Շատ եմ ափսոսում, որ չլուսանկարեցի մարշալ Բաղրամյանի ձեռագիրը

14/01/2019 schedule15:47

Լուսանկարի առաջին պլանում ձախից՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան, աջից՝ Վլադիմիր Ստեփանյան

ՀԺ-ի խմբագրություն եկած 90-ամյա Վլադիմիր Ստեփանյանի այցը մի պահ բոլորիս կտրեց ամենօրյա աշխատանքային ռիթմից: Ձեռնափայտին հենված, երերուն քայլերով, սակայն շատ բամբ ձայնով նա հարցրեց խմբագրին, ապա մոտենալով նրան՝ ավելի խրոխտ ձայնով հայտնեց, որ ինքը Հայերենական Մեծ պատերազմի մասնակից, զորավար, մարշալ Հ. Բաղրամյանի ժամանակիցն ու հայրենակիցն է, եւ նրա մասին հուշագրություն է գրել: Ապա խնդրեց՝ անպայման տպագրել այն: Հուշագրությունը ստորեւ.

Անմոռանալի հանդիպում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ

Իվան (Հովհաննես) Քրիստափորի Բաղրամյանի հայրը երկաթուղային էր, այդ իսկ պատճառով նրանց ընտանիքը ապրում էր Գյանջա (Կիրովաբադ) քաղաքի երկաթուղային կայարանի հարակից տարածքում:

Բաղրամյանը ծնվել էր Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում, սակայն արդեն հասկանալի պատճառներով դպրոց հաճախել Գյանջայում:

Ես նույնպես ապրում էի այդ կայարանի տարածքում եւ սովորում էի նույն դպրոցում, որտեղ կրթվել էր ապագա մարշալը: Տարրական դասարանում ինձ դասավանդում էր Բաղրամյանի առաջին ուսուցչուհին՝ Ելենա Կոստանտինովնա Իվանովան:

... Հայրենական մեծ պատերազմից հետո, մի առիթով մարշալը եկել էր Կիրովաբադ, այցելեց իր հարազատ դպրոց, հանդիպեց իր առաջին ուսուցչուհուն, ով հիացած էր իր անվանի աշակերտով: Հենց այդտեղ էլ առաջին անգամ ես տեսա Իվան Քրիսափորովիչին:

Հետագայում, որպես Կիրովաբադի քաղաքային կուսակցության ապագա քարտուղար, ինձ բախտ վիճակվեց 1971 թվականին սերտ շփվել մարշալ Բաղրամյանի հետ:

Որպես պաշտոնյա, ես Բաղրամյանին ուղեկցում էի քաղաքային այցելությունների, կոլեգաների հետ հանդիպումների եւ զորամասեր այցերի ժամանակ: Առաջին բանը, որ նա արեց իր ծննդավայրում, դա իր հոր գերեզմանին այցելելն էր: Նրա հայրը թաղված էր Կիրովաբադի հայկական գերեզմանատանը, որտեղ նրա շիրիմի սեւ գրանիտից գերեզմանաքարին մեծ տառերով փորագրված էր «Սիրելի հորս՝ հավերժ երախտապարտ որդուց»: Ծաղիկներ խոնարհելուց հետո Բաղրամյանը հարցրեց՝ ով է գերեզմանատան պահակը, եւ երբ այդ մարդը մոտեցավ, Մարշալը նրան մի կողմ հրավիրեց, ապա գումար առաջարկեց: Չնայած պահակը համառորեն հրաժարվեց, սակայն Բաղրամյանն իրենը պնդեց եւ գումարը դրեց նրա գրպանը: Այդ պահին ես մտածեցի՝ չնայած նա արդեն կես դար չի ապրում Կովկասում, սակայն նրա մեջ իսկական կովկասցին պահպանվել է:

...Նորաբաց հացի գործարանում Բաղրամյանին տաք հաց հյուրասիրեցին՝ թոնրից հենց նոր հանած, որը պատրաստված էր կովկասյան ավանդական բաղադրատոմսով՝ առաջարկված տեղացի տեխնոլոգների կողմից: Այնուհետեւ գործարանի տնօրենը խնդրեց Բաղրամյանին գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» մատյանում: Բաղրամյանը պատրաստ չէր դրան, սակայն մի փոքր մտածելուց հետո խնդրեց մեզ՝ իրեն ուղեկցողներիս, մենակ թողնել իրեն տնօրենի կաբինետում: Պարզվեց, մարշալը ոչ թե գրառում էր կատարել, այլ մի ամբողջ հոդված էր գրել այդ էջում: Ես շատ եմ ափսոսում, որ չլուսանկարեցի նրա ձեռագիրը: Եթե հակիրճ ներկայացնեմ գրառման բովանդակությունը, ապա այն կհնչի այսպես. «Մեր՝ կովկասցիներիս համար, հացը չի գնահատվում միայն որպես սննդամթերք,  այլ նաեւ ընկերության, բարեկամության խորհրդանիշ: Կովկասում չեն ասում ՝ գնանք ճաշենք, ասում են ՝ գնանք հաց ուտենք, եւ համատեղ այդ ճաշկերույթը դառնում է ստեղծված բարեկամության ամրապնդման ֆակտորը: Ես, իհարկե, չեմ կարող Բաղրամյանի այդ գրառման ամբողջ միտքը բառացի փոխադրել, բայց կարդալով այն՝ հասկացա, որ, ի տարբերություն հայտնի ոմանց, Բաղրամյանն իր հուշագրությունները գրել է անձամբ, առանց որեւէ մեկի օգնության:

...Հյուրատուն մենք երկուսով գնացինք՝ առանց որեւէ մեկի ուղեկցության: Երբեւիցե չէի կարող մտածել, որ մի բարի օր կմնամ նման մեծագույն մարդու, Հայրենական մեծ պատերազմի փառահեղ զորավար, մարշալ ու իմ հայրենակից Հովհաննես Բաղրամյանի հետ դեմառդեմ: Իհարկե, ես հիացած էի, ակամա հետեւում էի այդ մեծագույն հայի յուրաքանչյուր ժեստին, շարժմանը, խոսքին: Ինձ այդ մարդն անընդհատ հիացնում էր:

Այդ մի պատառիկ, սակայն շատ մտերմիկ շփումը իմ մեծագույն հայրենակցի՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի հետ անմոռանալի հիացմունք եւ աներեւակայելի տպավորություն է թողել իմ մտապատկերում: Դա իմ կյանքի ամենահիշարժան ու կարեւորագույն իրադարձություներից մեկն էր:

Վլադիմիր Նիկոլայի Ստեփանյան

90 տարեկան

Տպել
3373 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ