Նոր թակարդ. փրկօղակ Սերժ Սարգսյանի համա՞ր

07/07/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 6-ի համարում

Քաղաքագետ եւ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը զարմացած է այն հրճվանքի վրա, որով խորհրդարանական ընդդիմությունը սկսել է ծափ տալ Վենետիկից վերադարձած  սահմանադրական բարեփոխումների փաթեթին ու որոշել է դառնալ այդ նախագծի կնքահայրը: Ըստ պատգամավորի, եթե Սահմանադրության այս տարբերակն ընդունվի, դա կնշանակի, որ մենք խոշոր քայլ ենք անում դեպի պառլամենտական պետություն, որովհետեւ այդ բարեփոխումներով զգալիորեն մեծանում է խորհրդարանի դերը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իշխանության բուրգում դոմինանտ դերը պատկանելու է խորհրդարանին ու մասնավորապես՝ ԱԺ մեծամասնությանն իր նշանակած վարչապետով:

Եւ ի՞նչ է լինելու այդ դեպքում. «Իշխանությունները հրաշալի հասկանում են, որ շատ ավելի հեշտ է վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով կանխորոշել խորհրդարանական, քան նախագահական ընտրությունների արդյունքները, եւ գնալու են այդ ճանապարհով: Արդեն իսկ հստակ տեղեկություններ կան, որ բազմաթիվ խոշոր օլիգարխներ ստեղծում են կուսակցություններ, եւ նրանք, միանգամայն օրինական հիմունքներով օգտագործելով վարչական ռեսուրսը, գալու են խորհրդարան ու կազմելու են ԱԺ մեծամասնություն՝ նշանակելով օլիգարխիկ մեծամասնության վարչապետին, որը նոր Սահմանադրությամբ դառնում է իշխանության իրական կրողը եւ անխոցելի է լինելու նախագահի համար:

Իսկ նախագահը տվյալ պարագայում վերածվելու է ոչ թե անգլիական թագուհու, այլ անգլիական թագուհու խեղկատակի: Այս դեպքում արդեն բոլորովին էական չէ, թե ո՞վ կլինի նախագահը, քանզի վերջինս իրական որեւէ իշխանություն չի ունենալու: Երկրի իրական ղեկավարը լինելու է միանգամայն օրինական ճանապարհով խորհրդարանական մեծամասնություն ստեղծած օլիգարխիայի վարչապետը: Այս պարագայում ԱԺ մեծամասնության եւ վարչապետի համար շատ ավելի շահեկան կլինի, որ նախագահ դառնա խամաճիկի հատկանիշներով օժտված մի գործիչ, ասենք, Արթուր Բաղդասարյանը, որն իր վրա կվերցնի թե՛ Ղարաբաղի հարցի եւ թե՛ մնացած սեւ գործերի պատասխանատվությունը:

Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե այս Սահմանադրությունն անցնի, ապա դա իսկական փրկօղակ է լինելու Սերժ Սարգսյանի համար, քանզի, ըստ ամենայնի, նա էլ լինելու է  օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնության վարչապետի հիմնական թեկնածուն: Ի տարբերություն ընդդիմության, իշխանությունը շատ ավելի իրատես է եւ հասկանում է, որ նախագահական ուղղակի ընտրության միջոցով շատ բարդ է լինելու Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելը, հատկապես, որ առաջարկվող Սահմանադրությամբ իշխանության հիմնական կրողը դառնում է վարչապետն, ու պայքարը գնալու է հենց այդ աթոռի եւ ԱԺ մեծամասնության համար»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:  Այդուհանդերձ, եթե իշխանություններն այդքան խելոք են, ինչո՞ւ նրանք միայն համառ դիմադրությունից հետո  համաձայնեցին ընդունել սահմանադրական այս փոփոխությունները:

Պատգամավոր Հովհաննիսյանը, լավ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի եւ  Սերժ  Սարգսյանի մարտավարական ունակությունները, այս հարցի պատասխանը եւս ունի. «Իշխանությունները, կարելի է ասել, ընդդիմությանն ու միջազգային հանրությանը «կուտ» են տվել. սկզբից ասում են «ո՛չ», որպեսզի հետո իրենց «այո»-ն թանկ վաճառեն եվրոպական կառույցներին, իսկ ընդդիմության մոտ էլ պատրանք ստեղծեն, թե ընդունել են իրենց առաջարկներն, ու քաղաքական կոմպրոմիսը կայացել է: Քոչարյանը շատ հմուտ քաղաքական մարտավար է. սկզբում նա կրակը հրավիրում է իր վրա, փորձում է այդ կրակը թեժացնել ու ընդդիմությանն ապակողմնորոշել, հետո գնում է ընդառաջ՝ աշխարհին ցույց տալով, որ ինքը բավականին տոլեռանտ, հանդուրժող ղեկավար է:

Ուստի, եթե Սահմանադրության այս տարբերակն անցնի, ապա իշխանությունը կրելու է 100 տոկոսանոց հաղթանակ»,- եզրակացնում է պատգամավորը: Այնուամենայնիվ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ընդդիմությունը դեռ մեկ շանս ունի սեփական գերեզմանափորը չդառնալու համար: Պատգամավորն ընդդիմադիր լիդերներին կոչ է անում անհապաղ հանդես գալ հայտարարությամբ եւ պահանջել, որպեսզի Սահմանադրության նախագծի մեջ ուղղակի ամրագրվի, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու համընդհանուր ընտրությամբ եւ ոչ թե այդ դրույթը թողնվելու է օրենքի կարգավորմանը.

«Եթե ընդդիմությունը չկարողանա պարտադրել, որ Սահմանադրության մեջ ամրագրվի քաղաքապետի ուղղակի ընտրություն, ապա իշխանությունն արդեն իսկ կարող է տոնել սեփական վերարտադրության հաղթանակը: Առաջարկվող Սահմանադրությամբ միայն ընտրված քաղաքապետը կարող է դառնալ օլիգարխիկ խորհրդարանական համակարգի իրական հակակշիռը, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները վարչական ռեսուրսի միջոցով կանխորոշել հնարավոր չի լինելու. Երեւանում վարչական ռեսուրսը չի աշխատելու այնպես, ինչպես դա աշխատելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ուստի, ընդդիմությունը շատ քիչ ժամանակ ունի հորթային էյֆորիայից դուրս գալու եւ հայտարարելու, որ իրենք Սահմանադրությանը կողմ կքվեարկեն միայն մի պայմանով՝ եթե Սահմանադրությամբ ամրագրվի, որ Երեւանի քաղաքապետն ընտրվում է ուղղակի ընտրությամբ:  Այլապես, մենք ունենալու ենք ավելի խորացված օլիգարխիկ պետություն՝ Քոչարյանի իրավահաջորդ վարչապետի գլխավորությամբ, եւ խամաճիկ նախագահով,»-  զգուշացնում է իշխանության ռազմավարությունը բացահայտած Հմայակ Հովհաննիսյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
4463 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել