Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի. հարազատների պնդմամբ՝ Լ. Հայրապետյանին սպանել են

Հայտնի բարերար, գործարար, «Собеседник» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախագահ, մեծահարուստ, 2017 թվականին բանտում մահացած Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են ՌԴ Քննչական կոմիտեից  գործ հարուցել նրա մահվան հանգամանքների հիման վրա:

Հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են, այդ մասին ինքը Հայարապետյանն է հայտնել մահից մի քանի ժամ առաջ, հայտնում է Rosbalt.ru-ն:

Նշվում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ, անկասկած եղել են: Նա ունեցել է կարողություն ամբողջ աշխարհով մեկ, անտիկվար իրերի հավաքածուներ՝ 800 մլն դոլար արժողությամբ, սակայն նրա բանտում գնտվելու ընթացքում իր տասնյակ ակտիվների մի մասը հանելուկային կերպով վաճառվել է: Գործարարը ցանկություն է ունեցել բացահայտել այդ ամենը, սակայն ազատության մեջ հայտնվելուց մի քանի օր առաջ մահացել է բանտում:

Հայրապետյանի դստեր շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ներսիսյանը լրատվամիջոցին պատմել է, որ գործարարը տառապել է մի քանի հիվանդություններով, բայց նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լեւոն Հայրապետյանը գրեթե միշտ բարձր տրամադրություն է ունեցել:

Հոկտեմբերի 19-ին Մորդովայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ,  պետք է որոշում կայացվեր նրան ազատել կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով: Հայրապետյանն արդեն գծագրել է, թե ինչպես է հաշվեհարդար տեսնելու իր պարտապանների հետ ու ինչպես է հետ բերելու իր բաժնետոմսերը, սակայն չի հասցրել:

Բանտից ազատ արձակվելուց մի քանի օր առաջ 2 անհայտ տղամարդիկ նրան փոխանցել են բժշկական փաթեթ, որի պարունակությունը նա ընդունել է այնպես, ինչպես իր նախորդ դեղորայքը, սակայն անսպասելի նրա վիճակը կտրուկ վատացել է:

Փատաբանի խոսքերով, առողջության վատթարացման համար նրա մոտ է հրավիրվել բուժքույր, որը նրան է տվել անհայտ ինչ-որ լուծույթ, ինչից հետո Հայրապետյանի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մի կերպ հասցրել են բանտախուց. Այդ ժամանակ գործարարն արդեն անգիտակից վիճակում է եղել: Ուշքի գալուց անմիջապես հետո խցի մյուս բանտարկյալից նա հեռախոս է ուզել ու անմիջապես զանգահարել է եղբորը,  ապա՝ ընկերոջը:  Երկուսին էլ նա նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի, չթաղեք ինձ առանց դիահերձման»:

Խոսակցությունից հետո նա կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ առավոտյան՝ հոկտեմբերի 18-ին մահացել է: Երբ Լեւոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները եւս պարզվել են:

Գույքի հաշվարկի ժամանակ պարզ է դարձել, որ Հայրապետյանը ահռելի ունեցվածքի տեր է եղել, նրա ունեցվածքը գերազանցել 1 միլիարդ դոլարը: Նա ունեցել է մի քանի տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Նյու-Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվայի կենտրոնում, առանձնատներ ու գործարաններ Արցախում: Նրան է պատկանել նաեւ հայտնի նկարիչների հազվագյուտ գործերի հավաքածուներ , ներառյալ Մինաս Ավետիսյանի, Այվազովսկու, Մալեւիչի, Կորովինի կտավները:  Նրան է պատկանել նաեւ հնագույն թանկարժեք քարերի հսկայական հավաքածու, թանկարժեք ժամացույցների, հնաոճ զարդերի հավաքածուներ, մի քանի ռուսական ընկերությունների բաժնետեր է եղել:

Բանտում գտնվելու ժամանակ նա մի քանի անձանց է վստահել տնօրինել իր ունեցվածքը՝ առանց դրանք վաճառելու արտոնության, սակայն անհայտ հանգամանքներում  գործարարի ունեցվածքի մի մասը օտարվել է: Պարզվել է, որ վաճառվել են Նյու-Յորքի, Մոնակոյի վիլլաները, թանկարժեք քարերի և ժամացույցների մեծ մասը, կտավները, «Գազպրոմի» ու մի քանի այլ ընկերությունների  բաժնետոմսերի մի մասը: 

Այս ամենի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշված օրեր անց Հայրապետյանը պետք է ազատության մեջ հայտնվեր, ըստ փաստաբանի, դժվար չէ ենթադրել նրա ընդունած դեղարայքի կասկածելի ծագումը:

Ներսիսյանի խոսքերով, չկա պնդում, որ նրան թույն են փոխանցել, Հայրապետյանը շաքարային դիաբետ ուներ ու դրա հետ մեկտեղ մի շարք այլ հիվանդություններ, ինչի արդյուքում որոշ «սխալ» ներարկումները, ընդունումները կհանգեցնեին նման արդյունքի:

Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտեի Մորդովայի  ենթամաս՝ հնարավոր թունավորման հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը, դեռեւս հետմահու փորձաքննություններ չեն անցկացվել ու ապացույցները վերացված չեն:

Հարազատները ամեն գնով ցանկանում են պարզել իրականությունը՝ փորձելով հասնել նրան, որ գործով զբաղվի քննչական կոմիտեի կենտրոնական բաժինը:

Տպել
9707 դիտում

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով

Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Կա երրորդ փուլի անհրաժեշտություն․ Արմեն Գրիգորյանը՝ դատական համակարգում հեղափոխություն անելու մասին

Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ

Ես որեւէ խնդիր չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերություններում․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Իրականում դավադրությունների առումով մտահոգություններ ունենք․ Արմեն Գրիգորյան

ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը պոպուլիստական է․ Օսիպյան

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ցույց է՝ հրաժարականի պահանջով (ուղիղ միացում)

Բարեփոխումները կարեւոր են. քննարկվել են ԵՄ աջակցության համակարգման հարցեր

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը. Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Օսիպյանը չի բացառում, որ որոշ ուժերի կողմից դավադրութան նախապատրաստվելու սպառնալիք կա

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. քիչ մնաց. Լեւոն Բարսեղյան

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն