Աշխարհի ամենահաջողակ գեղասահորդներից մեկը կարիերան ավարտեց բարձր նոտայով

Կարիերան սկսել է պարքով վերցրած չմուշկներով սահելով եւ ավարտում է որպես աշխարհի լավագույն գեղասահորդներից մեկը: Եվրոպայի 2019 թ. առաջնությունն իսպանացի հայտնի գեղասահորդ Խավիեր Ֆերնանդեսի համար վերջին մրցաշարն էր: Հունվարի 21-27-ը Մինսկում կայացած ստուգատեսում նա բարձր նոտայով հրաժեշտ տվեց մեծ սպորտին. 7-րդ անգամ անընդմեջ դարձավ մայրցամաքի չեմպիոն:

Մրցաշարը նրա համար հեշտ չսկսվեց: Կարճ ծրագրից հետո ընդամենը 3-րդն էր 91.84 միավորով: Առաջին տեղը զբաղեցրած ռուս Միխայիլ Կոլյադան վաստակել էր 100.49 միավոր: Ազատ ծրագրում, սակայն, Կոլյադան բավականին հետ մնաց, զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, ու Ֆերնանդեսը կարողացավ հետ բերել կորցրածը՝ եւս մեկ անգամ ուրախացնելով իր երկրպագուներին:  

Տղամարդկանց մենասահքում նա ավելի քան 80 տարվա ցուցանիշ կրկնեց: Նախկինում Եվրոպայի առաջնություններում նույնքան անընդմեջ հաղթանակ է տարել ավստրիացի Կարլ Շեֆերը (որը հետագայում նաև 8-րդ անընդմեջ չեմպիոնությունն է նվաճել (1929-36 թթ. առաջնություններում)): Եվրոպայում հաղթանակների քանակով Ֆերնանդեսը հավասարվել է իր ընկերոջը՝ ռուս Եվգենի Պլյուշչենկոյին: Վերջինս անըդմեջ չէ ԵԱ ոսկիները նվաճել:

Ֆերնանդեսը, որն ապրիլին կդառնա 28 տարեկան, գեղասահքով սկսել է զբաղվել 6 տարեկանից: Առաջին անգամ մրցումների մասնակցել է 8 տարեկանում պարտքով վերցված չմուշկներով: Զուգահեռաբար զբաղվել է նաեւ այլ մարզաձեւերով՝ թենիսով, ֆուտբոլով, հոկեյով: Ի վերջո ընտրություն է կատարել գեղասահքի օգտին: Նրա առաջին մարզիչներից մեկն ասել է, որ նա շատ տաղանդավոր է, սակայն կարգապահ չէ:

ԵԱ 2019 թ. Ֆերնանդեսի կարճ ծրագիրը

Մեծահասակների մրցաշարերին սկսել է մասնակցել 2006-07 մրցաշրջանում եւ տապալել է նորամուտը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում. 2 դեպքում էլ կարճ ծրագրից հետո չի կարողացել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստանալ: Հետագայում հաջողությունները հաջորդել են մեկը մյուսին: Բացի եվրոպական 7 ոսկիներից՝ նաեւ 2 անգամ աշխարհի չեմպիոն է դարձել ու 2 անգամ էլ բրոնզե մեդալ նվաճել: Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 2018 թ. օլիմպիական խաղերում:  

Սուպերխավին, ինչպես նրան կոչում են Իսպանիայում, իսկական կուռք է դարձել հայրենիքում: Իսպանական հայտնի Marca պարբերականը նշում է, որ գեղասահքն այնտեղ ամենասիրված մարզաձեւերից մեկը չի եղել: Նույնիսկ հիմա այնտեղ այնքան էլ շատ չեն սահադաշտերը, որոշ սահադաշտեր փոքր ե, որոշ սահադաշտեր էլ կարող են ամիսներով փակ լինել: Միայն Ֆերնանդեսի շնորհիվ է, որ մարզաձեւն աստիճանաբար ավելի ճանաչված է դառնում: Սկսնակ փոքրիկներն էլ երազում են նմանվել նրան, թեեւ նախկինում գեղասահքով զբաղվող տղաներին Իսպանիայում հաճախ ծաղրել են, այսպես ասած «կանացի» մարզաձեւով զբաղվելու համար:

ԵԱ 2019 թ. ազատ ծրագիր

Այժմ Ֆերնանդեսի կյանքում նոր փուլ է սկսվում: Իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է որ ե՛ւ ուրախ է, ե՛ւ տխուր, սակայն ամեն դեպքում չի զղջում որոշման համար, քանի որ նոր ծրագրեր ունի:

«Ճիշտ ժամանակն էր ամեն ինչ նոր էջից սկսելու ու այլ նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասել է մարզիկը:

Նա պլանավորում է դպրոց բացել, զբաղվել մարզչությամբ: Պարտաստվում նաեւ է շարունակել «Revolution on Ice» (հեղափոխություն սառույցի վրա) կոչվող իր նախագիծը, որի ներկայացումներով արդեն հասցրել է շրջագայել Իսպանիայով:

Տպել
1561 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ