Նացիստական համազգեստով և հրեայի կերպարով նկարներում հումոր չկա. Սմբատ Գոգյանը մեկնաբանել է

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը թերեւս ամենաշատ քննարկվողներից դարձավ: Ֆեյսբուքում գտնված նրա ոչ ստանդարտ լուսանկարների հրապարակայնացումը հանրության մի հատվածի համար իսկական շոկ էր՝ բոլորովին չհամապատասխանող պաշտոնյայի ու գիտնականի մասին ունեցած կարծրացած պատկերացումներին: 

Սմբատ Գոգյանը, ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ անդրադարձել է այդ լուսանկարներից երկուսին: Ու եթե ավելի վաղ նա ասել էր, որ իր նկարներում հեգնանք կա այս կամ այն ժամանակահատվածում այս կամ այն իրողության կամ երեւույթի նկատմամբ, ապա այս երկուսի ենթատեսքստը բոլորովին լուրջ է:

Իր գրառման մեջ Սմբատ Գոգյանը նշում է. 

«Լրիվ նորմալ համարելով որոշակի աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից հումորիս արտահայտման ձեւաչափի ոչ ընդունելի լինելը այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ նացիստական ֆոտոշոփած նկարին, քանի որ այդ նկարի մեջ հումոր չկար: Այդ նկարը ֆոտոշոփով պատրաստված է մեկ այլ նկարի հետ համատեղ, որոնցից մեկում ինձ պատկերել են որպես հրեա, իսկ մյուսում նացիստ: Նկարները 2007թվականի են՝ սարքած ընկերներիս կողմից: Կյանքիս այդ ժամանակաշրջանում աշխատելով Լեհաստանի գիտությունների ակադեմիայում եւ բնակվելով Վարշավայում գնացել էի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար եւ ահավոր տպավորվել էի տեսածիցս:
Այդ երկու նկարները պետք է դիտարկել համատեղ: Նկարների իմաստն այն է, որ այդ երկու տեսակն էլ իրականում նույնն են (կոնկրետ նկարներում ես եմ) եւ միայն հանգամանքներն են նրանց տարանջատում»:

Սմբատ Գոգյանի նշանակման ոչ միանշանակ արձագանքին երեկ անդրադարձել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Գոգյանը բարձրակարգ գիտնական է, ազատ մարդ եւ որ նրան վստահված ոլորտում, իր համոզմամբ, շուտով տեղի են ունենալու որակական փոփոխություններ: Նախարարը նաեւ հորդորել է մարդու մասին դատել ոչ թե պատանեկության տարիներին արված լուսանկարներով, այլ նրա գործունեությամբ:

Տպել
11404 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց