ՀՀԿ-ում պաշտոնապես այդ հայտարարությունը չարեցին, սպասում են 13-ի հանրահավաքին. Փաշինյան

#ԻմՔայլը արշավի անդամները երեկ արդեն Կոտայքի մարզում էին: Նրանք գիշերը ճամբար խփեցին Պտղնի գյուղի մոտակայքում, իսկ այսօր երեկոյան կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ էլ կմեկնարկեն շուրջօրյա հանրահավաքները: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, #ԻմՔայլը նախաձեռնության անդամները կլինեն Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, որտեղից անցնելով Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան եւ Տերյան փողոցը կհասնեն Ազատության հրապարակ: ՀԺ-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, մանրամասնելու են բոլոր սցենարները:

Պարոն Փաշինյան, արդեն 13-րդ օրն է, որ շարունակվում է քայլարշավը: Ի՞նչ արդյունքների եք հասել այս օրերի ընթացքում:

- Արդյունքները կամփոփենք վաղը, Ազատության հրապարակում: Ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք ենք սկսելու, իսկ այս ընթացքում քայլարշավն անցել է քաղաքացիների համատարած քաջալերանքի պայմաններում:

Պարոն Փաշինյան, վերջնական ե՞րբ եք ներկայացնելու ճանապարհային քարտեզը, քանի որ նշել եք՝ շատ մարդկանց դեպքում այլ գործողություններ են սպասվում, քչի դեպքում՝ այլ:

- Ասել ենք, որ լինելու է գործողություն՝ խաղաղ քաղաքական անհնազանդության գործողություններ: Անկախ նրանից, թե քանի մարդ կլինի հրապարակում: Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ:

Այսինքն ե՛ւ բազմամարդ հրապարակ ունենալու պարագայում եք ԱԺ-ի մուտքերը փակելու, եւ հակառակ պարագայու՞մ:

- Ազգային ժողովի շենքը շրջափակելը միակ գործողությունը չէ, որ մենք նախատեսում ենք: Բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ կան եւ մենք Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, կմանրամասնենք:

Ոստիկանությունն արդեն արձագանքել է Ազգային ժողովի մուտքերը փակելու ձեր հայտարարություններին, այս գործողությունները համարելով հակաօրինական՝ հորդորել է չոտնահարել մյուս քաղաքացիների իրավունքները: Այս զգուշացումից ի՞նչ հետեւություններ եք անում:

- Ես ասել եմ, որ մեզ հնարավոր չէ զգուշացնել, ինձ չի հետաքրքրում, թե ոստիկանությունն ինչ է ասում:

ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո ոչ պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Սպասելի՞ էր սա, թե՞ կարծում էիք, որ վերջին պահին ուրիշի անունը կտան:

- Շատերն ասում էին, որ այդպիսի բան չի լինելու, բայց մենք հայտարարում էինք, որ այդպիսի բան է լինելու: Այստեղ հետաքրքիրն այն է, որ երեկ Գործադիր մարմնի նիստում նրանք պաշտոնապես այդ հայտարարությունը չարեցին եւ սա նշանակում է, որ նրանք էլ են սպասում ապրիլի 13-ի հանրահավաքին: Սա նշանակում է, որ նրանք չունեն նախկին վստահությունը, եւ ես այս առումով քաղաքացիներին կոչ եմ անում՝ լինել Ազատության հրապարակում, որովհետեւ ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հասկանում են՝ եթե տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտում, ապա իրենց պլանները չեն կարող իրագործել:

ՀՀԿ-ում այն կարծիքին չեն, որ փոշմանել եւ փողոց դուրս գալը քաղաքական կատեգորիա է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ փոշմանելու օրը միայն ընտրության օրն է:

- Երբ քաղաքացին իր կամքը կարտահայտի Ազատության հրապարակում, մենք բոլորս ամեն ինչ կտեսնենք եւ մեր բոլորի աչքի առաջ ամեն ինչ տեղի կունենա եւ ՀՀԿ-ն իր իշխանությունը կկորցնի:

Մինչ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, նախօրեին Freedom House-ը զեկույց է հրապարակել, որտեղ ՀՀն դասել է ավտորիտար դարձող երկրների շարքում: Ընդգծվել է նաեւ իշխանության ներկայացուցիչների կապը կոռուպցիոն գործարքների մեջ: Այս զեկույցից իշխանությունը կզգոնանա՞:

- Նրանք կզգուշանան ՀՀ քաղաքացիների կամքից, ուրիշ ոչ մի բանից չեն զգուշանա: Երբ կլինեն հարյուր հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում, նրանք ի վերջո կկորցնեն իրենց իշխանությունը:

Պարոն Փաշինյան, երեկ խորհրդարանում Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի ակցիան նյարդայնացրել էր պատգամավորներին: ԵԼՔ-ի ձեր գործընկերներն էլ նեղվել էին, որ իրենց նախապես չէիք տեղեկացրել: Մանե Թանդիլյանը, մասնավորապես, նշեց, որ սա գործընկերային քայլ չէր: Ինչո՞ւ նրանց տեղյակ չէիք պահել:

- Մենք այս ակցիան արել ենք #ԻմՔայլը արշավի անունից, որեւէ մեկի հետ համաձայնեցնելը հարկ չենք համարել: Սա մեր որոշումն է, կայացրել ենք եւ իրականացրել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:

Տպել
4171 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ