Մինչեւ 23 տարեկանների մրցաշարը մեծահասակներինից հետաքրքիր էր. Վալոդյա Ֆրանգուլյան

Եվրոպայի 2017 թ. բրոնզե մեդալակիր ազատոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կարծում է, որ Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարն ավելի հետաքրքիր էր, քան մեծահասակների մրցաշարը: Մարտի 2-3-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած մրցաշարն ընտրական էր մինչեւ 23 տարեկանների համար: Այդ արդյունքների հիման վրա ձեւավորվելու էր մինչեւ 23 տարեկանների հավաքականը, եւ մարզիկների միջեւ անզիջում պայքար էր ընտրանու կազմում հայտնվելու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ֆրանգուլյանն ամփոփեց մրցաշարը:  

«Ինձ համար հետաքրքիր էր, շատ լավ գոտեմարտեր կային: Նաեւ անակնկալներ կային: Շատ գեղեցիկ գոտեմարտեր ստացվեցին, անգամ մեր՝ մեծահասակների առաջնությունից ավելի հետաքրքիր գոտեմարտեր կային»,- ասաց նա:

Ֆրանգուլյանը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում եւ հատուկ ուշադրությամբ հետեւել է այդ քաշային կարգի գոտեմարտերը: Նշում է, որ պայքարն այնքան լարված էր, որ իր համար նույնիսկ դժվար էր ասել՝ ով կարող է հաղթել:

«Իմ քաշային կարգում, ինչպես գիտեք, բացի ինձանից, բոլորը երիտասարդներ են, եւ այս 2 օրերի ընթացքում նրանք էին գոտեմարտում: Բոլորն էլ շատ լավ ըմբիշներ են. ես դրանում համոզվել եմ թե՛ այս գոտեմարտերի, եւ թե՛ հավաքների ընթացքում: Բարդ մրցակցություն էր, նույնիսկ ես էի դժվարանում ասել՝ այսօր ով կհաղթի»,- ասաց նա:

Անդրանիկ Հարոյանը, որին նվիրված էր մրցաշարը, եղել է Ֆրանգուլյանի առաջին անձնական մարզիչը: Մարզիկը հիշում է, որ նա հիանալի մարզիչ է եղել, որն իմացել է՝ ինչպես ճիշտ ուղղության վրա դնել ըմբիշին:

«Նա շատ էր սիրում աշխատել փոքր տարիքի մարզիկների հետ: Շատ լավ էր հիմք դնում: Ում էլ՝ մարզել է, նույնիսկ եթե նրանց անձնական մարզիչը չի եղել, ինձ հետ խոսելիս ասում են, որ շատ լավ մարզիչ է եղել: Որպես մարդ հանգիստ բնավորություն ուներ, կարողանում էր մարզիկին ճիշտ ուղի ցույց տալ»,- ասաց նա:

Անդրանիկ Հարոյանի անվան 2-րդ հուշամրցաշարին մասնակցել է մինչեւ 23 տարեկան մոտ 90 մարզիկ: 10 քաշային կարգերում չեմպիոն ու մրցանակակիրներ են դարձել հետեւյալ ըմբիշները.

57 կգ քաշային կարգ

1․ Կարեն Զուրաբյան

2․ Մխիթար Գրիգորյան

3․ Հարություն Մանուկյան

3․ Ռազմիկ Մինասյան

61 կգ

1․ Արսեն Հարությունյան

2․ Վաղինակ Մաթեւոսյան

3․ Կարապետ Գեւորգյան

3․ Արտյոմ Ազարյան

65 կգ

1․ Գոռ Թորոսյան

2․ Աշոտ Վելիցյան

3․ Վազգեն Թեւանյան

3․ Վարդգես Կարապետյան

70 կգ

1․ Գեւորգ Մխեյան

2․ Ռազմիկ Սիմոնյան

3․ Նարեկ Սահակյան

3․ Հովհաննես Վարդանյան

74 կգ

1․ Դավիթ Գեւորգյան

2․ Խաչատուր Պապիկյան

3․ Հրայր Ալիխանյան

3․ Արայիկ Գեւորգյան

79 կգ

1․ Արման Ավագյան

2․ Անդրանիկ Գաբրիելյան

3․ Էդուարդ Վարդանյան

3․ Հովիկ Աղբալյան

86 կգ

1․ Հովհաննես Մխիթարյան

2․ Ռազմիկ Պողոսյան

3․ Կարեն Խաչատրյան

3․ Կամո Հակոբջանյան

92 կգ

1․ Սարգիս Հովսեփյան

2․ Արման Թորոսյան

3․ Արթուր Հակոբյան

3․ Արման Սարգսյան

97 կգ

1․ Արթուր Զաքարյան

2․ Կոլյա Հարությունյան

3․ Մնացական Եղոյան

125 կգ

1․ Հովհաննես Մաղաքյան

2․ Մարտին Սիմոնյան

3․ Գալոյան Գոռ 

 

Տպել
3701 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին