Երեւանի քաղաքապետարանի պետական պահպանության համար պետբյուջեից հատկացվում է 70 միլիոն դրամ

Երեւանի քաղաքապետարանը, կառավարության որոշման համաձայն, համարվում է ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա տարածք: Դա շեփորահարվելով էլ՝ շենքի վրա «յոթ կողպեք է կախված» եւ սահմանափակվում է քաղաքացիների ոչ միայն ազատ մուտքը, այլ նաեւ ազատ տեղաշարժը շենքի ներսում:

Երեւանի քաղաքապետարանում հաստատված բռնապետական կարգերին ու ոստիկանական խիստ վերահսկողությանը տարբեր առիթներով անդրադարձել ենք ավելի վաղ, երբ շենքի ներսում ավելի շատ ոստիկանների կարելի է հանդիպել, քան քաղաքացիների:  

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության (ՀԿԼ) վարչությունից պատասխանել են մեր հարցմանը, որով հետաքրքրվել էինք՝

  • ինչ ասել է պետական պահպանություն, ինչպես եւ ինչ կարգով է այն իրականացվում, մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի շենքում,
  • քանի ոստիկան է պահպանություն իրականացնում Երեւանի քաղաքապետարանում, շենքի որ հատվածներում նրանք պետք է գտնվեն եւ ինչ է մտնում նրանց գործառույթների մեջ,
  • Երեւանի քաղաքապետարանում ոստիկանության կողմից պետական պահպանություն իրականացվելու համար տարեկան որքան գումար է նախատեսվում պետական բյուջեով:

Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ «պետական պահպանություն» ասվածը պետության անունից իրականացվող` օբյեկտների եւ գույքի պահպանության գործառույթ է: Երեւանի քաղաքապետարանի շենքի պահպանությունը իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ու Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:

«Երեւանի քաղաքապետարանի պետական պահպանությունը իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 70 մլն դրամ գումար»,- ասվում է մեզ տրամադրված պատասխան գրության մեջ: Իսկ թե ոստիկանության քանի աշխատակից է ծառայություն իրականացնում Երեւանի քաղաքապետարանում եւ ինչպես են նրանք տեղաբաշխված, չի բացահայտվում: Հղում է արվում ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի համապատասխան հրամանին, որի համաձայն, այդ տվյալները ծառայողական գաղտնիք են:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանում պահպանություն իրականացնող ծառայողների գործառույթներին, ոստիկանության ՀԿԼ վարչությունից տեղեկացնում են, որ դրանք հետեւյալն են.

  1. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը (պահպանության իրականացման պատվիրատուն), համաձայնեցնելով պահպանություն իրականացնող ստորաբաժանման հետ, հաստատում է պահակետերի տեղադիրը՝ ելնելով դրանց առանձնահատկություններից եւ ծառայության պայմաններից:
  2. Քաղաքապետարանի վարչական շենքի անցագրային ռեժիմի նպատակն է մասնաշենքի մուտքի մոտ ապահովել հուսալի պահպանություն եւ բացառել առանց համապատասխան թույլտվության քաղաքացիների ազատ մուտքի եւ ելքի, նյութական արժեքներ ներս բերելու եւ դուրս հանելու հնարավորությունը:
  3. Անցագրային ռեժիմը տարածվում է քաղաքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ մասնաշենք մուտք գործող բոլոր քաղաքացիների վրա:
  4. Քաղաքապետարանի վարչական շենք մուտք թույլատրվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում եւ համապատասխան մետաղորսիչ սարքով զննում անցնելուց հետո:
  5. Քաղաքապետարանի վարչական շենք արգելվում է մուտք գործել զենք- զինամթերքով կամ սառը զենք համարվող առարկաներով: Այս դեպքերում նշվածը պարտադիր հանձնվում է պահակետային ոստիկանին` հատուկ պահարաններում պահելու համար: Զենք-զինամթերք, սառը զենք համարվող առարկաների ընդունման մասին պահակետի հատուկ մատյանում կատարվում է համապատասխան գրանցում եւ տրվում փոխարինող կտրոն: Քաղաքապետարանի վարչական շենք զենքով իրավունք ունեն մուտք գործել միայն հաշվեցուցակային զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցները:
  1. Քաղաքապետարանի վարչական շենքում կամ բակում այլ աշխատանքներում ընդգրկված անձանց մուտքը թույլատրվում է անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` սահմանված կարգի անցագրերով կամ ցուցակի համաձայն, որը հաստատվում է աշխատակազմի քարտուղարի կողմից: Եթե անցագրում օբյեկտում գտնվելու ժամկետ նշված չէ, ապա տվյալ անձը դուրս է հրավիրվում  պահպանվող տարածքից ժամը 18:00-ին:
  2. Քաղաքապետարանի բակ մուտք գործելու իրավունք ունեն այն տրանսպորտային միջոցները, որոնց համարանիշերը նշված են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից հաստատված ցուցակում։ Անհրաժեշտության դեպքում  տրանսպորտային  միջոցների բեռնախցիկները կարող են ստուգվել պահակետային ոստիկանների կողմից: Քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործող կամ շենքից դուրս եկող աշխատակիցների եւ քաղաքացիների պայուսակներն անհրաժեշտության դեպքում կարող են ստուգվել պահակետային ոստիկանի կողմից:
  3. Չի թույլատրվում քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործել սպորտային համազգեստով եւ ոչ սթափ վիճակում:

Նկատենք, որ կար ժամանակ, երբ պետական մարմինների մեծ մասում քաղաքացիների մուտքն ազատ էր, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանում: Այդ իրավիճակը ոչ վաղ անցյալում էր: Հետագայում, սակայն, դռներն աստիճանաբար փակվեցին քաղաքացիների առաջ: Այսօր արդեն նրանց մուտքի հնարավորությունը հասցվել է նվազագույնի:  

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 5-ի համարում:

Տպել
3897 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց