Երևան
12 °C
Երեկ Սերժ Սարգսյանը թանկացումների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել ու հանձնարարականներ տվել: Խորհրդակցության ժամանակ իր խոսքում Սարգսյանը նշել է, որ արդեն տարվա երկրորդ կեսին այլ խնդիրների լուծումներ պետք է գտնեն:
Սերժ Սարգսյանի թաքնված մեսիջների, ԵԼՔ-ի սպասվելիք երթի եւ այլ խնդիրների հետ կապված մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ կարծես «թաքնված» հաղորդագրություններ է ուղարկում: Մասնավորապես՝ ՏԻՄ մարմինների նիստի ընթացքում ոմանց այլեւս չներելու մասին հայտարարությունը, Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման ժամանակ՝ 2040 թվականին ՀՀ բնակչությունը չորս միլիոնի հասցնելու հեռանկարը, եւ արդեն երեկ՝ թանկացումների վերաբերյալ խորհրդակցությանը հնչեցրած այն միտքը, թե տարվա երկրորդ կեսին էլ պատրաստվում են այլ խնդիրներ լուծել: Ի՞նչ է սա նշանակում:
- Նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները, որ նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը 2015 թվականին, արվեցին այն բանի համար, որպեսզի ինքը դառնա վարչապետ, իշխանությունը պահպանի: Սերժ Սարգսյանը միշտ էլ պլաններ է ունեցել իշխանությունում մնալ ավելի երկար, քան Սահմանադրությունը կարող էր թույլ տալ՝ խախտելով սահմանադրակարգը, խախտելով մի շարք սահմանադրական սկզբունքներ: Կարճ՝ իր պլաններն է իրականացրել: Իսկ արդեն նախագահի դերում ով էլ ուզում է լինի, մեծ տարբերություն չի լինի, մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ որոշակի չափով Անգլիայի թագուհու դեր կունենա նախագահը, կունենա քիչ լիազորություններ: Կարող եմ ասել, որ նույնիսկ որոշ նախարարներ ավելի մեծ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ, քան ինքը՝ նախագահը:
- Ըստ Ձեզ՝ բացի վարչապետից, այլ պաշտոնում կարո՞ղ է հայտնվել Սերժ Սարգսյանը:
- Կարելի է ասել՝ բացառվում է, որ քաղաքական համակարգում այլ պաշտոնում կլինի: Եվ պաշտոնը, որը Սերժ Սարգսյանը կուզենա զբաղեցնել, ու պաշտոնը, որը կունենա ամենաշատ լիազորությունները, դա վարչապետի պաշտոնն է: Կարծիք կա, որ հնարավոր է՝ Անվտանգության խորհուրդ գնա, բայց Անվտանգության խորհուրդն էլ, մեծ հաշվով, որեւիցե առանձնահատկություն չունի, որ թույլ կտա մտածել, թե Սերժ Սարգսյանն այդ խորհուրդը ղեկավարելու պլաններ ունի:
- Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում Հայաստանում ի՞նչ ներքաղաքական գործընթացներ կզարգանան:
- Ամենաբացասական զարգացումներն են լինելու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով բոլոր ուղղություններով: Որովհետեւ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում եղել են ձախողումներ, Ապրիլյան պատերազմ, մարդկային կորուստներ, տարածքների կորուստ, տնտեսության ծանր վիճակ, արտագաղթ, պարտքի ավելացում՝ 1.5 միլիարդից հասել է 6.4 միլիարդի: Մի խոսքով՝ տնտեսական եւ քաղաքական առումով բոլոր ուղղություններով հետընթաց է եղել, եւ Սերժ Սարգսյանի կառավարման շարունակությունն ավելի է խորացնելու վերոնշյալ ճգնաժամերը: Որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, նոր լուծումներ են անհրաժեշտ, իսկ հին մարդիկ չեն կարող այդ լուծումները տալ, մանավանդ՝ Սերժ Սարգսյանը: Դրա համար Հայաստանի դեպքում միայն բացասական զարգացումներ են լինելու:
- ԵԼՔ դաշինքը հունվարի 19-ին երթ է անցկացնելու՝ ընդդեմ թանկացումների: Պարոն Գրիգորյան, ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը թանկացումները եւ ԵԼՔ-ի գործողությունները չեզոքացնելու համար:
- Ընդհանրապես, Հայաստանի պայմաններում գնաճը զսպելու համար պետությունը շատ քիչ գործիքներ ունի: Կարելի է ասել՝ տնտեսության բացարձակ մեծամասնությունը մասնավոր սեկտորի վերահսկողության տակ է, եւ գնաճը զսպելու համար ավելի երկարաժամկետ քայլեր պետք է ձեռնարկել՝ շուկան ազատակացնացնել, մրցակություն մտցնել ու փորձել նաեւ տնտեսական զարգացման միջոցով զսպել: Իսկ դրա հետ կապված որեւիցե բան չի կարող անել: Սարգսյանը երեկ ձեւական հանդիպում էր կազմակերպել եւ ասել էր, որ պետք է զսպել գնաճը: Ինքն ավելի շատ իր ոճի մեջ էր: Այդ նույն ձեւով կարելի է ասել՝ ամպերը Հայաստանի երկնքում չհավաքվեն, եղանակը լավ լինի, դրանց պես ինչ-որ կարգադրություններ է արել: Անլուրջ է Սերժ Սարգսյանի նման վարքագիծը՝ հետտոնական օրերին հավաքել եւ ասել՝ գնաճը զսպեք: Մինչեւ այդ պետք է ձեռնարկվեին լուրջ քայլեր: Իսկ պոստ ֆակտում, այն էլ սահմանափակ գործիքներով, Հայաստանի կառավարությունը եւ Կենտրոնական բանկը շատ քիչ հնարավորություն ունեն գնաճը զսպելու:
Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի գործողությունների դեմ քայլերին. եթե մարդիկ փողոց դուրս եկան, միակ բանը, որ Սերժ Սարգսյանը կանի, ուժ կիրառելն է: Տնտեսական հարցերին տնտեսական լուծում չի տալու: Տնտեսական հարցերին ուժային լուծումներ է տալու: Շատ հնարավոր է, որ մարդիկ դուրս կգան, պարզապես դրա համար պետք է աշխատել, կազմակերպել, բայց տեղյակ չեմ՝ այս պահին ԵԼՔ-ն ինչ գործողություններ է իրականացնում, որ կազմակերպի: Բայց որ մարդկանց վիճակը ծանր է ու բողոքի պահանջ կա, դա միանշանակ:
- Երեկ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը զեկույց էր ներկայացրել, որտեղ նշված են եվրոպական 19 պետության, որոնց ներքին գործընթացներին խառնվում է Ռուսաստանը, այդպիսով՝ ոտնձգություն կատարելով դեմոկրատիայի եւ օրենքի իշխանության դեմ: Այդ պետությունների մեջ Հայաստանի անունը չկա: Որքանո՞վ է իրականությանը համապատախանում այն, որ Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին չի խառնվում:
- Կարծում եմ, եթե Հայաստանը չկա ցանկում, ապա ցուցակը կապված է դրսից միջամտության ու գործիքների կիրառման հետ: Իսկ Ռուսաստանի՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին խառնվելը տարբեր կողմերից կարող ենք նայել: Հայաստանի վրա Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի: ՀՀ-ում ունի ռազմաբազա, մենք Ռուսաստանում ունենք մեծ սփյուռք, մեր քաղաքացիների մեծ մասը գնում է Ռուսաստանում աշխատելու: Տարբեր բաներ կան, որոնցով Ռուսաստանը կարողանում է ազդել Հայաստանի վրա, հետո բիզնեսի ներկայացվածություն կա Հայաստանում, կան մեծահարուստներ Ռուսաստանում, որոնք Հայաստանի ներքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեն: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա բազմավեկտոր է: Հայաստանն էլ, կարծես թե, լուռ ընդունում է այդ փաստը: Ռուսաստանն էլ չի անհանգստանում, որ այդ առումով խնդիրներ կարող է ունենալ:
- Պարոն Գրիգորյան, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ցանկությունը կապ ունի Ռուսաստանի «թույլտվության» հետ:
- Որոշակի չափով պայմանավորվածություն կա: Պետք է հիշել, որ սահմանադրական փոփոխությունները սկսել են 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին միանալու որոշման հաջորդ օրվանից: Դա նաեւ գինն է եղել, որ Հայաստանը վճարել է: Այդ ժամանակ ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել, եւ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ: Բայց եթե Հայաստանում ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որ վերջինս պետք է հեռանա, կարծում եմ, որեւէ մեկը նրան չի պաշտպանի: Հիմա իշխանությունն իրենն է, ունի կուսակցական մեծ ռեսուրս, փորձում է խախտելով իր խոսքը, կարեւոր շատ սկզբունքներ, դառնալ վարչապետ: Ինձ չի թվում, թե այդ առումով Ռուսաստանը կխառնվի: Եթե Հայաստանում ինչ-որ գործընթացներ զարգանան, եւ մարդիկ դուրս գան փողոց, ապա դա այլ բան կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT