Իմ հրաժարականից հետո քաղաքական բոլոր գործընթացների պատասխանատվությունը կլինի ձեր վրա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից, մոտեցավ ու ժողովրդին ներկայացրեց՝ ինչ է կատարվել ներսում:

«Հպարտ քաղաքացիներ, ո՞նց եք, դուխներդ տե՞ղն է: Դուք հաղթել եք եւ այդ հաղթանակը ձեզանից խլել հնարավոր չէ:

Փորձեմ ներկայացնել՝ ինչ կատարվեց շենքի ներսում: Բայց մինչ այդ, կրկին անգամ կոչ եմ անում մեկնաբանություններում, վանկարկումներում զերծ մնալ վիրավորանքներից ու նման արտահայտություններից, սա բոլորովին նոր փուլ է:

Ես գնացի նախ ԵԼՔ խմբակցության սենյակ, այնտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո իմացա, որ բոլորը Արա Բաբլոյանի աշխատասենյակում էին: Մենք բարձրացանք եւ ասացինք, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ եւ այն հաղթահարել է պետք: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նույնպես հաստատեցին, որ այդ ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրը հաղթնակած դուրս գա: Ես նշեցի, որ առաջիկա օրերին ես պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից եւ ես ակնկալում եմ, որ գործող խորհրդարանը ավելի չի գրգռի մարդկանց, որովհետեւ եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն առաջադրեն վարչապետի թեկնածու, որը միանգամայն հնարավոր է, անգամ կարող են ընտրել այդ թեկնածուին, բայց պետք է իմանան, որ դա կարող է ժողովրդին դուր չգալ: Դա մարդկանց շրջանում վատ արձագանք կառաջացնի, մեղմ ասած:

Ես կարծում եմ, որ լավ կլինի մենք ստորագրենք փաստաթուղթ, որ իմ հրաժարականից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսինքն՝ 2 անգամն էլ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ասածի իմաստն այն է, որ ըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը եւ բանավոր ասացին 3 կուսակցություններն էլ, որ անկախ փաստաթղթից, իրենք չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ առաջադրել թեկնածու: Ես ընդամենը պատմում եմ խոսակցությունը եւ այդ խոսակցությունից իմ տպավորությունը: Եթե ինչ-որ տեղ սխալ տպավորություն եմ ստացել, թող իրենք պարզաբանեն, հստակեցնեն: Ես ասում եմ՝ իմ հասկանալով չեն առաջադրելու, եթե սխալ եմ հասկացել, թող ասեն ոչ, մենք առաջադրելու ենք:

Հարցնում են՝ ինչու՞ հիմա պետք է տեղի ունենան արտհերթ խորհրդարանական ընտրություններ: Ես ասացի, որ նախկինում ինչ ասել եմ, հաստատում եմ, բայց ամենակարեւորը որն է՝ երկրում հաստատվել է քաղաքական ճգնաժամ, որը պետք է ժամ առաջ լուծվի: Երկրում հաստատված է Ազգային ժողով, որը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին, չի ներկայացնում ժողովրդին: Այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն 1 տարբերակ կա եւ դա է՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Ես արձանագրեցի մեր դիրքորոշումը՝ նաեւ ինձ իրավունք վերապահելով ներսում խոսել ձեր անունից ու ասել, որ դա ձեր դիրքորոշումն է: Ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

Ես ասացի, որ վարչապետի կարգավիճակում արդեն մեկ ու կես ամիս զգում եմ, որ երկրի բոլոր հարցերը ուղղվել են երկրորդ պլան, բոլորի համար միայն 1 պահանջ կա՝ արտահերթ խորհրդրանական ընտրությունների: Մեր դիրքորոշումն է, որ ժամկետը պիտի լինի դեկտեմբերին: Հարց է ծագում՝ ինչու՞ հենց դեկտեմբերին, այլ ոչ նոյեմբերին, որովհետեւ տրամաբանորեն ավելի շուտ անցկացնելու հնարավորություն չկա: Կան ժամկետների խնդիրներ՝ հստակ սահմանված:

Այստեղ կա մեկ մեծ խնդիր՝ դա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է: Բայց այս պահի դրությամբ որեւէ խնդիր չկա, գագաթնաժողովը նորմալ տեղի կունենա: Գործընկերային կոռեկտության տեսանկյունից ելնելով ես կխորհրդակցեմ նաեւ ֆրանկոֆոն երկրներից մի քանիսի հետ:

Կարող ենք արձանագրել հետեւյալը՝ մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը համազգային, համաժողովրդավարական պահանջ է եւ էն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Իմ տպավորությամբ, այդ ուղերձը ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների մեր գործընկերների կողմից ընկալելի է, բայց որեւէ գրավոր կամ բանավոր երաշխիքներ չկան: Ես ստացել եմ էդ պահանջը, եւ այդ պատասխանով, Ազգային ժողովի դռների բացմամբ, մնում է միայն հուսալ, որ այս ամենը ընկալելի է այդ նախագծին կողմ քվեարկած խմբակցություններին եւս:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան անհապաղ, հնարավորինս արագ:

Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Արմեն Սարգսյանի հետ եւ իմ տպավորությամբ ինքը ժողովրդին դեմ որեւէ քայլ չի անի, բայց երկրում չի, ԱՄՆ-ում է: Նա էլ է գալու Փարիզ՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը, մենք այնտեղ կքննարկենք, Հայաստանում էլ կքննարկենք:

Իմ հրաժարականից հետո քաղաքական բոլոր գործընթացների պատասխանատվությունը կլինի ձեր վրա: Եթե դուք տաք վարչապետին ընտրելու հնարավորությունը, նրանք կընտրեն, եթե չտաք՝ չեն ընտրի:

Մենք, ըստ էության այսօրվա անելիքներն արեցինք երեւի գերազանց»,-եզրափակեց վարչապետը՝ չմոռանալով շեշտել, որ սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով, խոնարհվում բոլորի առաջ:

Վերջում՝ բուռն ծափահարություններ նվիրվեցին Շառլ Ազնավուրի հիշատակին, այնուհետ թմբուկի զարկեր հնչեցին:

Նիկոլ Փաշինյանը որպես վերջաբան նշեց, որ ժողովրդի հաղթանակը ոչ ոք չի կարող խլել, չարժե անգամ նման փորձ անել, որովհետեւ չի ստացվի:

Այս պահին քաղաքացիները երթ են անում Երեւանի փողոցներում:

Տպել
9434 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ