22-ամյա Արսենն ինքնաթիռի տոմս է գնել. նա վերադառնում է Հայաստան՝ ժամկետային զինծառայության

22-ամյա Արսեն Խաչատրյանը, որ արդեն 7 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում, ինքնաթիռի տոմս է գնել եւ հունիսի 13-ին վերադառնալու է Հայաստան: Նա այլեւս չի ցանկանում խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ որոշել է բանակ գնալ:

Մեզ հետ հեռախոսազրույցում, խոսելով այդ որոշման պատճառների մասին, Արսենն ասաց. «Մեր երկիրը փոխվեց, Նոր Հայաստանի համար կարելի է գալ ծառայել»:

Ավելացրեց, որ վերադառնալու որոշումը կայացրել էր ավելի վաղ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմեր այդպիսի կոչով. «Երբ հեղափոխությունը եղավ, ես որոշեցի»:

Ռուսաստանում Արսենի շրջապատում կան երիտասարդներ, որոնք նույնպես զորակոչային տարիքի են: Նրանք, սակայն առայժմ չեն որոշել վերադառնալ: Արսենի օրինակին հետեւելու կամ դրանից հրաժարվելու մասին երիտասարդները կորոշեն ավելի ուշ: «Տեսնենք ինձ ոնց կընդունեն, դրանից կախված կորոշեն»,- կեսկատակ ասաց նա:

Արսեն Խաչատրյանը Կրասնոդարում ապրում է ընտանիքի հետ: Նրանք Ռուսաստան են մեկնել Աբովյան քաղաքից:

Տպել
18049 դիտում

Վահագն Վերմիշյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ինչպե՞ս է հնարավոր, որ պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

ԱՄՀ-ն ու ՀԲ-ն կանխատեսում են տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում․ հավատա՞լ, թե՞ ոչ

ՀՀ ֆուտբոլի ընտրանու վիճակագրությունը առաջիկա մրցակիցների դեմ խաղերում տխուր է

Նախկինների ռազմավարությունը կամաց-կամաց ուրվագծվում է. նրանք «մանրուքները» հաշվի չեն առնում

ԵՊՀ ռեկտորի գործով Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի գործողություններում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 2-ը՝ գաղտնի

Դանակով ավազակային հարձակում են կատարել Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

Գորիսի և Սպիտակի ավտոճանապարհներին մառախուղ է

Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը. առողջապահական եւ տեսչական մարմինն իրազեկում է

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները. Պորոշենկոն անձամբ է հետեւել

Վթար Երեւանում. մեքենան հարվածել է էլեկտրասյանը. վարորդն ու ուղեւորը հիվանդանոցում են

Այսօր ու առաջիկա օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա

ՔԿՀ աշխատակիցները տեսակցության եկածների կոշիկներում բջջայիններ, 2 wi-fi սարք ու քարտեր են գտել

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել էր մոտ 20 ավտոմեքենա

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին միջոցառում կանցկացնեն «Ապրել միասին» կարգախոսի ներքո

Սյունիքի մարզում ձյուն է տեղում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի. Մհեր Գրիգորյան

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը