Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք. Վախթանգ Կիկաբիձե

Այսօր «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգի մասնակից, հայտնի դերասան, երգիչ, և կոմպոզիտոր, Վախթանգ Կիկաբիձեի հետ:

Մեզ հետ զրույցում Կիկաբիձեն պատմեց, թե ինչպես են Հեքիմյանի հետ ծանոթացել և մի գիշերում 14 երգ գրել: «Շատ հետաքրքիր էր, Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի «ԿԳԲ-ի նաչալնիկը» և ինձ ասաց, որ եկել է Մոսկվայի քրեական հետախուզության պետ Ալեքսեյ Հեքիմյանը և ինձ համար 14 երգ է բերել:

Ես էլ այդ մարդկանց չեմ սիրում, հատկապես ոստիկաններին»,- պատմում է երգիչը, ասելով՝ որ դժվարությամբ է համաձայնվել: «Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք, խելագարվել կարելի է»: Վախթանգ Կիկաբիձեն ցավով հիշելով ընկերոջ՝ Ալեքսեյ Հեքիմյանի կորուստը, ասաց, որ այժմ ինքն է գրում իր երգերը. «Նրանք, ում հետ աշխատել եմ, հիմա շատերն արդեն չկան, իսկ ովքեր էլ կան, հասկանալի չէ, թե որտեղ են ապրում:

Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է: Մեր այն հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է Կիկաբիձեն նույն կարծիքին՝ ինչ տարիներ առաջ էր, երբ ասում էր, որ առանց կինո կարող է ապրել, բայց առանց երգի՝ ոչ, հայտնի երգիչը պատասխանեց. «Եթե ասեն, որ էլ երգել չես կարող, ոչինչ չես փոխի, ոչ մի տեղ չես փախչի, բայց ինձ դեռ չեն ասում», -ասաց արվեստագետը, հավելելով, որ այո, առանց ֆիլմի կարելի է, բայց առանց երաժշտության՝ ո՛չ:

Վախթանգ Կիկաբեձեն, խոսելով իր հետագա ծրագրերի մասին, ասաց, որ նոր ֆիլմ է նկարում «Վրաստանի ախտորոշում» անվանումով կատակերգություն, «ֆիլմն ամեն ինչի մասին է՝ պատերազմի, հարևան երկրների, ընկերների, փիլիսոփայական ֆիլմ է, բայց ծիծաղելի տրագիկոմեդիա»:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-վրացական հարաբերությունները մշակույթի ոլորտում, Կիկաբիձեն ասաց, որ կա ինֆորմացիայի երկկողմանի պակաս: «Շատ կարևոր է, որ համերգներ, միջոցառումներ շատ լինեն, իսկ էնպես, մենք եղբայր երկրներ ենք, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»:

Արվեստագետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տեղյակ է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է՝ ինչ մերժվում է, վերջինս ասաց, որ քաղաքականության մասին չի խոսելու և հրաժարվեց պատասխանից: Կիկաբիձեն զայրացած հայտարարեց, որ Սաակաշվիլիին շուտով կձերբակալեն:

                                                                                                     

Տպել
3861 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել