Երևան
12 °C
Ցմահ ազատազրկված 5 դատապարտյալ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արդարադատության նախարար պարոն Արտակ Զեյնալյանին: Նամակում, մասնավորապես, գրված է.
«ՎԵՐԱՑՆԵԼ ՀԻՆ ՌԵԺԻՄԻ` ՈՉ ՄԻ ՑՄԱՀԱԿԱՆԻ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ
Հայաստանում գոյույթուն ունի «ցմահականների խնդիր»։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրինակ՝ ա) 22 տարեկանից ցածր քաղաքացիներին նման ծանր պատժի չարժանացնելու եվրոպական պահանջը, բ) նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թվականի օրինախախտ «ներման» հրամանագիրը, գ) բազում օրենսդրական, միջազգային հռչակագրերի եւ սահմանադրական փոփոխությունների հետ ցմահականների վերաբերյալ կայացված որոշումները չվերանայելու օրինախախտ համառությունը, ե) ցմահականների գործի նյութերի ոչնչացման հարցը։ Այլ բաղադրիչներ նույնպես գոյություն ունեն, սակայն մենք ցանկանում ենք կենտրոնանալ ցմահականների վաղաժամկետ պայմանական ազատման բացառման խնդրի վրա։ Վերոնշյալ բոլոր խնդիրների միասնական հետեւանքն այն է, որ ցմահականների քանակի առումով ամբողջ Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը բնակչության քանակի համեմատ ամենաբարձր ցուցանիշն ունի։
Ստորագրյալներս մաս ենք կազմում վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ենթակա ցմահ ազատազրկյալների։ Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում։ «Ցմահ ազատազրկում» պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատիժ ազատազրկման միջոցով» պատժատեսակի եւ մինչ օրս արդեն իսկ բանտում իրենց մահկանացուն են կնքել 26 ցմահականներ։
Համաձայն քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի 1.1 եւ 1.2 կետերի գոյություն ունեն 17 ցուցանիշեր, որոնց հիման վրա դատարանը պետք է որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման կամ պայմանական ազատությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն, իրականում հաշվի է առնվում բացառապես դրանցից երկուսը՝ տույժի առկայությունն ու խրախուսանքի բացակայությունը։Ոչ ցմահականների պարագայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար այս երկու պատճառաբանությունները արգելք չեն հանդիսանում եւ ոչ ցմահականները առնվազն որոշ պարագաներում կարողանում են օգտվել վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից։
Եթե ոչ ցմահական դատապարտյալները կարող են սպասել պատժի ամբողջական ժամկետի ավարտին, ապա ցմահ ազատազրկյալն ազատության վերադառնալու այլ տարբերակից օգտվելու հնարավորություն չունի։ Եթե վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մեխանիզմը չի գործում, ուրեմն նրա նկատմամբ գործում է մեկ այլ պատիժ, որը ծանոթ է «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական ազատման հնարավորություն» անունով։ Նման պատժատեսակ ՀՀ-ում գոյություն չունի։
Ցմահականները հայտնվում են «անկախ» հանձնաժողովի առաջ, որտեղ նրանց 20 ու ավելի տարիների պահվածքի վերաբերյալ քննարկումը տեւում է 2-ից 5 րոպե։ Այն ցմահականները, ովքեր դատարանում կես ժամ տեւող նիստում բողոքարկում են այդ որոշումը, նույնպես մերժման են արժանանում: Ամեն ինչ ձեւական է։
Մենք արդեն չենք կարող չեզրակացնել, որ ցմահականներից ոչ մեկին ազատ չարձակելու անմարդկային «դոկտրինը» անցած ռեժիմի հիմքերից մեկն էր հանդիսանում։ Այդ «դոկտրինը» ուժի մեջ է մինչեւ հիմա։ Այն տեսել ենք ամրապնդված` նախագահական ապարատի, գլխավոր դատախազի եւ գերագույն դատարանի նախագահի համատեղ ջանքերով։ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու Մարդու Իրավունքների պաշտպանը լուռ մեղսակիցներն են եղել այս իրավիճակի։ Իսկ ՔԿ համակարգը, ցմահականների նկատմամբ մերժման որոշումներ կայացնելը հեշտացնելու համար շարունակ ուռճացրել է տույժերը եւ բացառել խրախուսանքները։ Մի խոսքով, վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բացառապես քաղաքական պատճառներով է, որ չի գործել ցմահականների պարագայում։
Ցմահականների խնդիրը քաղաքական խնդիր է։ Այդպես է, քանի որ ցմահականի ազատումը օրենքի սահմաններում լուծվող խնդիր չէ առայժմ։ Այդպես է, քանի որ ՀՀ-ում իրավունքի ինստիտուտներ հանդիսացող դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը, եւ այլն միասնաբար ամրապնդում են նման բանի բացառումը։ Այս երեւույթը պարզապես նախորդների ձեւավորած համակարգային անօրենության եւ կամայականության հերթական օրինակն է։
Խնդրում ենք Ձե՛զ՝ պարոն վարչապետ եւ Ձե՛զ՝ պարոն նախարար, որ
Հարգանքով՝
Արծրունի Արսեն (25տ)
Գրիգորյան Ստեփան (23տ)
Մանուկյան Աշոտ (23տ)
Մկրտչյան Արթուր (23տ)
Մնջոյան Արմենակ (25տ)
17-5-2018»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT