Ասք ճշմարտաց. ՀՀԿ-ի մասով կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

17/01/2019 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 19-ի համարում

«Երբ դուք 2005 թվականի մայիսին պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում էիք «Golden Palace» հյուրանոցի բացմանը, տեղյա՞կ էիք, որ դրա սեփականատերը ձեր մտերիմ ազգականն է»: Երեկ այս հարցն ուղղեցինք ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին, որը մասնակցում էր վարչապետին ներկայացրած հաշվետվությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: «Ոչ, տեղյակ չէի եւ պարտավոր չէի տեղյակ լինել»,- կարճ եւ կոնկրետ պատասխանեց նախարարը, որին հարցն ակնհայտորեն դուր չեկավ: Ավելին` հարցը լսելուց հետո նա ակնարկեց, թե կարծես դատախազությունում լինի: Բարեբախտաբար, երեկվա հարցուպատասխանը տեղի էր ունենում կառավարության դահլիճներից մեկում, սակայն ամենեւին բացառված չէ, որ նույնաբովանդակ մի հարց իսկապես երբեւէ հնչի դատախազությում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մեծ շուքով բացված «Golden Palace» հյուրանոցը սկզբում ներկայացվեց որպես օտարերկրյա խոշոր ներդրում, Ռոբերտ Քոչարյանն էլ հենց բացման արարողության ժամանակ հայտարարեց, թե նոր է ծանոթանում կիպրական ընկերության ներկայացուցչի հետ: Սակայն ընդամենը մի քանի օր հետո պարզվեց, որ հյուրանոցում ներդրումներ կատարած ընկերության ամենախոշոր բաժնետերը կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն է, որը այդ տեղեկության հրապարակումից հետո հրաժարական տվեց: Իսկ Հայկ եւ Կարեն Ճշմարիտյանները հորեղբոր որդիներ են: Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ այս կամ այն խոշոր բիզնեսը պատկանում է որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ նրա ազգականին:

Սակայն այս օրինակը ուշագրավ եւ բացառիկ է առնվազն երկու ասպեկտով. նախ անձամբ Ռոբերտ Քոչարյանը «Golden Palace»-ը ներկայացնում էր որպես օտարերկրյա ներդրման դասական օրինակ: Երկրորդ. Հայկ Ճշմարիտյանը հենց այն պաշտոնյայի ազգականն է, որի ղեկավարած ոլորտից ուղղակիորեն կախված է մեր վագրաձեւ տնտեսական աճն ընդհանրապես եւ օտարերկրյա ներդրումները` մասնավորապես: Ի դեպ, անգամ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել «Golden Palace»-ի իրական սեփականատերը, մեր վիճակագրությունը շարունակում է այն հաշվարկել որպես օտարերկրյա ներդրում: Այդ մասին տեղեկացրեց նույն ինքը` Կարեն Ճշմարիտյանը: «Համարվում է օտարերկրյա ներդրում»,- սեփական բուրդը պետականին չխառնելու տրամաբանությամբ թեման փակեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը:

Թերեւս նույն տրամաբանությամբ է շարժվել նաեւ վարչապետը` նախարարության հաշվետվությունը գնահատելիս: Անգամ վերը նշված հանգամանքը չի խանգարել, որպեսզի Անդրանիկ Մարգարյանը «լավ» գնահատի Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած հաշվետվությունը: Իսկ հաշվետվությունում ոչ միայն «լավի», այլեւ «գերազանցի» արժանի թվեր ու արտահաjտություններ են ներկայացված մեր տնտեսության, ու ինչպես պրն Ճշմարիտյանն էր ասում՝ «տնտեսության կայուն զարգացման» մասին: Տնտեսական աճը՝ 13%, արդյունաբերական արտադրանքի աճը՝ 7% եւ այդպես շարունակ: Այս ցուցանիշները (եթե անգամ դրանք համապատասխանում են իրականությանը) տնտեսության զարգացման քանակական բնութագրիչներ են: Մինչդեռ, աճի որակական կողմն արտահայտող ցուցանիշներով 2005 թվականը այնքան էլ բարեհաջող չի եղել ՀՀ-ի համար:

Մասնավորապես անցած տարի մեր արտաքին առեւտրի բացասական  հաշվեկշիռը, այսինքն` արտահանման եւ ներմուծման տարբերությունը կազմել է 850 մլն դոլար: Մինչդեռ նախորդ տարի ընդամենը 636 միլիոն դոլար էր: Այսինքն` 13% աճ արձանագրող տնտեսությունը շարունակում է ավելի շատ սպառել, քան արտադրել: Իսկ սա իր հերթին միջազգային շուկայում մեր երկրի գնալով նվազող տնտեսական մրցունակության ցուցանիշն է: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ է տալիս խորանալ ներմուծման կառուցվածքի մեջ եւ պարզել, որ 2005թ. ներմուծվել են հիմնականում ներդրումային ապրանքներ, այսինքն` արտադրական հզորություններ, մեքենաներ, հումք եւ այլն: Մենք անպայման կհետեւենք պրն Ճշմարիտյանի խորհրդին եւ կխորանանք ներմուծման կառուցվածքի մեջ, սակայն ընթերցողին տարբեր թվերով ու ցուցանիշներով չծանրաբեռնելու նպատակով առայժմ ընդամենը նշենք, որ այս ցուցանիշներով եւս մեր տնտեսությունը գնալով ավելի է «որակազրկվում»:

Ինչ վերաբերում է հաշվետվությունների երեկվա ընթացքին, ապա նախորդ օրերին արձանագրված այն օրինաչափությունը, ըստ որի հանրապետական կամ «քոչարյանական» նախարարները ստանում են «լավ», իսկ մյուսները` «բավարար», պահպանվեց նաեւ երեկ: ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանից բացի, վարչապետը «լավ» գնահատեց նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Ձեւավորված ավանդույթը համալրվեց մի նոր դետալով: Տարածքային կառավարման նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես գնահատական չստացավ: Բանն այն է, որ տարածքային կառավարման նախարարությունը, որպես այդպիսին, դեռեւս չի ձեւավորվել: Ստացվում է այնպես, որ Հանրապետականի անդամ նախարարներին վարչապետը գնահատում է «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքով:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1267 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ