Տավարաբուծության զարգացման ծրագրից հափշտակվել է 227 մլն դրամ. 5 քրգործ է հարուցվել

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝  հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման եւ հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից պետք է հաշվի առնվեին երինջների պահպանման անասնաբուժասանիտարական եւ տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները:

Մինչդեռ, հայտերը բավարարելիս մի շարք դեպքերում հաշվի չեն առնվել ինչպես վերը վկայակոչած պայմանները, այնպես էլ չեն կիրառվել շահառուների հետ կնքված պայմանագրերով նախատեսված հսկողական մեխանիզմները: Դրա հետեւանքով ծրագրում ընդգրկված  շահառուներին հատկացված տոհմային երինջների գլխաքանակը ստուգումների ժամանակ կամ ընդհանրապես առկա չի եղել, կամ բաշխված քանակից զգալի պակաս է եղել:

Ուսումնասիրության  շրջանակներում 7 շահառուներին շուրջ 226 միլիոն ՀՀ դրամի 191 գլուխ տոհմային երինջների բաշխման վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել էին տարածքային դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու եւ հնարավոր հափշտակության եւ պաշտոնեական հանցագործության առկայության հարցը պարզելու նպատակով:

Արդյունքում Արագածոտնի, Արարատի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերի դատախազություններ ուղարկված տվյալներով արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի (խարդախության) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական անփութության) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական ստորաբաժանումների կողմից:

Իսկ Գեղարքունիքի մարզի դատախազություն ուղարկված 2 շահառուի տվյալներով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է հարուցված քրեական գործերի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ արձանագրված առերեւույթ հանցագործությունների բոլոր դեպքերով կոռուպիցոն սխեմաների առկայությունը պարզելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ծրագրում շահառուների իրական ներգրավվածությունը, պատասխանատու պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնությունների միջոցով պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը:

Հանձնարարվել է նաեւ պարզել հանցավոր դրսեւորումներում ներգրավված՝ ծրագրի իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

Տպել
9287 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան