2 օր է՝ Սալվարդում եւ Թանահատում լույս չկա և դեռ պարզ չէ՝ երբ կլինի, գերեզմանատներ են այրվել

Սեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Արեւիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհի հարակից խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հրդեհը բավականին լուրջ վնասներ էր հասցրել: Մասնավորապես՝ էլեկտրասյուներ էին այրվել, մոտ 500 հա խոտածածկույթ տարածք եւ 3000 հազար հակ անասնակեր:

«Եթե նյութականի մասին անգամ չխոսենք, Թասիկի եւ Հացավանի գերեզմանատներն են այրվել: Այդ մարդկանց հոգեկան վիճակը պատկերացրեք»,- այս մասին մեր զրույցում ասաց Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը:

Հարցին, թե ինչի՞ց է հրդեհը բռնկվել, Սիմոնյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այս պահին դեռեւս փորձագիտական աշխատանքներ են տեղի ունենում` քաղաքաշինության բաժնի տղաներն արդեն երկու օր է՝ այնտեղ են, անգամ ԱԻՆ-ի պաշտոնական էջում դեռ բան չկա: Հրդեհը բռնկվել է Թանահատ բնակավայրի մոտակայքից, բայց թե ինչի՞ց է բռնկվել, դեռ պարզ չէ: Թանահատից բռնկվել եւ եկել է դեպի Սալվարդ-Թասիկ-Հացավան բնակավայրերի ուղղությամբ: Մեզ մոտ այնքան ուժեղ է արեւը, կարող է մի փոքր ապակի ընկած լինի խոտին եւ դրանից բռնկվի: Դա դաշտ է եղել եւ չեմ կարծում, որ այդտեղ կարող էր մարդկային գործոն լինել:

Հացավան բնակավայրում գոմի տանիք է այրվել, 3000 տուկ խոտ, կրակը մյուս գյուղեր չի հասել: Բայց քանի որ էլեկտրասյուները այրվել են, Սալվարդ եւ Թանահատ բնակավայրերը մինչ այժմ հոսանքազրկված են»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հացավանին հնարավոր է եղել լույս տրամադրել` Թասիկից, բայց Սալվարդը եւ Թանահատը լույս չեն կարող ունենալ, քանի որ 70 էլեկտրասյուն է պայթել:

Մեր հարցին, թե ինչքա՞ն ժամանակում կվերականգնվի հոսանքազրկված գյուղերի հոսանքը, Սիմոնյանը պատասխանեց. «Երեւի երկար ժամանակ կտեւի: Այս պահի դրությամբ դեռ ինֆորմացիան էլ ընդհանրական չի, ԱԻՆ-ը նշել է, որ 500 հա խոտածածկույթ է այրվել, բայց իրականում շատ ավելի շատ է, այդ բնակավայրերի շրջակայքի ամբողջ խոտածածկույթը այրվել է»:

Հարցին, թե որքա՞ն նյութական վնաս է հրդեհը պատճառել, Սիմոնյանը պատասխանեց. «Եթե նյութականի մասին անգամ չխոսենք, Թասիկի եւ Հացավանի գերեզմանատներն են այրվել: Այդ մարդկանց հոգեկան վիճակը պատկերացրեք: Ամբողջությամբ այրվել են, գրանիտից քարերը պայթել են»:

Սիմոնյանը նշեց, որ այդ տուկով խոտը վաճառում են գյուղացիները: Մեկ տուկը 500 դրամ է, այսինքն՝ միայն 3 հազար այրված տուկից գյուղացին 1.5 մլն դրամի վնաս է կրել: «Դա միայն խոտի վնասն է, էլ չեմ ասում տանիքը, էլ չեմ ասում, որ անասուն էլ է այրվել, գոմից էլ են փախել եւ չեն գտել տերերը», - ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե նման դեպքերում փոխհատուցում կամ աջակցություն լինո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց. «Շաղաթում էլ վերջերս 4-5 հազար տուկ խոտ այրվեց, անասուն այրվեց, 7 գոմ այրվեց, գոմի հրդեհից բնակելի տների պատուհանները ջերմահարվեցին ամբողջությամբ, համայնքապետարանը ակտը կազմում է, ուղարկում է մարզպետարան, այնտեղից էլ կառավարություն են ուղարկում, որից հետո նոր պարզ է դառնում: Շաղաթի դեպքը եղել է հուլիսի 31-ին եւ դեռեւս փոխհատուցում չի եղել:

Համայնքապետարանը, որպես պետական կառույց փոխհատուցում չի կարող տալ: Դա համայնքապետարանի գործունեության մեջ չի մտնում, որ արտակարգ իրավիճակներում փոխհատուցեն: Դա ավելի շատ կառավարության մակարդակով է լինում: Որոշ ժամանակ առաջ գայլը մտել էր, մի ամբողջ գոմ ոչխար լրիվ վերացրել էր, փոխհատուցում չեղավ: Չեմ հիշում, որ փոխհատուցման դեպքեր եղած լինեն», - ասաց Սիմոնյանը:

Տպել
2419 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել