Երևան
12 °C
Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Շիրակի մարզի Փանիկ բնակավայրում զորավարժանք իրականացրեցին: Դրա ընթացքում գյուղի մեջ կրակոցներ հնչեցին, որոնք հանդիսացան տեղի բնակիչների վախի, ապա զայրույթի պատճառը: Դատելով տեղի բնակիչների կատարած տեսանյութերից, կարելի է եզրակացնել, որ զորավարժության սցենարը ենթադրում էր հարձակում Փանիկ գյուղի երկաթուղու մոտով անցնող ավտոշարասյունի վրա՝ դարանակալած դիրքերից: Մի կողմ թողնենք այն, թե ովքեր հիպոթետիկ սցենարների պարագայում կարող են շարասյունով շարժվել այդ ուղղությամբ. ընդունենք իրավիճակն ընդամենը որպես սցենար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս միջադեպին՝ որակելով այն սադրանք հայ-ռուսական հարաբերությունների դեմ:
«Դա անթույլատրելի միջադեպ է եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության», - ասել է Փաշինյանը:
Փաշինյանի գնահատականին բավական կոշտ արձագանքել է հայտնի ռուս քաղաքագետ, պատմաբան ИА REGNUM-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ 168.am-ի հետ զրույցում: Նրա զգացմունքային պատասխանները փոքր-ինչ անհասկանալի են, քանի որ հոդվածներում նա սովորաբար համակողմանի եւ սթափ ուսումնասիրություններ է կատարում, թեեւ ոչ առանց կայսերապաշտության չափաբաժնի: Տարասովի արտահայտած մի քանի մտքեր յուրահատուկ ուշադրության են արժանի:
«Իսկ ինչպե ՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում», - կայքի հետ զրույցում ասել է Տարասովը:
Պարոն Տարասովին, թերեւս, հարկ է հիշել, որ Հայաստանն առաջին անգամ չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ գնահատել նույն կերպ, ինչպես որ գնահատել է մինչ այդ: Հարկ է նշել նաեւ, որ նախորդ տարվա սեպտեմբերին Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որին Հայաստանը ներկայացված էր լինելու երեք ռազմական բժիշկով, մենք չմասնակցեցինք:
Ինչ վերաբերվում է պաշտոնական Մոսկվայի գնահատականին, ապա կարելի է նոր մոտեցում առաջարկել՝ դիտարկել որպես դաշնակցի մասնակցությունը հակառակորդի զորավարժություններին: Ի վերջո, եթե Հայաստանը կարողանում է այդ զորավարժությունների ընթացքում հանդուրժել Ադրբեջանի ներկայությունը, ապա, կարելի է ենթադրել, որ մասնակցությունն իրոք կարեւոր է:
«Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, եւ թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները եւ իր արեւմտյան գործընկերները»,- ասել է Տարասովը 168.am-ին:
«Ընկեր» Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հարցը չի բարձրացնի, քանի որ այն փակված է առնվազն մինչեւ 2044 թ.: Իսկ թուրքերի եւ ադրբեջանցիների դասումը «արեւմտյան գործընկերների» հետ նույն շարքին հերթական անգամ ի ցույց է դնում Տարասովի արդարացված մտավախությունն առ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկվում են որպես սպառնալիք՝ միացյալ թյուրքական պետության համատեքստում, իսկ ռուս-թուրքական սերտ համագործակցությունը թեկուզ սիրիական ճակատում, կրում է ժամանակավոր բնույթ: Սրանից էլ բխում է, որ տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի կենսական շահերն իրարից անբաժան են՝ անկախ նրանից «սիրում ենք» մենք միմյանց, թե ոչ:
«Մենք չենք խոչընդոտելու Փաշինյանին, թող աշխատեն»,- ասել է Տարասովը: Ամփոփելով զրույցը՝ նա նշել է, որ, եթե ՀՀ կառավարության նոր ղեկավարն «այդքան վստահ է, թող պաշտպանվի»:
Տարասովը, թերեւս, տեղյակ չէ, որ այժմ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ հայ հասարակությունն այնքան վստահ են, որ անհրաժեշտության դեպքում կարող են եւ ինքնուրույն պաշտպանվել: Սակայն, օբյեկտիվ պատճառներով պաշտպանության հնարավոր ձախողման դեպքում արդեն Տարասովի նշած «իրենք» պետք է մտածեն ինչ են անելու Ալբանիայից մինչեւ Ալթայ նկրտումներ ունեցող ուժերի հետ, որոնց մասին պարոն Տարասովը որպես պատմաբան, քաղաքագետ, Ադրբեջանի պետական համալսարանի շրջանավարտ եւ երկար տարիներ ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիոյի թուրքական խմբագրության աշխատակից, անշուշտ, տեղյակ է:
168.am-ի հետ հարցազրույցի հրապարակումից 5 րոպե առաջ Տարասովի հարազատ REGNUM-ում հրապարակվել էր քաղաքագետի՝ մոտավարապես նույն բովանդակությամբ հոդվածը, որում քաղաքագետը եզրակացություն էր անում, թե «ժամանակն է Երեւանին հրաժարվել միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձերից»:
Անհասկանալի է միայն, թե ինչ տրամաբանությամբ է նա կրկնում հուլիսի 1-ին Չոջուկ Մարջանլիում հավաքված ռուսաստանցի փորձագետների խոսքերը, որոնք ինքը Տարասովն ավելի վաղ «աբրակադաբրա» էր անվանել, իսկ Ադրբեջան այցելած փորձագետներին կապել մասոնների հետ:
Ինչ վերաբերվում է կոնկրետ խնդրի էությանը, ապա Տարասովին դուր չի եկել Փաշինյանի գնահատականի հնչերանգը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր այլ կերպ արձագանքել, քանի որ, հնարավոր է, տեղի են ունեցել տեխնիկական թյուրիմացություններ: Սակայն չէ՞ որ փանիկցիներին էլ դուր չի եկել, որ իրենց գյուղում կրակում են՝ այն էլ առանց նախազգուշացնելու: Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի այս դեպքը՝ մինչեւ հուզական մտքեր արտահայտելը անհրաժեշտ է հիշել, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք պատրաստ են մեծ գին վճարել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար եւ չարժե նրանց ջրաղացին ջուր լցնել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 21-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT