Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվում. նրա պաշտպանը հաստատեց, որ նրան չեն թույլատրել լքել երկիրը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվում:

Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո, պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան Կարեն Հակոբյանը:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. երեկ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Դատարանը նրան այսօր կալանավորելու որոշում կայացրեց:

Հարցին, թե Հարությունյանը ինչ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի հետ կապված, պաշտպանը պատասխանեց. «Քրեական գործը քննվել է շուրջ երեք տարի, բնականաբար այդ ընթացքում իր դիրքորոշումը այնպիսինն է եղել, որ չի ընդունում ոչ մի մեղադրանք եւ ըստ էության մեղադրանք ընդունելն էլ անտրամաբանական կլինի, ոովհետեւ այնպիսի անհեթեթ մեղադրանք է վերագրվում, որ դա ընդունելը անհնար է»,- ասաց Հակոբյանը:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Անդրադառնալով մեղադրանքի այս հատվածին, Կարեն Հակոբյանն ասաց. «Այդ լիցենզիաները որեւէ բանի համար պիտանի չեն եղել: Լիցենզիաների նշանակությունը կայացել է ընդամենը նրանում, որ այդ լիցենզիաներով հնարավորություն է եղել կոնկրետ բնակավայրում ինչ-որ հետազոտություն կատարել, դա չի տվել որեւէ առավելություն՝ հետագայում հանք շահագործելու, այդ հանքն արտոնյալ պայմաններով այլ սուբյեկտների համեմատ ձեռք բերելու: Այդ պայմաններում, երբ որ ընդամենը մարդը պետք է ուսումնասիրություն կատարի ու իր հետազոտությունները ներկայացնի ընդհանոր երկրի երկրաբանական ֆոնդին, այդ պայմաններում, կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ նման ինչ-որ լիցենզիաների համար որեւէ մեկը 14 միլիոն դոլար գումար վճարի»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, Հարությունյանը չի՞ ընդունում, որ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել, Հակոբյանն ասաց, որ որեւէ չափի մեղադրանք իր պաշտպանյալը չի ընդունում:

2018 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Դա կաշառքի գործ է: «էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:  Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ, պաշտպանն ասաց. «Բնականաբար, քննությունը պետք է կատարվի եւ ամեն ինչ պարզաբանվի, ես չեմ ուզում քննությանը պիտակավորեմ, բայց անկախ ամեն ինչից՝ նման բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարությունները չեմ կարծում, որ բացասական իմաստով ազդեցություն չունենան քննության ընթացքի վրա»: Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, Հակոբյանը պատասխանեց, որ եթե նման հայտարարություն անելու ցանկություն լինի, ապա իր վստահորդի համաձայնությամբ կանի: «Ներկայումս, կարծում եմ, քննությունը կշարունակվի եւ նաեւ այս մեղադրանքն էլ կհերքվի, որովհետեւ իմ ասած օբյեկտիվ փաստերը չեն կարող թույլ տալ, որ նման մեղադրանք ընդհանրապես գոյություն ունենա»,- հավելեց Կարեն Հակոբյանը: Դիտարկմանը՝ եթե հիմնավոր չէ, ինչո՞ւ չի ներկայանում եւ ապացուցում իր անմեղությունը, պաշտպանն ասաց, թե մեղավորությունն ու անմեղությունը ապացուցելու խնդիրը իրավաբաների գործն է, իմ վստահորդը բազմիցս ցուցմունք տվել է նախաքննության ընթացքում տարիներ շարունակ եւ մենք կաշխատենք մեղադրանքը հերքելու ուղղությամբ:

Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ Արամ Հարությունյանը փորձել է հեռանալ Հայաստանից, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել դուրս գալ երկրից՝ կանխելով նրա մեկնումը: Հարությունյանի պաշտպանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով. «Նման խնդիր եղել է, պարոն Հարությունյանը օրինական կարգով, իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց որեւէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հանրապետությունից»,- հավելեց նա: Նա նշեց, որ օրենքով միայն կասկածյալի եւ մեղադրյալի ելքն ու մուտքն է, որ կարող է սահմանափակվել համապատասխան որոշման առկայության դեպքում: Այդ ընթացքում նա գործով վկայի կարգավիճակ է ունեցել:

Պաշտպանը նշեց, որ այդ առնչությամբ պաշտպանական կողմը քննությունն իրականացնող մարմնին հաղորդում է ներկայացրել եւ եթե վարույթն իրականացնող մարմինն է արգելել, ապա այդ հարցով պետք է զբաղվեն այլ իրավասու մարմիններ: Մեր հարցին, թե ի՞նչ են պատճառաբանել, երբ չեն թույլատրել նրան մեկնել Հայաստանից, պաշտպանը նշեց, որ պատճառաբանել են, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելք է սահմանված:

Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Հարությունյանին կալանավորելու որոշումը անպայման կվիճարկեն:

Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը ամբողջությամբ այս հղումով

Տպել
2715 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց