Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Իջևան համայնքի մանկապարտեզները նախկինում աշխատել են  5-օրյա աշխատանքային շաբաթ, 7-ժամյա աշխատանքային օր ռեժիմով,  դաստիարակները վարձատրվել են հաստիքային 1 միավոր  դրույքաչափով: Ըստ  ՀՀ կրթության տեսչական մարմնի 05.11.2018թ-ին կատարված ստուգման N1 ակտի, մանկապարտեզները պետք է աշխատեն 5-օրյա աշխատանքային շաբաթ, 8-ժամյա աշխատանքային օր ռեժիմով և դաստիարակի համար հաստիքային 1,12 միավոր դրույքաչափով:

Այս մասին հայտնում են Իջեւանի համալնքապետարանից՝ ի պատասխան «Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է աշխատակիցներին նկատողություն հայտարարել եւ ազատվել է պաշտոնից» հոդվածի:

Պարզաբանման մեջ նշվում է.

«Այս և ակտում նշված այլ հարցերի հետ կապված, Իջևան համայնքի ղեկավարը  2018թ-ի  դեկտեմբերին հրավիրել է խորհրդակցություն մանկապարտեզների տնօրենների հետ, նրանց հանձնարարել շտկել թերությունները և աշխատակիցներին տեղյակ պահել նոր աշխատառեժիմի մասին: Էլմիրա Մարտիրոսյանը  առարկություններ է հայտնել աշխատանքային նոր ռեժիմի հետ կապված: 2019թ-ի հունվարի 9-ին թիվ 1 մանկապարտեզի բոլոր 6 դաստիարակները, թողնելով մանկապարտեզի 103 երեխաներին, եկել են համայնքապետարան՝ հանդիպելու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի հետ, աշխատաժամանակի փոփոխման պատճառները ճշտելու համար: Համայնքապետարանում դաստիարակները գտնվել են 2 ժամ, որի մասին  14.01.2019թ-ին գրավոր բացատրություն են ներկայացրել մանկապարտեզի տնօրենի ժ/պ Է. Խաչատրյանին, նշելով, որ տնօրենը չի բացատրել աշխատառեժիմի փոփոխության պատճառը և ստիպված պատասխան են փնտրել  քաղաքապետարանում:

Բաժնի պետը հանգամանորեն բացատրել է, որ պետք է աշխատել կրթության և գիտության նախարարի հրամանին համաձայն, որ աշխատաժամանակի ավելացման հետ կապված նրանք վարձատրվելու են 1,12 միավոր դրույքաչափով: Նրանք հանդիպել են նաև համայնքի ղեկավարի հետ, քննարկելու աշխատավարձը հետագայում  բարձրացնելու հարցը: Համայնքի ղեկավարը, մտահոգված լինելով երեխաների անվտանգության հարցով, նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է իրեն հրավիրեին մանկապարտեզ, և ոչ թե թողնին երեխաներին և բացակայեին աշխատավայրից:

Համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին հրավիրել է  համայնքապետարան, դեպքի առթիվ  բացատրություն ստանալու համար: Տնօրենը հայտնել է, որ տեղյակ չէ աշխատակիցների աշխատանքի վայրը լքելու մասին, որ աշխատակիցներից ոմանք չեն ենթարկվում իր պահանջներին, և երբ պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները,  չցանկանալով վատամարդ դառնալ, նրանց կարգապահական տույժի չի ենթարկում: Քաղաքապետը հանձնարարել է շուտափույթ շտկել իրավիճակը, սակայն Մարտիրոսյանը ասել է, որ ի վիճակի չէ: Քանի որ Է. Մարտիրոսյանը չի կարողանում պատշաճ իրականացնել տնօրենի պարտականությունները, նրան առաջարկվել է թողնել տնօրենի պաշտոնը և տեղափոխվել այլ աշխատանքի: Նրան առաջարկվել է երեք այլ աշխատանք, ընդ որում նաև համայնքապետարանում, ավելի բարձր աշխատավարձով, սակայն Մարտիրոսյանը մերժել է և արձակուրդ վերցնելու դիմում  ներկայացրել, որը մերժվել է: Հաջորդ օրը մանկապարտեզի տնօրենը առանց տեղյակ պահելու իր բացակայության մասին, չի ներկայացել աշխատանքի, իր հետ տանելով կազմակերպության կլոր կնիքը, որով կազմալուծվում է մանկապարտեզի աշխատանքը: Համայնքապետարանը չի կարողացել կապ հաստատել տնօրենի հետ: Անհրաժեշտությունից ելնելով մանկապարտեզում նշանակվել է տնօրենի ժ/պ, հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, քննարկելու նշված հարցը: Համայնքի ավագանին Է. Մարտիրոսյանին առաջարկել է մասնակցել նիստին, սակայն նա ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք ավագանու հանդեպ, հրաժարվել է մասնակցել նիստին և չի առաջարկել հետաձգել այն: Համայնքի ավագանին 2 ձեռնպահ, 6 կողմ ձայնով տվել է համաձայնություն  համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Էլմիրա  Մարտիրոսյանին ազատել տնօրենի պարտականություններից:  

Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ քաղաքապետի կարգադրություն չկա: Վերջինս, սակայն, աշխատանքի չի ներկայանում, մանկապարտեզի կնիքը չի հանձնում տնօրենի ժ/պ-ին և խաթարում է կազմակերպության բնականոն աշխատանքը: Նշենք նաև, որ քաղապետը պաշտոնավարում է 2011թ-ից և քաղաքապետարանից ու ենթակա կազմակերպություններից որևէ նախկին աշխատակցի աշխատանքից չի ազատել, այդ թվում տիկին Մարտիրոսյանին, ում հետ աշխատել է  8 տարի:

Մանկապարտեզների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: Մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով վերջին հինգ տարիների ընթացքում գործող մանկապարտեզներում բացվել են երեք նոր խմբեր և երեք խումբ ունեցող ևս մեկ մանկապարտեզ: Ավարտին են մոտենում ևս երկու նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները: Համայնքապետարանի կրթության բաժինը մանկապարտեզներում   իրականացնում է մշտական վերահսկողություն, հաճախակի այցելությունների, խորհրդակցությունների, մեթոդական ցուցումնեի,  հանձնարարությունների  միջոցով»:

Հիշեցնենք, որ Իջեւանում գործող մանկապարտեզների աշխատակիցներից ավելի վաղ ահազանգեր էինք ստացել, որ այս տարվա սկզբից քաղաքապետարանը պարտադրում է աշխատել մեկ ժամ ավելի, իսկ հավելյալ վարձատրություն չի առաջարկում: Հետագայում էլ N1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանն էր հայտարարել, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Դրա պատճառաբանությունները նույնպես բերվում-կապվում են նշված փոփոխության հետ:

Տպել
9522 դիտում

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են