Քոչարյանի շուրջ զարգացումները չեն սահմանափակվի Մարտի 1-ի գործով

28/07/2018 schedule11:25

Երեկ կեսգիշերին Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նման որոշում կայացրեց դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին առաջինը լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա այլ տեղեկություններ չհայտնեց, խոստանալով դետալներին անդրադառնալ այսօր տեղի ունենալիք ասուլիսում: Մյուս պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու որոշմանը: Հարցին, թե նրա համար սպասելի՞ էր այսպիսի որոշում, պաշտպանը դրական պատասխան տվեց: Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը՝ Քոչարյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Սա անշուշտ արտառոց իրադարձություն է: Ու բնական է, որ հանրությունը դրան շատ սուր է արձագանքում: Մասնավորապես սոցիալական ցանցերում օգտատերերի բացարձակ մեծամասնությունը Քոչարյանի կալանավորումից հետո բառացիորեն ցնծում էր: Ու միայն հատուկենտ օգտատերեր հանդես էին գալիս ի պաշտպանություն Քոչարյանի:

Բայց եթե մի կողմ թողնենք հուզմունքները, նույնիսկ Քոչարյանի կալանավորմանը խիստ դրական վերաբերվողներից շատերին մտահոգում էր, թե որքանով են հիմնավոր, կամ, այսպես ասած, «ամուր» կալանավորման իրավական հիմքերը: Շատերի կարծիքով եթե հիմքերը թույլ լինեն, ապա դա կարող է հարվածել հենց գործող իշխանությանը: Այսօր տեղի ունենալիք ասուլիսում Քոչարյանի պաշտպանները, անշուշտ, հայտարարություններ կանեն, որ նրան կալանավորելու հիմքերը ոչ միայն թույլ են, այլեւ ընդհանրապես բացակայում են, որ նա անմեղ է եւ այլն: Դա բնական է:

Քիչ հավանական է, որ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն հանդես կգա պատասխան հայտարարություններով եւ ներկայացնի Քոչարյանին կալանավորելու հիմքերը: Բայց կարելի է ենթադրել, որ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, ՀՔԾ-ն հազիվ թե կալանավորման միջնորդություն ներկայացներ առանց ամուր հիմքերի:

Չեն երեւում  ոչ իրավական, կամ պարզ ասած՝ քաղաքական դրդապատճառներ Քոչարյանին գոնե այս պահին կալանավորելու համար: Եթե նա չկալանավորվեր, շարունակել մնալ վկայի կարգավիճակում, ապա դա որեւէ ազդեցություն չէր ունենա ներքաղաքական գործընթացների վրա: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործող իշխանությունը այդ քայլին գնացել է առաջիկա արտահերթ խորհրդարանական կամ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իր վարկանիշը բարձրացնելու համար, ապա հաստատ կսխալվենք: Անկախ ամեն ինչից, առաջիկայում Փաշինյանի թիմի վարկանիշը լինելու է շատ բարձր, եւ իշխանությունը դրանում մտահոգվելու պատճառ դեռ չունի:

Այդուհանդերձ, առաջիկայում պարզ կդառնա, թե Քոչարյանի կալանավորման իրավական հիմքերի «ամրության» կամ «թուլության» շուրջ մտահոգությունները որքանով են պատճառաբանված: 

Բայց կարելի է ենթադրել նաեւ, Քոչարյանի շուրջ զարգացումները չեն սահմանափակվի Մարտի 1-ի գործով: Քոչարյանի հետ այլ հարցեր էլ կան: Խոսքը նրա ունեցվածքի մասին է: Սա արդեն բոլորովին այլ հարթություն է: Գործարար աշխարհում չափազանց համառ լուրեր են շրջանառվում, որ Քոչարյանին ուղղակիորեն կամ միջնորդավորված պատկանում են մի քանի հանքեր աֆրիկյան երկրներում, մասնավորապես Տանզանիայում: Ըստ այդ լուրերի դրանք հիմնականում ալմաստի հանքեր են, որոնց կից գործում են նաեւ ադամանդագործական արտադրամասեր: 2010 թ. հետո, ինչպես պնդում են ոլորտից տեղյակ գործարարները, Հայաստանից, մասնավորապես Կոտայքի մարզից ադամանդագործների խմբեր են ժամանակին մեկնել Տանզանիա, որտեղ աշխատել են հենց Քոչարյանի անվան հետ կապվող արտադրամասերում: Նրա անվան հետ են կապվում նաեւ այլ խոշոր բիզնեսներ եւ ունեցվածք ինչպես արտասահմանում, այնպես էլ ՀՀ-ում: Իրավապահների մեջ կարող են հարցեր առաջանալ դրանց ծագման վերաբերյալ:   

Տպել
4546 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել