՝ գործող կառավարությունը «Ռասիա ՖԶԷ»-ի հետ պայմանագիրը փաստացի լուծարելով, վերջ է դնում այդ ավանտյուրային:

Բայց դա միայն թվում է: Նախարարության վերոհիշյալ հայտարարության մեջ նշվում է. «Հաշվի առնելով վերոնշյալը եւ ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ»: Իսկ դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք «կառուցել» Իրան-Հայաստան երկաթուղին: Այնպես, ինչպես «կառուցում էինք» մինչեւ հիմա:  

Նախարարության տարածած հաղորդագրությունը թերեւս այլ մեսիջ է պարունակում իր մեջ: Հայտարարությունը տարածվեց Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման եւ Իրան-Ադրբեջան երկաթուղու շինարարության մոտալուտ ավարտի մասին տեղեկությունների ֆոնին: Իր հաղորդագրությամբ կառավարությունը թերեւս ցանկանում է հասկացնել, որ Հայաստանը շրջանցող երկաթուղիներով մեզ չեք վախեցնի: Մենք էլ արդեն կառուցած կլինեինք Իրան- Հայաստան երկաթուղին, պարզապես «Ռասիա ՖԶԷ»-ն մեզ «քաշեց»: Բայց կառուցելու ենք հաստատ:

Սա, իհարկե, «հզոր» մեսիջ է: Պարզապես պետք է մեր հարեւաններին կարողանանք համոզել, որ հավատան դրան: Ճիշտն ասած, այնքան էլ հակված չենք, որ կհավատան:

Տպել
8253 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց