«Երեխաները հայրենասեր լինել պարտավոր են». Լիլիթ Ավագյանի հոդվածը

22/05/2018 schedule17:30

Հայաստանում փող լվանալու համար բոլոր միջոցներն արդարացված էին: Եվ այդ միջոցներից մեկն էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունն էր: Հիշենք, որ միայն օրեր առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հետ կանչեց 2018թ. մարտին շրջանառության մեջ դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը» օրինագիծը: Ըստ այդմ՝ պետությունը, դպրոցը ստանձնել էին կերտել «հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի», նպաստել «հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձեւավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը»:

Զինվորական ծառայության հանդեպ գրավչությունը մեծացնելու պետության հիմնական գործառույթներից հիմնականը, անկեղծ լինենք, գործազրկությունն է: Երբ անգործ մնացած տղամարդիկ Ռուսաստան գնալու հնարավորություն չունենալով, սակայն ընտանիքի (կամ թող լինի՝ հայրենիքի) հանդեպ պարտքի զգացումով՝ անցնում են պայմանագրային ծառայության:

Հայրենասիրության թեմային անդրադառնալ ստիպեց Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նամակագրությունը: Ա. Գրիգորյանը հարցազրույցում ասել էր, թե ազգ-բանակ կոնցեպտը, հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ:

Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր, որ «Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան պարտքն է»:

Այդպես էլ կա: Եվ ապրիլյան պատերազմին ժողովուրդը դա ցույց տվեց՝ առանց նման հիշեցումների:

Նախկին իշխանությունները հայրենասիրությունը «մատաղ սերնդին» փոխանցելու «կոմպլեքս» ծրագրեր ունեին, որոնք իրականացվում էին Պաշտպանության նախարարության եւ Կրթության ու գիտության նախարարությունների հետ՝ ձեռք ձեռքի:

Հայրենիքը սիրել տալու գործին ժամանակին լծված էր նաեւ ԵԿՄ-ն, որը ԿԳՆ-ի հետ «փոխըմբռնման հուշագիր» էր ստորագրել՝ ռազմահայրենասիրությունը դպրոց մտցնելու նպատակով: Դա այն ժամանակ էր, երբ ԿԳ նախարարն Արմեն Աշոտյանն էր:

Բոլորը հասկանում էին՝ հայրենիքն անհատույց, հենց այնպես սիրելն էլ չափ ունի: Գալիս է ժամանակ, երբ շատ սուր է դրվում հայրենասիրությունը ֆինանսավորելու հարցը: Եվ ահա, որպեսզի կարողանան երիտասարդությանը սովորեցնել հայրենիքը որակյալ սիրել, անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներարկումներ՝ պետական բյուջեից: Այսինքն՝ մեր հաշվին:

Դեռեւս 2015-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ազդարարեց, թե դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացվել է 65 միլիոն դրամ: Դա ոչ հեռավոր 2014 թվականն էր: Ահա եւ պարոն Աշոտյանի ելույթից հատված. «Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր»:

Ինչպե՞ս պետք է 65 միլիոն դրամը ծառայեր հայրենասիրական զգացողություններ արթնացնելուն: Գումարը ծախսելու էր արդեն «Պատանի երկրապահ» կառույցը. «Պատանի երկրապահ կառույցները մասնակցում են երկրապահական ուխտագնացություններին, լինում են սահմանամերձ բնակավայրերում, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, մարտարվեստ են սովորում: Գումարը հիմնականում այդ ուղղությամբ է ծախսվում. բանակի տոն, հետո՝ մայիսի 8-ը, սպարապետի ծնունդը՝ մարտի 5-ին, եւ այլն»:

Իսկ երբ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի տարակուսանք հայտնեց 65 միլիոն դրամն այսկերպ ծախսելու մասին, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը կարճ կապեց. «Ի վերջո, դուք կո՞ղմ եք հաղթանակներին, թե՞ չէ»:

65 մլն դրամը ռազմահայրենասիրական նպատակներով ծախսելու մասին փոքրիկ ելույթ էր ունեցել նաեւ ժամանակին մեկ այլ Պնախարար՝ Սեյրան Օհանյանը. «Հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած ներքին եւ արտաքին սպառնալիքները՝ Պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը»:

«Աճող սերնդին» «պատշաճ ձեւով», ինչ խոսք, կարելի է տեղ հասցնել մեր ձեռքբերումները, սակայն մինչ բյուջեից 65 միլիոն դրամը նստի միջոցառումների կազմակերպիչների հաշիվներին, դպրոցականները ծնողներից լսում էին, թե դիցուք, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիություն չեն տրամադրում, քաղաքական պատճառներով ազատազրկում են:

Բայց ՊՆ-ն անհողդողդ էր դպրոցականներին հայրենասիրական դաստիարակություն «սերմանելու» գործում: Ահա ՊՆ մեկ այլ հաղորդագրություն. «Մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության եւ հպարտության զգացումով համակված երիտասարդներ»:

Այս եւ նման խոսքերի թիկունքը դատարկ է: Մարդուն առհասարա՛կ հատուկ է սիրել հայրենիքը: Եվ դրա համար պետական ծրագրեր, «միջոցառումներ», ուխտագնացություններ, այն էլ՝ բյուջեից ֆինանսավորվող, անհրաժեշտ չեն: Պետությունը պետք է դադարի մեզ հայրենասիրության ինդուլգենցիաներ վաճառել, որոնք տպվում են մեր իսկ գրպանի փողերով: Պաշտպանության նախարարությունը չպետք է 1000-ական դրամ գանձի յուրաքանչյուրիցս՝ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը սպասարկելու նպատակով:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայրենիքն այն արժեքն է, որ անգամ ձախողված, կոռումպացված ու ոչ լեգիտիմ իշխանությունների դեպքում հասարակությունն ամեն ինչ մի կողմ է դնում եւ գնում առաջնագիծ:

Հայրենիքի հանդեպ սերն իռացիոնալ է, ինչպես սերն՝ առհասարակ: Ծնվելուց անմիջապես հետո արդեն սիրում ենք մեր ծնողներին, մեզ շրջապատող մարդկանց: Եվ ոչ այն հիմնավորմամբ, որ նրանք բոլորից լավն են, այլ որովհետեւ նրանք մեզ հարազատ են, անփոխարինելի: Եվ ինչ-որ պահից հասկանում ես, որ սիրում ես նաեւ հայրենիքդ: Եթե անկեղծ՝ ռազմահայրենասիրական «կոմպլեքս ծրագրերը», «մատաղ սերունդը պետք է հայրենասեր լինի» տիպի կարգախոսները, աշխատավարձից պահված 1000-ական դրամները ավելի շուտ խանգարում են սիրել հայրենիքը:

Տպել
9246 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ