Առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ վճռական պայքարում կառավարությունն ակնկալում է լայն հանրային աջակցություն

Կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես արդեն տարբեր հարթակներից բազմիցս հայտարարվել է, ներկա կառավարության հիմնական առաջնա­հերթու­թյուններից է։ Եւ քանի որ կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է, իր ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ առանձին հատվածում հատկապես խոստանում է, որ այս պայքարում լինելու է վճռա­կան, հաստատակամ, անզիջում եւ անհանդուրժող։

Կառավարության ծրագրում ասված է, որ առանձնահատուկ կարեւորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը եւ վերջիններիս վերացմանը միտված գործողությունների իրականացումը: Այս պայքարի ընթացքում կառավարությունն ակնկալում է լայն հանրային աջակցություն եւ համագործակցություն՝ իրավապահ մարմինների հետ․

«Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի եւ դատապարտման»,-շեշտված է ծրագրում:  

Հակակոռուպցիոն ինստի­տուցիոնալ համակարգի տեսանկյունից՝ կառավարությունը կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը պետք է իրականացնի ուսումնասիրություններ, օժտված լինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եւ այս առումով ամրապնդել միջազգային համագործակցությունը:  

Ըստ կառավարության ծրագրի՝ կոռուպցիայի կանխարգելման գործում կարեւորագույն նշանակություն ունի պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառա­յության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության եւ ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։ Վերջիններիս կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաեւ իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից կառավարությունն առանձնապես կարեւորում է՝

1․ այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի ՀՀ պետական պաշտոնի հավակնող եւ նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում եւ ֆինանսական կազմակերպու­թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել եւ ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի եւ մնացորդի, ինչպես նաեւ իրենց անունով շարժական, անշարժ գույքի եւ արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո­ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա,

2․ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման արդյունավետությունը,

3․ այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, որի համաձայն հակակոռուպցիոն համապատասխան մարմինն իրավասություն կունենա ստուգելու նշանակման ենթակա՝ ՀՀ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) եւ, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվա­կան բնույթի եզրակացություն ներկայացնելու տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին:

Տպել
3432 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան