Երևան
12 °C
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհ է ՀՀ կառավարության կողմից Ամուլսարի ոսկու հանքրադյունաբերական ծրագրի բնապահպանական աուդիտի անցկացաման որոշումից, սակայն ակնկալում է, որ աուդիտները միակողմանիորեն կտարածվեն հանքարդյունաբերության ողջ ոլորտում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ընդգծել է Միլսը:
Մի քանի օր է արդեն ՀՀ Վայոց Ձորի մարզում «Լիդիան Արմենիա» ընկերության «Ամուլսար» հանքավայրի շինարարության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ: Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ն ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններից մեկն է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայր այցից եւ բանապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումից հետո խնդրի հանգուցալուծման հեռանկարը մնում է մշուշոտ:
Կողմերը մնում են իրենց անզիջում դիրքերում: Բնապահպանները եւ Ջերմուկ համայնքի բանկիչների մի մասը պահանջում են հանքի շահագործման դադարեցում, որը կտրականապես անընդունելի է «Լիդիան Արմենիա» ընկերության համար: Հանքարդյունաբերող ընեկրությունը, յուր ներդրումները պաշտպանելու եւ խախտված իրավունքները վերականգնելու համար, դիտարկում է անգամ արբիտրաժային դատարան դիմելու տարբերակը:
«Յուրաքանչյուր բաժնետեր 400 մլն դոլար է ներդրել, եթե չլինեն այդ քայլերն ու գործիքակազմը, եթե չի պաշտպանվում ներդրողը, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմելու համապատասխան արբիտրաժային դատարան՝ իր ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու նպատակով»,- մի քանի օր առաջ հայտարարել էր «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:
Մինչ բանապահպաններն ու Ջերմուկ համայնքի բնակիչների մի մասը պահանջում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի կասեցում, իսկ «Լիդիան»-ը ճոճում է արբիտրաժային «սուրը», այժմ հստակ է մեկ բան: Այն է՝ կառավարության որոշմամբ ստեղծվում է հանքարդյունաբերական ոլորտում ուսումասիրություններ իրականացնելու համար աշխատանքային խումբ, որը գլխավորելու է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Այդ մարմինը նոր է սկսում ձեւավորվել եւ հուլիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին նախատեսված է Արթուր Գրիգորյանի ասուլիսը, որի ժամանակ խոսվելու է աշխատանքային խմբի գործունեության բնույթի, խմբի անդամների իրավազորությունների շրջանակի և խմբում ընդգրկվելու մեխանիզմների մասին:
Ամեն դեպքում ԱՄՆ դեսպանը գոհունակությամբ փաստում է կառավարության կողմից Ամուլսարի ծրագրի բնապահպանական աուդիտի անցկացումը, որն իրականացվում է ի պատասխան այն մտահոգությունների, որ հնչում են բնապահպանական ազդեցության ու նման ծրագրերի համար կիրառվող ստանդարտ պրակտիկայի մասով: «Հուսով ենք, որ սա կիրականացվի օրենքի խստիվ ապահովմամբ՝ ներգրավելով պրոֆեսիոնալ և անկողմնակալ փորձագետների: Մենք նաև ակնկալում ենք, որ աուդիտները միակողմանիորեն կտարածվեն հանքարդյունաբերության ողջ ոլորտում», - ասված է դեսպանի պատասխանում:
Թեպետ Հայաստանի բանապահպանները դեմ են նոր հանքավայրերի շահագործման յուրաքանչյուր ծրագրին՝ առաջնորդվելով «ոչ մի նոր հանք» կարգախոսով, դեսպան Միլսը վստահ է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ-ի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու լավ վարձատրվող աշխատատեղերն ավելացնելու հնարավորություն է, սակայն միայն այն պարագայում, երբ հանքարդյունահանումն իրականացվում է բնապահպանական ամենաբարձր միջազգային ստանդարտների ապահովմամբ:
«Հենց սրանով էր պայմանավորված այն, որ ԱՄՆ դեսպանությունը ողջունեց հետաքրքրությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ Լիդիան Ինթերնեշընլ ընկերության կողմից. մի ընկերություն, որն աշխարհի տարբեր վայրերում հանքարդյունահանման այնպիսի ծրագրեր է իրականացնում, որոնք պետք է համապատասխանեն միջազգային բնապահպանական ստանդարտներին: Միացյալ Նահանգները նաև աջակցեց Հայաստանին դառնալ հանքարդյունահանման ոլորտում պատշաճ կառավարման գլոբալ ստանդարտները սահմանող կառույցի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու երկիր, որպեսզի երկրում ամրապնդվի հանքարդյունահանման մասով կանոնակարգիչ վերահսկողությունն ու ոլորտի թափանցիկությունը»,- ասված է դեսպանի պատասխանի մեջ:
Հատկանշական է, որ դեսպանի պատասխանի միայն մի մասն էր մասամբ վերաբերում Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին «Հայկական ժամանակի» հասցեագրած հարցերին: Իսկ հարցերը հետեւյալն են.
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT