Գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017-ի աշխատանքների, 2018-ի ծրագրերի մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: 

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության նախագահի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին:
Ներկայացնելով 2017թ. ընթացքում հանրապետությունում ընդհանուր հանցավորության և հանցագործությունների բացահայտման դինամիկան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին: Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց աճել են բացահայտման ցուցանիշները, ինչը, Արթուր Դավթյանի գնահատմամբ, պայմանավորված է առավելապես հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավմամբ: 
Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իրականացված ինչպես համակարգային օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քրեական պատասխանատվության ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները: 

Անցյալ տարվա ընթացքում իրականացված իրավական, ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի բարեփոխումները, գլխավոր դատախազի հավաստմամբ, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ նախադրյալներ են ստեղծել: Դրանց շարքում Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու, նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշների մշակումն ու դրա հիման վրա կոռուպցիոն հանցագործությունների ցանկի հաստատումը:
2017թ. դատախազության առաջնահերթություններից գլխավոր դատախազն առանձնացրել է քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների բարելավման ուղղությամբ կատարված ծավալուն ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերը: 

Անդրադառնալով 2017թ. հուլիսի 3-ին դատախազությունում Հանրապետության նախագահի ունեցած ելույթին, որում նա խնդրահարույց էր համարել կալանավորումների հիմնավորվածության, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հետ կապված իրավակիրառ պրակտիկան, գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ: Նա ներկայացրել է այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: 

Ըստ գլխավոր դատախազի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա իրականացվել են դեռևս մինչդատական վարույթում մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելուն ուղղված դատավարական քայլեր: Սահմանվել են նաև անձին դատի տալու հարցը լուծելիս հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում ապացույցների թույլատրելիության և գործի լուծման համար դրանց բավարարության գնահատման չափանիշներ, դատական քննության փուլում հակընդդեմ հարցման իրավունքը երաշխավորելու, այդ համատեքստում մեղադրական դիրքորոշման հիմնավորվածությունն ապահովելու համար մեղադրողի դատավարական վարքագծի կանոններ: 

Կարևորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղություններով դեռևս անելիքներ կան: Նախագահը շեշտել է ամենօրյա գործունեությամբ հատկապես ծանր, հանրային բարձր վտանգավորություն ունեցող հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների պլանավորման ու իրականացման անհրաժեշտությունը: Հանրապետությունում հանցավորության վիճակի վերաբերյալ պատշաճ իրազեկվածության ապահովման տեսանկյունից կարևորվել է նաև հանցավորության շարժընթացի, առանձին հանցատեսակներով դինամիկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների, դրանց վերլուծության արդյունքների հանրայնացումը: 

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ միջոցների հետևողական ձեռնարկումը: 
Սերժ Սարգսյանը շեշտել է նաև դատախազության համակարգը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև «Դատախազության մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու գործընթացի բնականոնությունն ապահովելու խնդիրը: 

Տպել
2791 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը