Երևան
12 °C
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ու կառավարությունն արդեն մշակել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այն արդեն այս շաբաթ կներկայացվի խորհրդարանին։
Ըստ այս նախագծի՝ այլեւս չի գործելու տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգ, եւ ընտրողները քվեարկելու են միայն իրենց նախընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին:
Բացի այս՝ քվեարկությունն այլեւս գրիչով չի լինելու: Այսինքն՝ ընտրողները ստանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի քվեաթերթիկները, եւ քվեախցիկում առանց որեւէ նշումի ծրարի մեջ են դնելու իրենց նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը:
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է նաեւ նվազեցնել անցողիկ շեմը: Եթե ներկայումս կուսակցությունների ու դաշինքների համար համապատասխանաբար անհրաժեշտ է 5 եւ 7 անցողիկ շեմ, ապա օրենսգրքի փոփոխություններով կուսակցությունների համար այդ շեմը կլինի 4, դաշինքների համար՝ 6:
Ըստ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ զորամասերում հնարավոր կլինի տեղադրել նախընտրական քարոզչության պաստառներ, իսկ զինծառայողները հնարավորություն կստանան հետեւել հեռուստատեսային քարոզչությանը, հեռուստաբանավեճերին: Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը մեր զրույցում ասաց, որ պաշտպանության նախարարությունը պաստառների մասով փոփոխությանը դեմ է, սակայն դեռ հստակ չգիտեն՝ ինչու: Իսկ հեռուստատեսային քարոզչությանը հետեւելը, ինչպես ասաց Իոաննիսյանը, չի խանգարի զինծառայողների օրակարգին: Կա փոփոխություն նաեւ ժամկետային զինծառայողների քվեարկության հետ կապված. վերջիններիս քվեարկության ընթացքում վերադաս սպաներին կարգելվի ներկա գտնվել ընտրատեղամասում:
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է նաեւ ընտրության օրը որոշելուց հետո արգելել բոլոր տեսակի բարեգործությունները: Ընտրության օրը նշանակելուց հետո մինչեւ ընտրության ավարտ ցանկացած քաղաքական ուժի կողմից ընտրողներին գումար, սնունդ եւ այլ ապրանքներ տալը կամ խոստանալը համարվելու է քրեորեն պատժելի:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներից զերծ պահող փոփոխություններին՝ Դանիել Իոաննիսյանն առանձնացնում է մասնավորապես երեք կետ:
Նախ, պատահականության սկզբունքով վերահաշվարկը: ԸՕ փոփոխություններով մշակվել է մի մեխանիզմ, ըստ որի՝ ամեն ընտրատարածքում պատահականության սկզբունքով ընտրվելու է երկու ընտրատեղամաս եւ այնտեղ իրականացվի վերահաշվարկ. «Այսինքն՝ եթե հանկարծ, ինչպես նախկինում տեսել ենք, ընտրատեղամասում գան հանցավոր համագործակցության ու իրականությանը չհամապատասխանող թվեր նկարեն, ինչ համաձայնության ուզում է՝ եկած լինեն, ոչ մի պարկ փակելիս վստահ չեն լինի, որ այդ տեղամասը չի բացվելու եւ վերահաշվարկ չի լինելու, իսկ իրենք էլ նկարած թվերի պատճառվ ութ տարի չեն անցկացնելու բանտում»,- մեր զրույցում ասաց Իոաննիսյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ինքնասոսնձվող դրոշմանիշերին: Քանի որ դրանք ընտրական հանձնաժողովներին հանձնվող ամենակարեւոր փաստաթղթերն են, նախատեսվում է, որ առանձին են հանձնվելու տարածքային հանձնաժողով, եւ նախորդ փոփոխության սկզբունքով՝ նորից հաշվարկվելու են այդ հանձնաժողովում:
Եւ բացի նրանից, որ ընտրատեղամասերում լինելու են տեսախցիկներ, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշում է մյուս կարեւոր մեխանիզմը՝ ստորագրած ցուցակների ավելի հեշտ որոնելի հրապարակման տարբերակը.
«Նախկինում շատ դժվար էր ստորագրած ցուցակում գտնել անձին: Պարզ չէր՝ քվեարկել է, թե՝ չէ: Ցուցակները հրապարակվում էին, բայց շատ անհարմար ձեւով: Այժմ նախատեսվում է դա անել շատ ավելի հեշտ որոնելի ձեւով, այսինքն՝ հեշտ որոնել եւ գտնել մարդու քվեարկած լինել-չլինելը»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ ընտրախախտումներից զերծ պահելու հետ կապված ամենակարեւոր փոփոխությունները ԸՕ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արել է դեռեւս օգոստոս-սեպտեմբերին՝ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում. «Որովհետեւ ընտրախախտումները, որպես կանոն, քրեական հանցագործություններ են կամ վարչական: Կարեւորը, որ դրանց բացահայտումը եւ պատժի անխուսափելիությունը գործեն»:
Ինչ վերաբերում է ընտրությունները հեշտացնելու տարբերակին՝ Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց՝ քանի որ ռեյտինգային ընտրակարգը դուրս է գալիս, ընտրողների համար ընտրելու մեխանիզմն ավելի պարզ է դառնում. «Ընդամենը պետք է նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ ու վերջ: Այսինքն՝ սրանով բազմաթիվ այլ հարցեր են լուծվում: Երաշխավորվում է նաեւ, որ կանանց քվոտան բարձր կլինի, ընտրողներին հասկանալի կլինի եւ այլն»:
Դանիել Իոաննիսյանը մեր զրույցում ասաց նաեւ, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կհասցնենք անցկացնել փոխված Ընտրական օրենսգրքով: Սակայն նա չի բացառում նաեւ այն, որ որոշ կարգավորումներ անցումային դրույթներով կդրվեն ընտրություններից հետո, զուտ չհասցնելու պատճառով:
Ընտրական օրենսգրքի հայեցակարգն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Իոաննիսյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկած վեցամսյա սկզբունքին չենք հետեւելու, որովհետեւ այն դժվար թե ինչ-որ խնդիր առաջացնի. «Չեմ կարծում, թե խնդիր կառաջանա: Վենետիկի հանձնաժողովը, իրենց նորմերը իմպերատիվ բնույթ չունեն: ԵԽ անդամ երկրներ կան, որոնք իրենց ընտրական օրենսդրությունը ընդհանրապես չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով: Բայց բավականին կոմպետենտ հանձնաժողով է, դրա համար մենք ուղարկել ենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT