Ի՞նչ տարբերակներով է հնարավոր դադարեցնել համայնքապետի լիազորությունները

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները պահանջում են համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Համայնքի բնակչության մեծամասնությունը ստորագրել է Մարտիրոսյանի հրաժարականը պահանջող թղթի տակ, սակայն ի հեճուկս այդ ամենի Մարտիրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար, դատախազությունը դիմել է լիազոր մարմնին, որպեսզի նրա լիազորությունները դադարեցվեն, սակայն Տավուշի մարզպետի խոսքով՝ օրենսդրությամբ չկա նման լիազոր մարմին, եւ Մարտիրոսյանը դարձյալ շարունակում է պաշտոնավարել:

ՀԺ-ն Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանից պարզաբանում ստացավ, թե ինչ օրենսդրական տարբերակներով համայնքի բնակիչները կարող են հասնել համայնքապետի լիազորությունների դադարեցմանը:

Անդրադառնալով համայնքապետի լիազորությունների դադարեցման հնարավոր տարբերակներին՝ Երիցյանն ասաց. «Տեղական ինքնակառավարման համակարգում նման հասկացություն չկա` իրավական գործընթաց: Համայնքի ղեկավարի մանդատը չի ենթադրում նման հրաժարականներ, դա քաղաքական երեւույթ է ըստ էության: Երբ որ համայնքի ղեկավարը ընտրվում է, սեփական պատասխանատվությամբ է գործում: Դա տեղական ինքնակառավարման սկզբունք է: Այսինքն, ինքը կարող է իր պաշտոնավարման ընթացքում ինչ-որ քայլեր անել, որոնք բնակչությանը դուր չգան, բայց պատասխանատվությունը կրում է ընտրությունից ընտրություն, եթե ինչ-որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս: Ազատամուտի պարագայում, երբ դատախազը նման որոշում է կայացրել` ժամանակավորապես կասեցնելու, դա այնքան էլ չի համապատասխանում օրենսդրությանը: Հստակ մեր սահմանադրական համակարգում տեղական ինքնակառավարման ոլորտի մեջ ժամանակավոր կասեցում հասկացություն չի կարող լինել, որովհետեւ այն մի քիչ փակուղային է:

Շատ ժամանակ ավագանու կարեւորությունը չեն գիտակցում նույնիսկ ավագանու անդամները: Եթե համայնքի ղեկավարը ավագանու կազմում չունի մեծամասնություն, դա նշանակում է, որ ըստ էության ավագանին կարող է դոմինանտ դառնալ: Այսինքն, ավագանու մեծամասնությունը կարող է կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը: Երեւի այդ գիտելիքը, այդ կարողությունը չունեն: Տվյալ պահին ավագանու դերը շատ կարեւոր է, որովհետեւ համայնքի ղեկավարը գործում է օրենքների եւ ավագանու որոշումների շրջանակներում: Ավագանին կարող է ինքնուրույն հարցեր քննարկի, ինքնուրույն որոշումներ կայացնի: Այսինքն, իրականում այդ փողոցային դժգոհությունների փոխարեն շատ ավելի խելամիտ ճանապարհով կարելի է գնալ՝ օգտագործելով ավագանու ակտիվությունը»:

Անդրադառնալով ժամանակավորապես լիազորությունները դադարեցնելու՝ դատախազության միջնորդությանը՝ Երիցյանը նշեց. «Մասիսի համայնքապետի պարագայում էլ դատախազությունը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնելու, բայց այդ որոշումը այդպես էլ իրականություն չդարձավ: Որովհետեւ դատախազը որոշման մեջ հղում է անում հանրային ծառայության մասին օրենքին, որը վերջերս փոխվեց: Պատկերացրեք դատախազը պատգամավորի, նախագահի կամ վարչապետի լիազորությունները դադարեցնի, նման բան չի կարող լինել: Պատկերացրեք նախաքննություն գնա, քննություն գնա, դատական գործընթաց գնա եւ այդ մարդու լիազորությունները դադարեցվի մինչեւ այդ ամենի ավա՞րտը:  

Այն ժամանակ պետությունը իրավունք ուներ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնել նույնիսկ առանց պատճառի: Հիմա ոչ պետությունը, ոչ բնակչությունը, ոչ ավագանին, բացառությամբ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի, չեն կարող կրճատել համայնքի ղեկավարի լիազորությունները»:

Տպել
3227 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ