17 սպանության դեպք Շիրակում, 24 դեպք էլ Լոռիում. ե՞րբ են բացահայտվելու սպանությունները

1998 թ.-ից մինչ օրս Լոռու եւ Շիրակի մարզերում ընդհանուր թվով 41 սպանության դեպք չի բացահայտվել: Նրանցից մեկը դեռեւս նախաքննության փուլում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցմանը, հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ավելի վաղ 1998թ.-ից մինչ օրս Լոռու եւ Շիրակի մարզերում սպանության չբացահայտված դեպքերի եւ դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքի ու մահացած անձանց անուն, ազգանունների մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել էինք ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերի դատախազություններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 11-ի հարցումներին երկու մարզերի դատախազներն էլ պատասխանել էին, որ սպանության հիմքով հանցագործությունների, հարուցված քրեական գործերի ընթացքի մասին տեղեկատվությանը տիրապետում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, իսկ մահացած անձանց անուն, ազգանունների հաշվառում Դատախազությունը չի վարում:

Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերով իրականացվող քրեադատավարական գործողություններին, մարզային դատախազություններից հայտնել էին, որ կոնկրետ քրեական գործերով հետաքննության մարմնին տրվում են օպերատիվ հանձնարարություններ, անհրաժեշտության դեպքում կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ: ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ Արթուր Անտոնյանը մեր՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցման պատասխանում տեղեկություն է տրամադրել ինչպես երկու մարզերում չբացահայտված սպանությունների քանակի վերաբերյալ՝ ըստ տարիների, այնպես էլ դրանցով հարուցված քրեական գործերի կասեցման հիմքերի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ Շիրակի մարզում չբացահայտված բոլոր 17 սպանությունների դեպքով հարուցված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով: Նույն հիմքով կասեցվել են Լոռու մարզում 1998 թ.-ից մինչ օրս չբացահայտված սպանություններով հարուցված 24 գործերից 22-ը, եւս մեկ գործով մեղադրյալը թաքնվել է քննությունից, իսկ մեկ գործ էլ դեռեւս նախաքննության փուլում է: Մահացած անձանց տվյալների վերաբերյալ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը եւս հաշվառում չի կատարում:

Շիրակի մարզում 1998 թ.-ից մինչ օրս սպանության չբացահայտված 17 դեպքերից ամենաշատը բաժին է ընկնում 2015 թ.-ին՝ 3 դեպք, իսկ Լոռու մարզի 24 դեպքերից 6-ը 2000 թ.-ին է եղել, 3-ը՝ 2016-ին: Լոռու մարզում չբացահայտված սպանություններից մեկն էլ 2007 թ. օգոստոսին տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունն է: ՀՀ Գլխավոր դատախազությունը եւս իրականացված եւ նախատեսվող քննչական գործողությունների ու մահացած անձանց անուն, ազգանունների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում:

Տպել
2486 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց