Ցավով եմ արձանագրում, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Սահմանադրության օրվա միջոցառումը, որին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, այլ նախարարներ, պատգամավորներ եւ դատավորներ:

Ելույթի խոսքով քիչ առաջ հանդես եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին օրը կարեւորելու համար:

«Այս տոնը իր կարեւորությամբ զիջում է միայն ՀՀ անկախության տոնին, սակայն այն դեռ չի մտել մեր բնակարաններ: Շատերը կարեւորություն չեն տալիս, թեեւ ես ստանում եմ շնորհավորանքներ, բայց այն մասսայական չէ»,- ասաց Թովմասյանը եւ ընդգծեց, որ այս տոնը խորհրդանշում է հայրենիքի անկախությունն ու ազատությունը:

«Սահմանադրությունն է պատասխանում այն հարցին, թե տվյալ երկրի ժողովուրդը ինչպիսի ինքնություն է ցանկանում ունենալ: Մեր Սահմանադրությունը երաշխավորում է մեր ինքնաիշխանության գերակայությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին այս փաստն արձանագրելու համար: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը երաշխավորն է ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարական ու իրավական պետություն լինելու, մարդու՝ բարձրագույն արժեքը լինելու անքակտելիության:

«Մեր պետականության կայացման ցանկացած փուլում, ցանկացած իրավիճակում միայն սահմանադրականության ապահովումն է երաշխիքը՝ կայունության ու զարգացման: Ոչ ոք, ոչ մի նպատակ, ոչ մի արժեք չի կարող վեր լիներ սահմանադրականության պահպանումից»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը: 

Տպել
2539 դիտում

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ