Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին։

Նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, ողջունելով ներկաներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին կարճ ժամանակամիջոցում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նրան հաջողություններ մաղթել իր հետագա քաղաքական, հասարակական գործունեության մեջ։ Հաջորդիվ ներկայացնելով Համբարձում Մաթևոսյանին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրան մարզպետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արգասաբեր աշխատանք իր հետագա գործունեության մեջ։ Իր խոսքում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ այն որակելով որպես շրջափուլային Հայաստանի պետականության ամրապնդման գործընթացում․ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ձևից և բովանդակությունից է կախված, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրն ու մեր երեխաների ապագան»,-ասել է նախարարի պաշտոնակատարը և ընդգծել ընտրական գործընթացներում տարիներով արմատացած բացասական ավանդույթների իսպառ բացառման անհրաժեշտությունը։

Խոսելով վերջին շրջանում Հայաստանի տարբեր մարզերում համայնքների ղեկավարների գործունեության վերաբերյալ բնակիչների բարձրացրած դժգոհությունների մասին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ, որպես ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման ստորին օղակ, ՏԻՄ ղեկավարները պետք է գործեն բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Ըստ Սուրեն Պապիկյանի` միայն օրինականության և պատասխանատվության վրա խարսխված գործունեության միջոցով է հնարավոր հասնել հանրային լեգիտիմության և Հայաստանում հաստատված նոր իրողություններն ու փոփոխությունները հասցնել համայնքներ։

Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ մարզի կառավարման գործում իրեն ցուցաբերած աջակցության համար և երախտագիտության խոսք ուղղել մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու բնակիչներին, ովքեր օժանդակել և նպաստել են իրեն` մարզի շենացմանն ուղղված նախաձեռնություններում։ 

Նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին` նման բարձր վստահության համար և հավաստիացրել, որ մարզի առաջ ծառացած բազում խնդիրների լուծման համար գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը։

Տպել
1000 դիտում

Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է