Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր ավարտվեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:

Բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 4-ին:

Պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Արդեն մի քանի ամիս է՝ մամուլում եւ սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հիմնականում իրավապաշտպանները նշում են, թե արդարացի չէ սոցիալապես վատ պայմաններում ապրող ու իր խնամքի տակ 3 անչափահաս երեխաներ ունեցող կնոջը 10.000 դրամ գողանալու համար այդքան խիստ ու անհամաչափ պատժի դատապարտել: Ավելին՝ ինչպես Հասմիկ Սարգսյանը, այնպես էլ իրավապաշտպանները պնդում են, թե գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000: Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Դատարանում այսօր հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Մասնավորապես, դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց մի շարք առերես հարցաքննությունների արձանագրություններ. առերեսումներն արվել են Հասմիկ Սարգսյանի եւ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչների միջեւ:

Դատարանը նախ հրապարակեց Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանի եւ Հասմիկ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած առերես հարցաքննության արձանագրությունը: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչն առերես հարցաքննություններ է կատարում, եթե կողմերի ցուցմունքների միջեւ առկա է էական հակասություն: Այսպիսով՝ Հասմիկ Ստեփանյանը առերես հարցաքննության ընթացքում պնդել է, թե Մանասեր Ստեփանյանը ասել է, որ եթե ինքը գրի 10 հազար դրամի գողության մասին, ապա չի դատվելու եւ գործը կարճվելու է, քանի որ Սարգսյանը 4 երեխա ունի: Սարգսյանը պնդել է, որ բացի այդ Ստեփանյանը իր աշխատասենյակում հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին՝ պահանջելով, որ նա ընդունի մեղքը: Դրանից հետո, երբ բաժնում տեսնում էր, ձեռք էր առնում, ասում էր՝ մի երկու տարի կնստեմ՝ կհելնեմ, գողական աղջիկ կդառնամ»,- իր ցուցմունքում ասել է Սարգսյանը: Մանասեր Ստեփանյանը, սակայն, առերես հարցաքննության ժամանակ հերքել է Սարգսյանի հայտնած տեղեկությունները եւ դրանք սուտ որոակել: «2017 թվականի հուլիսի 6-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներից մեկը ինձ զեկուցեց, որ Սիսիանի բնակչուհի Մարիտեա Հովհաննիսյանի տանից գողություն են կատարել եւ նա գալիս է բաժին՝ հայտարարություն տալու: Քիչ անց բաժին ներկայացավ Մարիետա Հովհաննիսյանը եւ հաղորդում տվեց այն մասին, որ նույն օրը իր բնակարանի դռան կողպեքը կոտրելու միջոցով մտել են ներս եւ դրամապանակից գողացել են թվով երկու հատ 5000 դրամանոց: Դրանից հետո նա բանավոր հայտնել է, որ գողության մեջ կասկածում է իր ընկերուհի Հասմիկ Սարգսյանին, քանի որ նա այդ օրը զանգահարել էր իրեն եւ տեղեկացրել, որ այդ օրը բացակայելու է տանից: Ինչից հետո ինձ մոտ է բերվել ինձ հետ առերես հարցաքննվող Հասմիկ Սարգսյանը. ես նրան հարցրել եմ՝ ի՞նչ գողություն է կատարել Մարիետայի բնակարանից, նա սկզբից շոկի մեջ ընկավ, ես տեղեկացրեցի, որ Մարիետան նաեւ հաղորդում է տվել այդ մասին եւ իրեն է կասկածում: Դա լսելուց հետո Սարգսյանն ընդունել է իր կատարած հանցանքը, բանավոր պատմել է, որ այդ օրը ցերեկը հրել է Մարիետա Հովհաննիսյանի տան դուռը, կողպեքը կոտրվել է, ապա ներս է մտել եւ ննջասենյակի վրա դրված դրամապանակից գողացել է երկու հատ 5000 ՀՀ դրամանոց գումար: Հայտնում եմ, որ ես Հասմիկ Սարգսյանին չեմ հայհոյել, նրա նկատմամբ սպառնալիքներ չեմ հնչեցրել, չեմ համոզել, որ ընդունի 10 հազար ՀՀ դրամ է հափշտակել: Հասմիկ Սարգսյանը ինձ չի ասել, որ ոչ թե 10 հազար ՀՀ դրամ է գողացել, այլ՝ 4000: Նաեւ չեմ ծաղրել՝ ասելով, որ երկու տարի կնստի, կհելնի, կդառնա գողական, դա նույնպես սուտ է»,- մանրամասներ է պատմել հետաքննիչը: Հասմիկ Սարգսյանը, սակայն, քննիչի հարցին ի պատասխան պնդել է իր ցուցմունքը՝ հավելելով, թե Մանասեր Ստեփանյանը ստում է:

Հասմիկ Սարգսյանն առերեսվել է նաեւ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Պետրոս Ալեքսանյանի հետ: Այս առերես հարցաքննության ժամանակ էլ Հասմիկ Սարգսյանը հայտնել է, որ հուլիսի 6-ից մի քանի օր անց ոստիկաներն իրեն կրկին կանչել են ոստիկանության Սիսիանի բաժին. նրան ուղեկցել են Պետրոս Ալեքսանյանի աշխատասենյակ, որտեղ ներս մտնելուց հետո Ալեքսանյանը սեղանի վրայից վերցնելով փայտյա քանոնը՝ պահել է կոկորդին եւ ասել. «Բոլ ա, հերիք ա, մեզ հանգիստ թող, հերիք ա գողություն անես, կմտցնեմ կոկորդդ»: «Նա այդպես զայրացրել էր ինձ վրա, քանի որ ես, գտնվելով փորձաշրջանի մեջ, կրկին գողություն եմ կատարել, ես չգիտեմ՝ նա դա կատակ էր անում, թե ինչ, սակայն բավականին ջղայնացած էր: Ես հուզվեցի եւ դուրս գալով նրա աշխատասենյակից՝ մտա հետաքննիչ Ռազմիկի աշխատասենյակ եւ լրացուցիչ բացատարություն տվեցի: Մի քանի օր հետո ինձ իր մոտ է կանչել քննիչ Նարեկ Ստեփանյանը, ես նույն օրը իմ 9-ամյա դստեր հետ ներկայացել եմ նրա մոտ: Մինչեւ նրա մոտ բարձրանալը ես բորբոքված սկսեցի գոռգոռալ, թե ինչու էին ասում, որ գործը կարճելու են: Այդ պահին ինձ մոտեցավ Պետրոս Ալեքսանյանը, ձեռքը բարձրացրեց, որ ինձ հարվածի, սակայն քանի որ երեխաս լացեց, նա չհարվածեց եւ երեխայիս դիմելով՝ ասաց, որ կատակ է անում ինձ հետ: Նարեկ Ստեփանյանի աշխատասենյակում ցուցմունք են տվել իմ կատարած գողության վերաբերյալ»,- առերես հարցաքննության ժամանակ պատմել է Հասմիկ Սարգսյանը:

Պետրոս Ալեքսանյանը, սակայն, նշել է, որ Սարգսյանի կողմից հայտնած տեղեկությունները սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ այս դեպքով ինքը չի զբաղվել եւ Սարգսյանին իր աշխատասենյակում սպառնալիքներ չի հասցրել. «Քանոնը նրա վզի մոտ չեմ պահել եւ չեմ ասել, որ կմտցնեմ նրա կոկորդը: Նշեմ նաեւ, որ ես ձեռքս չեմ բարձրացրել եւ չեմ փորձել հարվածել Սարգսյանին»,- ասել է հետաքննիչը: Գործով ցուցմունք է տվել նաեւ տուժող Մարիետա Հովհաննիսյանը: Դատարանը հրապարակեց նրա ցուցմունքի արձանագրությունը, համաձայն որի՝ Հովհաննիսյանը նշել է, որ նա ոստիկանների հետ բանավոր զրույցում ասել է, որ իր բնակարանից գողություն անողը եղել է Հասմիկ Սարգսյանը, քանի որ ինքը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ այդ օրը տանը չի լինելու: «Ասեմ, որ սուտ են այն տեղեկությունները, որ իբր Հասմիկ Սարգսյանը իմ դրամապանակից գողացել է ոչ թե 10, այլ 4 հազար դրամ, քանի որ իրականում իմ դրամապանակում եղել է 10 հազար գումար, որն էլ գողացվել է նրա կողմից: Դեպքից մեկ կամ երկու ամիս հետո Հասմիկ Սարգսյանը զանգահարել է ինձ եւ խնդրել է, որ ես քննիչին ասեմ, որ իմ դրամապանակում եղել է ոչ թե 10 հազար, այլ՝ 4 հազար դրամ:Սակայն ես նրան հայտնել եմ, որ սուտ ցուցմունք չեմ կարող տալ: Հայտնում եմ նաեւ, որ սուտ են այն տեղեկություները, թե իբր ոստիկանները ճնշումներ են գործադրել Հասմիկ Սարգսյանի նկատմամբ, որպեսզի նա 4 հազար դրամի փոխարեն գրի որ 10 հազար դրամ է գողացել: Նա նման լուրեր տարածելով՝ փորձում է խուսափել պատասխանատվությունից»,- պատմել է տուժողը:

Հասմիկ Սարգսյանն առերեսվել է նաեւ գործով քննիչ Նարեկ Ստեփանյանի հետ: «Ինձ թվում է՝ էս գործից հետո ինձ ու ձեզ էլ առերես հարցաքննելու են»,- կատակեց դատավոր Դավիթ Բալայանը:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել եւ դատարանների կողմից սահմանվել է փորձաշրջան:

Պաշտպանական կողմը դատարանից պահանջում է, որպեսզի դատարանը վերացնի քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին:

Տպել
8284 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի