Սկսում են մարդկանց ահաբեկել, որովհետեւ իրենք շատ բարդ իրավիճակում են հայտնվել. Ս. Սիմոնյան

27/12/2017 schedule17:47

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին: Այս մասին հայտնեց Հիմնադիր Խորհդարանը ֆեյսբուքյան իր էջով: Դեպքի հետ կապված մեր հարցերին պատասխանեց Հիմնադիր Խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:

- Տիկին Սիմոնյան, Վիգեն Նազարյանի ձերբակալության մասին ի՞նչ կասեք:

- Այն ինչ-որ մեր էջում գրված է, այդքանն ենք տեղյակ ուրիշ ոչինչ չգիտենք, ճիշտն ասած:

- Իսկ սա ինչի՞ հետ է կապված, ի՞նչ եք կարծում:

- Դե պարզ չի՞ որ ռեպրեսիաներ են, պարզապես վերջին իրադարձությունների հետ կապված սկսում են մարդկանց ահաբեկել, որովհետև իրենք շատ բարդ իրավիճակում են հայտնվել:

- Իսկ ի՞նչ կասեք, սա կապ ունի ԱԱԾ-ի որոշ ժամանակ առաջ տարածած այն տեղեկության հետ, թե ԱՄՆ-ում բնակվող ֆեյսբուքյան օգտատեր Martin Avagyan-ը պատրաստվում էր ահաբեկչություն անել Հայաստանում:

- Այդպիսի բան չկա, մարդը հայտարարել է, որ ինքը խումբ չունի, մենք տեղեկություն չունենք ինչ-որ խմբի մասին:

- Տիկին Սիմոնյան, ԱԱԾ-ն կարո՞ղ է այս դեպքերը կապել իրար հետ:

- Ես ինչ կարող եմ ասել, քանի դեռ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով է, հայտարարություն չեն տարածել, չգիտեմ ինչու, կոնկրետ թե ինչ հիմքեր են առաջադրված մեղադրանքի համար, բայց այն, որ արտաքուստ դիտելուց երևում է, որ սկսում են ռեպրեսիաներ և ճնշումներ գործադրել այն մարդկանց վրա, ովքեր որ ընդդիմադիր են իրենց համարում, դա միանշանակ է: Դա է պատճառը, ուրիշ պատճառ չի կարող լինել: Նա (Սերժ Սարգսյանը-հեղ.) հոգեվարքի մեջ է, բնականաբար, իր պատասխան քայլերն է անում, բայց դրանք շատ թույլ քայլեր են և չեն կարող ոչ մի հաջողության հասնել, և չեն կարող ահաբեկել պայքարի դաշտում գտնվող անձանց, այս պահին ուրիշ բան չեմ կարող ասել:

Վիգեն Նազարյանի ձերբակալության մասին Հիմնադիր Խորհրդարանի տարածած հայտարությունում ասվում է. «Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին, «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: Ինքն իսկ գաղութային տերության ծառայող վասալ իշխանություն հանդիսացող վարչախումբն իր ընդդիմախոսներին լռեցնելու համար արդեն դիմում է ամենաանհեթեթ միջոցներին»: 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
7232 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ