Ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում

Հարավային Կովկասում ԱՄՆ-ն առավելապես կարեւոր հարաբերություններ ունի Վրաստանի եւ Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։ Վրաստանը մեր տարածաշրջանում ԱՄՆ ամենանվիրված եւ հուսալի գործընկերն է, մանավանդ Թուրքիայի անկանխատեսելի քաղաքական վայրիվերումների ֆոնին։ Վրաստանի հետ խնդրահարույց հարցեր չկան, հարաբերությունները դինամիկ զարգանում են, ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տրամադրում Վրաստանին, աջակցում ՆԱՏՕ-ի անդամակցության օրակարգին, միլիոնավոր դոլարների աջակցություն ցուցաբերում։ Ադրբեջանի պարագայում հարաբերությունները գործընկերային են, սակայն Բաքուն ստրատեգիական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար ոչ միայն որպես էներգետիկ ռեսուրսներով հարուստ պետություն, այլեւ ահաբեկչության դեմ պայքարում եւ Աֆղանստանում ամերիկայան զորքերին աջակցելու իր գործուն պատրաստակամությամբ։ Ադրբեջանը ամերիկյան զորքի եւ զենքի տարանցիկ պլացդարմ է դարձել դեպի Աֆղանստան, ինչը ամերիկացիների համար չափազանց կարեւոր է։ Բնականաբար, նման աջակցություն տրամադրելու համար Ադրբեջանն ունի հստակ ակնկալիքներ եւ կարծում եմ կասկածից վեր է, թե որն է թիվ մեկ ակնկալիքը։ Բացի այդ, Բաքուն հարյուրավոր միլիոններ է ծախսում Վաշինգտոնում լոբբինգի իրականաման նպատակով եւ կարծես հաջողում է։

Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում կլինի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Իրականում Բոլտոնի այցի առաջնահերթությունը հենց Բաքուն է եւ դրա համար կան մի շարք տրամաբանական բացատրություններ այդ թվում այն, որ Բաքուն փորձում է Ալիեւի պաշտոնական այց կազմակերպել Վաշինգտոն։

Անդրադառնանք Հայաստանին։ Մեր պարագայում, երկու հարեւան պետությունների համեմատ իրավիճակն այլ է։ Հայաստանի վերաբերյալ Վաշինգտոնում պատկերացումը հետեւյալն է․ Հայաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է, ԱՄՆ մրցակից Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ԱՄՆ-ի ախոյան Իրանի բարեկամ եւ վերջապես պետություն, որն արդեն ներքաշվածություն ունի Սիրիական ճգնաժամի մեջ։ Միաժամանակ, Հայաստանը մի բացառիկ պետություն է, որ հաջողացրել է ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենալ տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական դաշնակից բոլոր պետությունների հետ։ Դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ չկան, Իսրայելում Հայաստանը խուսափում է ռեզիդենտ դեսպան ունենալուց։ Հիշեցնեմ, որ Իսրայելը ամերիկյան որեւէ նախագահի օրոք այնպիսի անվերապահ աջակցություն չի ունեցել, որքան Թրամփի օրոք։ Պարզ է, որ այս իրողություններն ադրբեջանցիներն ու թուրքերը իրենց շահերի սպասարկման համար Վաշինգտոնում օգտագործում են բավականին էֆեկտիվ, մանավանդ հակաիրանական եւ հակառուսական տրամադրությունների առկայության պարագայում։

Ամերիկյան գործող վարչակազմը չափազանց պրագմատիկ է, առաջնորդվում է բացառապես հաշվարկներով, հաջողակ բիզնեսմեն Թրամփի մտահորիզոնի ներքո։ Այդ պատճառով էլ շատ հաճախ ԱՄՆ-ն առանձնապես չի պահում պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Թրամփը մեկ ամսում երեք անգամ շնորհավորում է Ալիեւին՝ այդ թվում վերընտրվելու կապակցությամբ հենց նույն օրը, իսկ ասենք Հայաստանի վարչապետին՝ ընտրվելուց մեկ շաբաթ անց։ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն ակտիվ են, մեր պարագայում նման հանդիպումներ չկան։ Դրա վառ օրինակն է ԱՄՆ պետքարտուղարի եւ պաշտպանության քարտուղարի համատեղ հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության եւ ԱԳ նախարարների հետ։ Միաժամանակ, Բաքվի զինանոցում անհայտ ճանապարհով ամերիկյան ռազմական ուղղաթիռներ են հայտնվում, Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանը հայտարարում է «գրավյալ» տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը երբեւէ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության մասին։ Բնականաբար «ապոկալիպտիկ» իրավիճակ չեմ ավետում, մանավանդ որ վերոշարադրյալ բոլոր խնդիրներն ունեն հստակ լուծումներ եւ այդ ուղղությամբ համակարգված աշխատանք է անհրաժեշտ։

Այսօր ԱՄՆ-ում ղեկավարում է քաղաքական մի թիմ, որի առաջնահերթությունները ազգային եւ միջազգային անվտանգության ապահովումն ու տնտեսական զարգացումը։ Հաջորդող երկու, իսկ Թրամփի հնարավոր վերընտրման դեպքում՝ վեց տարիների ընթացքում, Հայաստանը իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ կառուցելու համար պետք առաջնորդվի հենց այս սկզբունքներով, ուշադրություն դարձնելով ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության վրա։ Մի փաստաթուղթ, որը մի քանի տարին մեկ համապատասխանեցվում է համաշխարհային մարտահրավերներին՝ առավել էֆեկտիվ դրանց դիմակայելու նպատակով։ ԱՄՆ-ն գլոբալ գերտերություն է։ Այս պետության հետ բոլոր շփումներն ու աշխատանքները պետք է համակարգվեն Երեւանից, միավորելով դիվանագիտական ջանքերը, համայնքի եւ լոբբիստական կառուցների հնարավորությունները, պառլամենտական եւ հանրային դիվանագիտությունը եւ հնարավոր բոլոր գործիքները։

Սուրեն Սարգսյան

Տպել
9047 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել