Մանրամասներ Արարատում հնչած կրակոցներից. ոստիկանները 29-ամյա տղամարդու են բերման ենթարկել

Հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդեցին, որ Արարատ քաղաքի Զոդ բանավանում կրակոցներ են հնչել։ 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում սպիտակ գույնի ավտոմեքենայի սրահից մի երիտասարդ կրակոցներ է արձակել փողոցում կանգնած անձանց ուղղությամբ։ Նրանցից 32-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է Արարատ բժշկական կենտրոնում։ Գնդակներից մեկն էլ դիպել է 60-ամյա մի տղամարդու ձեռքին։ Նա մարմնական վնասվածք չի ստացել. միայն վնասվել է բաճկոնը։ 

Դեպքի վայրում հայտնաբերվեցին որսորդական հրացանի կրակված պարկուճներ, որոնք ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։

Քրեական հետախույզները օպերատիվ պարզեցին՝ ինչ համարանիշերով մեքենայի սրահից են կրակոցներն արձակվել։ Շուտով հայտնի դարձավ նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Սկսվեցին որոնողական միջոցառումներ։ Օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ստացվեցին, որ կասկածանքով որոնվողը պատրաստվում է լքել Հայաստանը։ 

Արարատի ոստիկանները Ժորա Գասպարյանին հայտնաբերեցին հենց <> օդանավակայանում ու բերման ենթարկեցին բաժին։ 

Արարատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գասպարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ բերման ենթարկվածը ձերբակալվել է։ 

Շարունակվում են միջոցառումները մեքենան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 
Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
496 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ