Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է աշխատակիցներին նկատողություն հայտարարել եւ ազատվել է պաշտոնից

Իջեւան քաղաքի մանկապարտեզներում արդեն մի քանի օր է՝ արշալույսները խաղաղ չեն: Ավելի վաղ անդրադարձել էինք մի խումբ աշխատակիցների ահազանգին, ըստ որի՝ մանկապարտեզներն այսուհետ պետք է փակվեն մեկ ժամ ուշ, բայց լրացուցիչ աշխատանքի դիմաց իրենք հավելյալ չեն վարձատրվելու: Այժմ էլ, պարզվում է, զբաղեցրած պաշտոնից ազատվել է N1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը: Դրա պատճառաբանությունները նույնպես բերվում-կապվում են նշված փոփոխության հետ:

Երբ կրթության տեսչական մարմինը նախորդ տարեվերջին հայտնաբերել է, որ Իջեւանի մանկապարտեզներն աշխատում են մինչեւ ժամը 16:30-ը, իսկ աշխատակիցների 8-ժամյա աշխատանքը չի ընդմիջվում, որոշվել է, որ մանկապարտեզները պետք է գործեն մեկ ժամ ավելի, որպեսզի մարդիկ նաեւ ընդմիջման ժամ ունենան: Տեսչական մարմինը հայտնաբերել է նաեւ, որ դաստիարակների աշխատանքը պետք է վարձատրվեր 1.2 դրույքով, այնինչ վարձատրվել է 1-ով: N1 մանկապարտեզի բոլոր վեց դաստիարակները, տեղեկանալով այս մասին, տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանից թույլտվություն են խնդրել գնալ քաղաքապետարան եւ այնտեղ պարզաբանումներ ստանալ, քանի որ համապատասխան որոշում-փաստաթուղթ տնօրենը չի ունեցել: Էլմիրա Մարտիրոսյանը չի մերժել:

Քաղաքապետարանում, ըստ Մարտիրոսյանի, կրթության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը՝ քաղաքապետ Վարդան Ղալումյանի քույրը, նրանց չի ընդունել եւ կոպիտ պատասխաններ է տվել: Քաղաքապետն ընդունել է, բայց հետո տնօրենին բողոքել, որ մանկապարտեզի աշխատակիցները միտինգ էին անում: Նրանից նախ պահանջել է աշխատողներին ենթարկել կարգապահական տույժի: Տնօրենը մերժել է: Այնուհետեւ պահանջել է, որ տնօրենն ինքը աշխատանքից ազատման դիմում գրի, հակառակ դեպքում ավագանու արտահերթ նիստ կհրավիրի, եւ նա կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

«Ասում էր՝ քո աշխատողները միտինգի էին: Իմ աշխատողները միտինգի չէին, իրավունք չունե՞ն կրթության բաժնի վարիչին, որը չի բարեհաճում գոնե մի անգամ գա մանկապարտեզ, խմբերը մտնի, իրենց հուզող հարցով դիմեն: Հիմա մենք նոր Հայաստանում ստիպելով ոչինչ չենք կարող անել: Միշտ աշխատել ենք իր (քաղաքապետի-խմբ.) կարգադրություններով՝ ում ուզել է, նրան պիտի ընդունեինք, ում չի ուզում, չընդունեինք, ոնց շնչենք, արտաշնչենք: Աշխատել ենք այդ ոճով», «Ինձ ասել է՝ գնա նկատողություն տուր, որ եկել են աշխատանքային ժամին: Ասացի՝ բայց թույլտվություն են վերցրել, իրավունք չունե՞ն իրենց իրավունքները պաշտպանել»,- պատասխանել է Էլմիրա Մարտիրոսյանը:

Ի վերջո, նախորդ ուրբաթ հրավիրվել է ավագանու նիստ, եւ N1 մանկապարտեզի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Արագ հավաքում է ավագանու անդամներին, ու հարցը դնում՝ տնօրենի պարտականություններից ազատել, որովհետեւ ստեղծում եմ անպատժելիության մթնոլորտ, որի պատճառով աշխատակազմի առանձին աշխատողների կողմից թույլ են տրվում կարգապահական խախտումներ, անհարգելի բացակայություններ՝ վտանգի ենթարկելով մանկապարտեզ հաճախող երեխաների անվտանգությունը»,- ասաց Էլմիրա Մարտիրոսյանը:

«Ոչ մի նկատողություն չունեմ, երբեք իմ աշխատանքը թերի չեմ կատարել, խմբում դայակները, դաստիարակները երբեք իրենց պարտականություններում չեն թերացել որքան հնարավոր է: Ամենաշատ երեխաները այդ մանկապարտեզում են, իսկ ամենավատ պայմանները նույնպես այդ մանկապարտեզում են: Մենք փայտի վառարանով ենք աշխատում: Իրեն չի մտահոգել երեխայի ոչ մի վիճակ: Բոլորս իրավունք չենք ունեցել մեր պահանջները դնել: Ինձ ասում է՝ դու լավ չես աշխատում, այ տես 8-րդ մանկապարտեզի տնօրենը շատ լավ է աշխատում, նրա դաստիարակները չեն եկել քաղաքապետարան»,- նշեց Էլմիրա Մարտիրոսյանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր մանկապարտեզի աշխատակիցները քաղաքապետարան գնային աշխատանքն ավարտելուց հետո, պաշտոնից հեռացված տնօրենը պատասխանեց. «Դե հիմա, թույլտվություն են վերցրել, գնացել 15 րոպեով: Չի կարելի՞ թույլտվություն վերցնել քաղաքապետին կամ կրթության բաժնի վարիչին հանդիպելու համար: Դա 15 րոպեից ավելի չի տեւել: Նախ քաղաքապետարանը շատ մոտ է, հետո էլ մեքենայով արագ գնացել, վերադարձել են: Այդ ընթացքում մանկապարտեզում ոչ մի ավելորդ բան չի եղել: Մենք ունենք հոգեբան, երաժշտության դաստիարակ, սոցմանկավարժ, բուժքույր, ամենքը մի խմբում դայակների հետ մնացել են: Թող նկատողություն տար դրա համար, ոչ թե ասեր՝ դիմումդ գրիր, դուրս արի, կամ եթե չես գրում, ես ավագանու հրատապ նիստ եմ հրավիրում եւ որոշում կայացնեմ»,- նկատեց մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը:

Նա մտադիր է աշխատանքից ազատման հրամանը բողոքարկել դատարանում: «Անպայման պիտի դիմեմ, ոնց չդիմեմ»,- պատասխանեց Էլմիրա Մարտիրոսյանը:  

N1 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն մանկապարտեզի փոխտնօրենը: Մարտիրոսյանի խոսքով, նա ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի կինն է: Վերջինիս ամուսնու հետ, ըստ նրա, քաղաքապետն ունի մի շարք բիզնեսներ: «Եթե դիտարկեք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցները, կտեսնեք՝ այնտեղ ովքեր են աշխատում: Իր մոտ աշխատում են ընկեր-ծանոթ-բարեկամներ»,- ասաց Էլմիրա Մարտիրոսյանը:

Մեզ չհաջողվեց վերոնշյալի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից եւ մասնավորապես պարզել, թե ինչ իրավական հիմքով է աշխատանքից ազատվել N1 մանկապարտեզի տնօրենը, երբ նա նախկինում կարգապահական տույժեր չի ստացել, եւ արդյո՞ք նման կտրուկ գործողություններից առաջ քաղաքապետը եզրակացրել է, որ մեր թերթին ահազանգած մանկավարժները այս մանկապարտեզի աշխատակիցներ են, ինչը նույնպես նրան դրդել է նման «պատժիչ» քայլի:

Մենք կապ հաստատեցինք քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ, բայց նա ասաց, որ տեղի ունեցածն ինքը չի կարող մեկնաբանել:

Ավելի ուշ Իջեւանի քաղաքապետարանից ստացանք հետեւյալ պարզաբանումը:

Տպել
13385 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց