ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ. ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը

Մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Նիստի ընթացքում այլ հարցերի շարքում հավանաբար կքննարկվեն նաեւ ԵԱՏՄ Թվային օրակարգի եւ 2018 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործարկման արդյունքում ի հայտ եկած թերությունները:

Ընդհանուր առմամբ ուշագրավ է միայն այն փաստը, որ հանդիպումից մեկ շաբաթ առաջ հասարակության պահանջով վարչապետ նշանակված Փաշինյանը նույն սեղանի շուրջ է նստելու Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ, որոնք համապատասխանաբար 18, 24 եւ 28 տարի իրենց երկրների փաստացի ղեկավարներն են:

Առաջիկա գագաթնաժողովը, սակայն, յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում ոչ թե ԵԱՏՄ ընթացիկ հարցերի քննարկման կամ «երկարակյացների» և «նորեկի» հանդիպման, այլ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի վերջերս վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման տեսանկյունից:

Դեռեւս մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը, շնորհավորելով միմյանց երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ՝ նշելով, որ մայիսի 14-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում հնարավորություն կունենան առավել մանրամասն անդրադառնալ այդ հարցերին:

Փաշինյան-Պուտին հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հասարակության այնքան լայն շրջանակ է ներառում, որ սկսել են անգամ խաղադրույքներ ընդունվել՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը կսափրվի այդ հանդիպմանն ընդառաջ:

Եթե ավելի լուրջ, ապա կայանալիք հանդիպման գլխավոր ինտրիգը նրանում է՝ արդյո՞ք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կսահմանափակվեն օրակարգային հարցերի քննարկումով, թե՞ որոշակի շեղումներ այդուհանդերձ կլինեն: ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ունեցած մոտեցումները թույլ են տալիս ենթադրել, որ օրակարգից դուրս քննարկվելիք հարցեր այդուամենայնիվ լինելու են:

Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս նշել է, որ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չի դրվում, սակայն այդ կազմակերպություններում առկա խնդիրները պետք է քննարկվեն գործընկերների հետ եւ լուծվեն: Ելնելով այդ տրամաբանությունից և Փաշինյանի մինչ այս քաղաքական հարցերում դրսևորած անմիջականությունից կարող ենք ենթադրել, որ ԵԱՏՄ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսք կգնա: Այս առումով Հայաստանը հավակնում է առավել պատասխանատու՝ նախաձեռնող դեր ստանձնել ԵԱՏՄ-ում:

Սպասելի է նաև որոշակի «նորամուծություն» հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ, ըստ էության, այնքան էլ կարևոր չէ, թե անձնական հարաբերությունների տեսանկյունից որքանով միմյանց դուր կգան երկու ղեկավարները: Փաշինյանի վարչապետությունը, համենայնդեպս առաջիկա մի քանի ամիսներին, անհերքելի ու անբեկանելի է, Պուտինի նախագահությունը առաջիկա վեց տարիներին՝ ևս: Ուստի, նրանք «դատապարտված են» միմյանց հետ աշխատելու և պետք է անկեղծ լինեն միմյանց հետ:

Այդուհանդերձ, թե՛ Փաշինյանը, թե՛ Պուտինը ունեն սեփական կարծիքը լիարժեք արտահայտելու կաշկանդվածության առիթներ: Փաշինյանն իր տեսակետը հայտնելիս պետք է հաշվի առնի, որ Հայաստանի անվտանգության լիարժեքությունն ապահովվում է Ռուսաստանի կողմից, իսկ Պուտինը իր արտահայտություններում պետք է զգույշ լինի՝ հաշվի առնելով հայաստանցիների աննախադեպ միասնականությունն ու մոբիլիզացիան: Այդ նույն մոբիլիզացիայի շնորհիվ, թերևս, իրատեսական է դառնում ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել գործող միջազգային կառույց, որը ի զորու կլինի բավարարել մեր երկրի տնտեսական ինտեգրման պահանջները:

Այդուհանդերձ, սպասել, որ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բոլոր թեմաները քննարկվելու են և լուծումներ գտնվեն հենց առաջին հանդիպման ընթացքում՝ առնվազն իրատեսական չէ, ուստի, ամենայն հավանականությամբ, երկրների ղեկավարները կծանոթանան, կքննարկեն ներկա իրավիճակը և կփոխանակվեն հետագա համագործակցության վերաբերյալ կարծիքներով:

Իսկ ինչ վերաբերվում է այն մտահոգություններին, թե Հայաստանը դանդաղորեն հեռանալու է ԵԱՏՄ-ից և շարժվի դեպի արևմուտք, մասնավորապես Եվրոպական Միություն, ապա հարկ է նշել, որ դա առնվազն տրամաբանական չէ: Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը արդեն իսկ տալիս է այն հնարավորությունները, որոնք կարող էին դրդապատճառ հանդիսանալ դեպի ԵՄ շարժվելու:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի համարում:

Տպել
10245 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի