Մարալիկում նստացույց է. ակցիային են միացել ՔՊ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԺԿ-ի մարալիկցի անդամները

04/09/2018 schedule17:30

Անի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Մարալիկում կրքերը գնալով բորբոքվում են: Այսօր վաղ առավոտից քաղաքում նստացույց է սկսվել: Մարդիկ վրաններ են խփել եւ պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ներկայացուցիչ Հարություն Ուռուտյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վրանները չեն հեռացնի, նստացույցը չեն դադարեցնի, մինչեւ չհասնեն իրենց նպատակին: Եթե Արտակ Գեւորգյանը շարունակի համառել, հացադուլ կսկսեն:

Ուռուտյանը Մարալիկում սկսված շարժումը ժողովրդական որակեց: Ըստ նրա, Արտակ Գեւորգյանը հիմնովին կործանել է Մարալիկը, վաճառել եւ սեփականաշնորհել է ամեն ինչ, բոլոր ղեկավար օղակները նրա ընտանիքի անդամները, բարեկամներն ու հարազատներն են ղեկավարում: Պետք է այս ամենին վերջ տալ եւ ըստ Ուռուտյանի, Գեւորգյանին պատասխանատվության պետք է ենթարկել:

«Այս պահին Մարալիկի հրապարակում մոտ 80 մարդ է մասնակցում նստացույցին, բայց երեկոյան բողոքի ակցիային միացած մարդկանց թիվը հասնում էր 150-ի»,- ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց Հարություն Ուռուտյանը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անցած օրերին եղել է Մարալիկում, հանդիպել է դժգոհ մարդկանց հետ, խոսել եւ բացատրել, որ իրենց պահանջած ստուգումներն ու աուդիտը Մարալիկում իրականացվել է: Ըստ Կարեն Սարուխանյանի, իրենք մեկ ամիս առաջ մարալիկցիներից բողոք էին ստացել չարաշահումների եւ առկա կոռուպցիայի մասին, ձեւավորել են աշխատանքային խումբ եւ իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացրել:

«Հայտնաբերված չարաշահումները չնչին էին, բայց դիմումներն ուղարկվեցին Տարածքային կառավարման նախարարություն, իրենք էլ իրենց մասնագետներին ուղարկեցին: 2 օր ուսումնասիրեցին, հավանաբար այլ խախտումներ էին հայտնաբերել, փաստաթղթերն իրենց հետ տարան: Հիմա մարալիկցիները պետք է սպասեն այդ պատասխանին: Եվ տրամաբանական չէ ոչ նրանց կողմից ճանապարհներ փակելը, ոչ էլ այլ քայլերի դիմելը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կարեն Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ ընդդեմ Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի, այս բողոքի ակցիան մարալիկցիները նախաձեռնել են օգոստոսի 20-ից եւ այն արդեն 15-րդ օրն է՝ շարունակվում է:

Տպել
2881 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների եւ ավտոբուսների համար փակ է

Քաղաքացին հայտնել է, որ գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել , ապա շանն է «քսի տվել» վրան

Կոտայքի մարզի Արգել համայնքում կարկտավտանգ ամպեր են վնասազերծվել. կատարվել է 152 կրակոց

Հրդեհվել են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակները

Երևանում և 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ