Մուլտի Գրուպը մեկնարկում է կրիպտոարժույթի արտադրություն. ԿԲ-ն հանդես կգա հայտարարությամբ

10/04/2018 schedule16:14

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի եւ շվեդական Omnia-Tech LLC-ի գործակցության արդյունքում Հայաստանում հիմնվել է կրիպտոարժույթի արտադրության աշխարհում ամենամեծ տեխնոպարկը:

Ինչպես տեղեկացնում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնից, առաջիկա երկու տարում նախատեսվում է կատարել շուրջ 2 միլիարդ դոլարի ներդրում այս ոլորտում, ինչի արդյունքում Գագիկ Ծառուկյանի ջանքերով կստեղծվեն 2000-3000 նոր աշխատատեղՀայաստանում:

Նախագծի համաձայն՝ ապրիլից կսկսվի կրիպտոարժույթի համատեղ արտադրությունը: Բացի այդ, բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կստեղծվեն նոր ծրագրեր՝ Հայաստանը դարձնելով ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կասպերսկի լաբորատորիայից զգուշացրել են, որ վնասաբեր կրիպտոմայներները սպառնում են Հայաստանի ընկերություններին: Նշվում էր, որ կիբեռհանցագործները սովորել են մայնինգի համար օգտագործել այլոց հաշվողական հզորությունները, այլոց համակարգչում կամ ցանցում աննկատ տեղադրելով մայնինգի համար նախատեսված ծրագրային ապահովում (մայներ)։

2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. փետրվարը կիբեռհանցագործները, նման կերպ մայնինգի ծրագրային ապահովում ներդնելով, ձեռք են գցել ավելի քան 7 մլն դոլար։ 2018թ. մարտի սկզբի դրությամբ՝ «վնասաբեր մայներների» գրոհների ենթարկվել են աշխարհի 2,7 մլն օգտատերեր, ինչն ավելի քան 1,5 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը, եւ այն շարունակում է աճել։

Եվ մայներների ներդրման նպատակով կիբեռհանցագործներին ավելի ձեռնտու է օգտագործել ոչ այնքան առանձին օգտատերերի համակարգիչները, այլ բազմաթիվ համակարգիչներ ներառող կորպորատիվ ցանցերը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը շատ այլ երկրների կենտրոնական բանկերի ու կառավարությունների նման հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ կրիպտոարժույթով գործարքներից, որոնք "շատ մեծ ռիսկեր են պարունակում"։

"Իհարկե, նման գործարքներ կատարելիս ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է մնում՝ կախված բոլոր ռիսկերից՝ փողերի լվացում, ահաբեկչության ֆինանսավորում, հարկերից խուսափում, ոչ թափանցիկություն, տատանողականություն, ֆինանսական կորուստներ եւ այլն։ Մենք էլ ենք հորդորում հնարավորինս զերծ մնալ այդպիսի գործարքներից", - դեռեւս անցյալ տարի «Արմենպրես»-ի հարցազրույցում հայտարարել էր ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Armtimes.com-ը դիմեց ԿԲ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեզ հայտնեցին, որ այս պահին զերծ են մնում մեկնաբանություններից, քանի որ շուտով Կենտրոնական բանկը խնդրո առարկայի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ:

Տպել
3027 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ