Մինչեւ հիմա նրանք ընկճված են. Վիկ Դարչինյանը հանդիպեց ապրիլյան պատերազմի վիրավորների հետ

Երեկ զինհաշմանդամների համար նախատեսված «Հերացի» թիվ 1 վերականգնողական կենտրոն էր եկել պրոֆեսիանալ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Վիկը վերջին մի քանի օրերին է Ավստրալիայից ժամանել Հայաստան:

«ՀԺ»-ի հետ զրույցում բռնցքամարտիկն ասաց, որ եկել էր ընկերներին տեսնելու նպատակով, բայց իմացել է քառօրյայի մասնակից վիրավոր զինվորների՝ վերականգնողական կենտրոնում գտնվելու մասին եւ արդեն երկրորդ օրն է՝ ինչ գալիս է «Հերացի» թիվ 1 նորաբաց կենտրոն եւ շփվում տղաների հետ: «Ուզում եմ իրենց հետ մի փոքր ժամանակ անցկացնել, ավելի մոտիկից ծանոթանալ: Միայն այն միտքը, թե ինչերի միջով են անցել տղաները, ամեն ինչ արդեն ասում է: Ինձ շատ է տպավորել նրանց հետ հանդիպումը: Վիկ Դարչինյանն ասաց, որ սկզբում տղաներն այնքան էլ ազատ չեն եղել, բայց երեկվա մի քանի ժամ շփումից հետո արդեն մտերմացել են. «Ես զգում եմ, որ մինչև հիմա նրանք ընկճված են, բայց իրենց հետ զրուցել է պետք, մշտական շփումներ է պետք, որ դուրս գան այդ վիճակից»,- ասաց բռնցքամարտիկը:

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վիկն իր ընկերն է, եւ երբ ինքը հայտնել է, որ կա նման վերականգնողական կենտրոն, որտեղ լավագույն տղաներն են բուժում ստանում, բռնցքամարտիկը մեծ խանդավառությամբ որոշել է այցելել: «Կարծում եմ, այս այցը շատ օգտակար կլինի տղաների համար, տղաները կարիք ունեն թե՛ ուշադրության, թե՛ ինտեգրման:

Նրանք պետք է լինեն մշտական ուշադրության կենտրոնում, պետք է կարողանանք հասնել նրան, որ տղաները կարողանան թեկուզ չնչին, բայց օգտակար աշխատանք կատարել հասարակության համար եւ ինքնաբավ լինել»,- ասաց պլաստիկ վիրաբույժը: Տղաներից գրեթե բոլորն առաջին անգամ էին տեսնում Վիկ Դարչինյանին, ասացին, որ շատ ուրախ են իրականում տեսնել իրենց սիրելի բռնցքամարտիկին: Տղաներից շատերն ասացին, որ միշտ նայել են Վիկի մենամարտերը, բայց երբեք չեն պատկերացրել, որ միասին կնստեն մի սեղանի շուրջ եւ կուտեն «VIK» տորթը:

Բռնցքամարտիկի անվամբ եւ բռնցքամարտի ձեռնոցներով խմորեղենը տղաները համտեսցին Վիկի հետ միասին, ընթացքում երկար խոսելով, անգամ մարզաձևեր քննարկելով: Քառօրյայի մասնակից Դավիթ Սարգսյանն ասաց, որ Վիկի հետ հասցրել են անգամ իր հետագա գործունեությունը քննարկել, շատ հաճելի զգացողություններ ունի:

Դալլաքյան Ալբերտն ասաց, որ շատ ուրախ է, որ նման մարդիկ ունենք. «Ես էլ եմ Կիրովականից, իր մասին վաղուց գիտեմ»,- հպարտությամբ նշեց քառօրյայի մասնակիցը: «Հերացի» թիվ 1 կենտրոնի Կինեզիոլոգ (կինեզիոթերապիա, շարժումներով բուժում) Դավիթ Արսենյանն ասաց, որ տղաներ կային, որ որոշ առումներով կոտրվել էին, բայց տեսնելով իրենց աշխատանքը, այս մթնոլորտը, բավականին ոգևորված են:

Բժշկի խոսքերով՝ բուժման աշխատանքների ընթացքում տղաները տեսել են, թե ինչպես է ազդում նոր սարքավորումներով բուժում ստանալն իրենց օրգանիզմի վրա եւ առաջընթաց կա: «Երբ որ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնում են տղաները բուժվում, ինտերնետի միջոցով էլ են տեսնում, թե որ հիվանդը ինչ սարքավորումներից օգտվելով՝ ինչ արդյունքների է հասել, բնականաբար դրանից ոգևորվում են, գումարած դրան նմանատիպ հանդիպումները, որոնք իրենց այս պահին շատ են պետք»,- ասաց Դավիթ Արսենյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:

Տպել
3423 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ