Գեղեցկության նոր մրցույթը հնարավոր է անցկացվի Գյումրիում կամ Վանաձորում

Մամիկոն Դանիելյանի գեղեցկության մրցույթը հնարավոր է չանցկացվի Երեւանում: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Այս շրջանում ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները, եւ քննարկումների ժամանակ Դանիելյանին առաջարկել են մտածել շոուն Գյումրիում կամ Վանաձորում կազմակերպելու շուրջ:

«Մտածում ենք, որ շոուն լինի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կամ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Մի տարբերակ էլ կա, որ քիչ ռեալ է, բայց հնարավոր է, որ կարող է լինել նաեւ Գյումրիում կամ Վանաձորում. անպայման չէ, որ մայրաքաղաքում լինի: Ամեն դեպքում, սա ուղղակի առաջարկել են, մտածում ենք»,- ասաց նա:

Մրցույթի մասին հայտնի է դարձել մոտ 1 ամիս առաջ: Կազմակերպիչներն աշխատում էին եւ շարունակում են աշխատել մի քանի ուղղություններով: Փնտրում են հովանավորների, մշակում են մրցույթի ձեւաչափը, խորհրդակցում են տեղի եւ արտասահմանյան մասնագետների հետ: Այս առումներով ինչ-որ պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերել, օրինակ, հրավիրել են իտալահայ ոճաբան Աննա Սանտոպադրեին, բալետի հայազգի հայտնի պարուհի Վիկտորիա Անանյանին, սակայն, ընդհանուր առմամբ, բանակցությունների փուլը դեռ չի ավարտվել:

«Խոսում ենք միջազգային տարբեր մրցույթների կազմակեպիչների հետ, որոնք ցանկություն ունեն գալու, մասնակցելու, դիտելու, նաեւ նրանց հետ, ովքեր ժյուրիի կազմում են ընդգրկվելու. մարդիկ, որոնք հայեր են եւ դրսում կապ ունեն գեղեցկության, մոդելային աշխարհի հետ: Անուններ դեռ չեմ կարող տալ, բայց շուտով մեր կայքը կլինի, այնտեղ գրված կլինի: Չեմ ուզում ասել՝ մեզ մոտ չունենք լավ մասնագետներ, շատ ունենք, պարզապես ցանկանում ենք դրսից մասնագետներ կանչել ինչ-որ չափով նոր շունչ հաղորդելու համար: Նաեւ հովանավորների հետ ենք խոսում: Առաջարկում ենք՝ մենք ինչ կարող ենք անել, իրենք ինչ են կարող, մրցանակների մասին ենք խոսում»,- ասաց նա:

Առանձին ուշադրություն է դարձվում բուն մրցութային ընթացքի ու շոուի հատվածին: Ընտրված 24 աղջիկները մոտ 1 ամիս ապրելու են միասին: Նրանց հետ աշխատելու են ոճաբաններ, խորեոգրաֆներ, մարզիչներ: Նրանց առօրյան ներկայացվելու է օրագրեի տեսքով: Շոուում ներառված է լինելու 3 հիմնական փուլ, որոնք մարդիկ սովորաբար տեսնում են նման մրցույթներում՝ լողազգեստի, տարազի եւ երեկոյան զգեստի: Լինելու է նաեւ 1 նորություն:

«Ուզում ենք, որ մասնակիցները կարողանան մաքսիմալ դրսեւորել իրենց, օրինակ, ռետրո ոճի մեջ: Քննարկում ենք դիմահարդարների, վարսահարդարների հետ, որպեսզի հասկանանք՝ այդ ժամանակում ինչպես կարող են հասցնել կերպարանափոխվել»,- ասաց նա:

Մրցույթը նախատեսվում է անցկացնել ամառվա վերջին կամ աշնան սկզբին: Կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: Հայտնի չէ նաեւ վերջնական անունը. առայժմ ասում են, որ ընտրում են Հայաստանի գեղեցկուհուն: Որոշ ժամանակ անց պարզ կդառնա՝ որ հեռուստաընկերությամբ է այն ցուցադրվելու: Դանիելյանը նշում են, որ բանակցություններ կան ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաընկերությունների հետ: Հայտերի ընդունման մասին պաշտոնապես կհայտարարվի մեկնարկից 2-3 ամիս առաջ: Կարող են մասնակցել 17-26 տարեկան աղջիկները, որոնք ունեն ամենաքիչը 168 սմ հասակ եւ 90/60/90-ին մոտ կազմվածք:

Տպել
12420 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը