Դատավորները եւս մարդիկ են եւ հնարավոր է՝ որոշակի սոցիալական ազդեցության դաշտում են գտնվում. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որեւէ միջամտություն արդարադատությանը, եւ մենք որեւէ դատական գործով, որեւէ ձեւով, նույնիսկ տեղեկատվական առումով, կոմունիկացիայի մեջ չենք մտնում դատավորների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որոշ հնչեղ դատական գործերով, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, խոսվում է իշխանության կողմից դատավորների աշխատանքի հանդեպ միջամտության մասին։

«Ես վստահ եմ, որ նման վերաբերմունքը նաեւ քաղաքական իշխանությունների կողմից է։ Բայց վերջին հաշվով դատավորները նույնպես մարդիկ են, եւ նրանք հնարավոր է, սոցիալական որոշակի ազդեցությունների դաշտում են գտնվում»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Հարությունյանի խոսքով՝ դատավորը միայն հեռախոսային անկախություն չպետք է ունենա, եւ նրա անկախության համար պետք է լինեն բոլոր նախադրյալները։ «Դատավորները եւս մարդիկ են եւ հնարավոր է՝ որոշակի սոցիալական ազդեցության դաշտում են գտնվում: Դատավորների անկախությունը միայն «հեռախոսային» չէ, այլ պարագաներ էլ կան: Ուստի, մենք առանձնացրել ենք 32 առանձնահատկություն, որոնց իրագործման պարագայում կարող ենք երաշխիքների դաշտ ստեղծել»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու դրա հետքերով Քննչական կոմիտեում քրեական գործի հարուցմանը՝ Հարությունյանն ասաց, որ քրեական գործը հարուցելուց հետո ԲԴԽ-ն որեւէ քայլ չի արել։ Փաստը, Հարությունյանի խոսքով, իրենց մտահոգել է եւ որպես առաջին քայլ, իրենք խոսել են հեռախոսազրույցում շոշափված դատավորի հետ։

«Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով միայն դատավորի դիմումի հիման վրա կարող է որոշակի քայլեր անել»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Հարցին, թե այդ գաղտնալսված զրույցում ինքը տեսնո՞ւմ է քաղաքական հրահանգ, Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած միջամտություն մտահոգություն է, բայց միջամտության բնույթը եւ բովանդակությունը պետք է բացահայտվի: Չեմ կարող ասել՝ գաղտնալսումներում քաղաքական հրահանգ եղե՞լ է, թե՝ ոչ»:

Տպել
793 դիտում

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Սերգո Կարապետյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել. պաշտպան

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

ՀՀ նախագահը ստացել է ՀՀ ՌՈ պետին եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյային պաշտոններից ազատելու մասին միջնորդագրերը

Լոռու մարզպետարանում խորհրդատուի 2 հաստիք է բացվել, նշանակվել են մարզպետի վստահելի մարդիկ. դիպլոմ չունենալը էլ խնդիր չէ

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)