Ռոբերտ Քոչարյանը փորձում է կոծկել, շառը գցել մեռած, փախած մարդկանց, քնից ուշ զարթնելու վրա. փաստահավաք խմբի անդամ

Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ դատարանում հայտարարել էր, թե պոստ ֆակտում է տեղեկացել Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նրա խոսքերը փոխանցել էր պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Քոչարյանի հրամանո՞վ էր Հայկ Հարությունյանը զննություն կամ խուզարկություն իրականացրել Ազատության հրապարակում: Ըստ Ալումյանի՝ Քոչարյանը այդ գործողությունների մասին իմացել է 08:30-ին աշխատավայրում՝ հատուկ կապի միջոցով:

Այնինչ, Փաստահավաք խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում հայտարարեց, որ փաստերը խոսում են լրիվ հակառակի մասին, սկսած առավոտյան դեպքերին իր անմիջական անվտանգության պետի ուղղակի մասնակցությունից: Ըստ Քոչարյանի՝ կադրերում երեւում է, որ նրա անվտանգության պետ Գրիշա Սարկիսովը Մարտի 1-ի լուսադեմին՝ ժամը 06:30-ից ղեկավարել է Ազատության հրապարակի գործողությունները. «Պարզվում է՝ նա Ռոբերտ Քոչարյանին մենակ թողել գնացել էր մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելո՞ւ, իհարկե հրամանը ինքը կարող էր ստանալ միայն Ռոբերտ Քոչարյանից»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինիս հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Քոչարյան, այս օրերին մի քանի անգամ հարցաքննվեց Սերժ Սարգսյանը, երեկ նույն գործի շրջանակում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանք Մարտի 1-ի գործով ի՞նչ կարեւոր տեղեկություն կարող են հաղորդել:

- Իմ կարծիքով, թե՛ այն ժամանակվա իշխանությունը, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը ամեն մեկն իր իմացածը պետք է հաղորդի իրավապահ մարմնին, որովհետեւ ես տեսնում եմ Հայաստանում լիակատար իրավական գործընթաց է գնում Մարտի 1-ի ամբողջական բացահայտման առումով: Այստեղ ամեն մեկն իր իմացածի եւ իր արածի համար պետք է բացատրություններ տա՝ տարբեր կարգավիճակներով: Հարցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր ունեցել են ինչ-որ դերակատարումներ՝ անկախ իրենց զբաղեցրսծ դիրքից եւ պաշտոնից: Բացահայտման քաղաքական պատվեր է դրված եւ այդ պատվերը իրականացվում է՝ դրանով հնարավորություն տալով ուժային կառույցների թե՛ պատիվը փրկելու, թե՛ մաքրելու, թե՛ հետագայում նաեւ նրանց օրենքից դուրս չօգտագործելու համար, որովհետեւ ոստիկանը պետք է կատարի իր վրա դրված ֆունկցիոնալ պարտականությունները, բանակը՝ իր եւ այնպես պետք է չլինի, որ որեւէ մեկի մտքով անցնի՝ ոնց ցանկանա, օգտագործի անհամաչափ ուժ եւ դրա տուժողը լինի մեր պետությունը, մեր ժողովուրդը: Ես համոզված եմ, բոլոր այն գործող անձինք, որոնք քաղաքական իշխանություն են ներկայացրել կամ քաղաքական իշխանության պատվերով, հաճույքով իրականացրել են անօրինական գործողություններ, բոլորն էլ հարցաքննվելու են: Դրանք կլինեն նաեւ այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել այսպես կոչված շտաբի կազմում, որոնք այն ժամանակվա գործող նախագահի առանձին հանձնարարությունով ինչ-որ գործողություն են արել, որի արդյունքում հավաքական եղել է Մարտի 1: Շտաբի բոլոր անդամներն էլ տարբեր կարգավիճակներում կհարցաքննվեն, մեկը՝ վկա, մյուսը՝ մեղադրյալ, այդ շտաբը շատ հայտնի է, շտաբի անդամների անունները բազմիցս հնչեցվել են, սկսած՝ Տիգրան Թորոսյանից, վերջացրած՝ Աղվան Հովսեփյանով, արանքում էլ կարելի է ասել նույնիսկ Վարդան Օսկանյանը, որը սպասարկում էր աշխարհին սխալ տեղեկատվություն հաղորդելու գործընթացում:

- Արմեն Գեւորգյանը (Ըստ Փաստահավաք խմբի տվյալների՝ նա նույնպես շտաբի անդամ է եղել,-հեղ.) մեր զրույցում ասաց, թե ինքը այդպիսի գաղտնի շտաբի մասին տեղեկություն չունի, անդամ չի եղել:

- Բա ի՞նչ եք կարծում, Արմեն Գեւորգյանը պետք է ասեր՝ տեղեկությո՞ւն եմ ունեցել, նույնիսկ մինչեւ հիմա Սեյրան Օհանյանը չի ասում, որ 0038 հրամանին ծանոթ է, երբ որ այդ հրամանի պատրաստմանը բոլորը մասնակցել են, ինչի՞ մասին է խոսքը, պետք է ասեն՝ չի եղել, բայց իրենց ասելը արդեն երկրորդական է, գլխավորը նախաքննական մարմինը կարողանում է ի հայտ բերել այնպիսի իրողություններ եւ ապացույցներ, որը իրենց ասածը դարձնում է երկրորդական եւ իրենք պետք է շարժվեն նախաքննական մարմնին ճիշտ տեղեկատվություն տալու ճանապարհով:

- Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի կարգավիճակի փոփոխություն կլինի:

- Վկայի կարգավիճակով հարցաքննում էին նաեւ սկզբից Ռոբերտ Քոչարյանին, հետո մեղադրանքը միանգամից փոխվեց: Սերժ Սարգսյանի պարագայում ես չեմ կարող ասել՝ ինքը կմնա վկայի կարգավիճակով, թե՝ ոչ, դա արդեն նախաքննական մարմնի որոշելիքն է եւ այն փաստացի նյութի, որի շրջանակում Սերժ Սարգսյանից բացատրություններ են վերցնում: Ես մի բանում եմ վստահ, որ նախաքննությունը իրականացվում է անկաշկանդ, առանց քաղաքական պատվերների, դա ամենակարեւոր ձեռքբերումն էր՝ այս քննությունը իրականացնելու առումով, որովհետեւ նախկինում եղել է լրիվ հակառակը՝ կոծկել, իրեղեն ապացույցները ոչնչացնել, փչացնել եւ այդ արատավոր համակարգն իրականացնողները պետք է հասկանան, որ իրենց պատասխան տալու ժամանակն էլ է գալու, դա լինի փորձագետ, թե՝ հանրապետության նախկին դատախազ:

- Ռոբերտ Քոչարյանը հակառակ պնդմանն է, ասում է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

- Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը իրեն կհայտարարի քաղբանտարկյալ, նույնիսկ հալածյալ, բայց թե ինչ է եղել Մարտի 1-ին իր որոշումների արդյունքում, ինքը փորձում է կոծկել, շառը գցել մեռած, փախած մարդկանց, քնից ուշ զարթնելու վրա: Վերջին հաշվով՝ դու եղել ես այս երկրի համար մեկ պաշտոնյան եւ բարի լինես նաեւ պաշտոնը կորցնելուց հետո տաս այն հարցերի պատասխանը, որ քո պաշտոնավարման ընթացքում, լինելով այն ժամանակ հայտարարված միակ տղամարդը, ինչ ուզել, արել ես, հիմա ինչ ուզելու ժամանակը անցել է, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, այս պարզ բանը ոչ մեկ չի ուզում հասկանալ. քաղաքական սերնդափոխություն նշանակում է, որ եկել են իշխանության մարդիկ, որոնք ուզում են ամեն ինչ մաքուր էջից տանել, գուցե անփորձ են, բայց մաքուր էջը գոյություն ունի, դա իրողություն է...Մարտի 1-ի էջը բացահայտումներով պետք է փակել, ինչքան շուտ, այնքան լավ պետության համար:

- Քոչարյանը պնդում է, որ ինքը 0038 հրամանից տեղյակ չի եղել, իսկ Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած գործողությունների մասին պոստ ֆակտում է տեղեկացել, սա, ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում՝ փաստերի կոծկո՞ւմ, թե՝ անգործություն:

- Սա նշանակում է, որ ինքը խուսափում է նախաքննությանը տեղեկացնել իր տրամադրութան տակ եղած տեղեկությունները: Փաստերը խոսում են լրիվ հակառակի մասին, սկսած առավոտյան դեպքերին իր անմիջական անվտանգության պետի ուղղակի մասնակցությունից, վերջացրած մեկ օր առաջ Երեւանի պետական համալսարանում իր կողմից հնչեցրած հաթաթաները եւ դրա արդյունքում առավոտյան գործողությունները, իսկ ամբողջ օրվա ընթացքում նաեւ իր հրամանագրերը: Իսկ դրանից առաջ արդեն բացահայտվեց, որ փետրվարի 23-ին ինքը՝ նույնիսկ հետո ընդունեցին, որ սեւագիր տարբերակով ծանոթ եղել է 0038 հրամանին, բայց դա փորձեցին բացատրել նրանով, թե դրանով փորձել են կանխել բանակի քաղաքական գործընթացներին մասնակցելը, երբ որ իրողությունը ոտքից գլուխ հակառակն էր: Իրենք փորձում էին տեւական ժամանակ բանակի մասնակցությունը կոծկել եւ փաստահավաք խմբի՝ իմ եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի ի հայտ գալով (2010 թվականին) պարզ դարձավ նաեւ այն փաստը, որ գոյություն ունի մի փաստաթուղթ, որը հիմնավորում է այն, ինչը մեր ժողովրդի առաջ տեղի ունեցավ՝ զինվորական համազգեստով մարդիկ, ինքնաձիգերով, տրանսպորտային միջոցներով եւ այլն: Իսկ 0038 հրամանի ի հայտ գալը այդ ապացույցները դարձրեցին արդեն փաստ, իսկ փաստերի դեմ հակափաստարկ պարզապես գոյություն չունի: Այնպես, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչ ասես կասի՝ քաղբանտարկյալ, Ալումյանն էլ ասում է՝ պարզվել է, որ ցուցարարն է օդ կրակում, ցուցարարը, եթե զենք ունենար, ինչո՞ւ պետք է օդ կրակեր: 10 տարուց ավել նախաքննություն եք իրականացրել, բացահայտեիք, եթե ասում եք, որ ձայնալուսային կրակոցի հետագծով կարողանում եք որոշել՝ ով էր կրակողը, այդ դեպքում դուք ասեք ցուցարարի անունն էլ: Այսինքն՝ ամեն ինչ հերքելով, իրեղեն ապացույցների դեմ, փաստերի դեմ խոսելը պարզապես անիմաստ զբաղմունք է:

- Թե՛ Սեյրան Օհանյանը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ 0038 հրամանի մեջ որեւէ հնացագործություն չկա: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Հայաստանի սահմանների թուլացումը արդեն հանցագործություն է քաղաքական նպատակներով բանակը օգտագործելու շրջանակում, նաեւ Սահմանդրությունն է արգելում այդպիսի գործողություններին բանակի մասնակցությունը, էլ չեմ ասում բանակին ըստ էության բերել են կառուցվածքային փոփոխությունների: Սեյրան Օհանյանը թող մտահոգվի, որ այդ ժամանակվա ընթացքում բանակի հիմնական կառավարման օղակի՝ գլխավոր շտաբի կառուցվածքը փոխել են ու ինքը առնվազն դրանից տեղյակ չի, իսկ եթե տեղյակ չի, նշանակում է՝ իր տեղում չի եղել, իսկ եթե տեղում չի եղել, նշանակում է՝ բանակը իր մարտական հերթափոխը լիարժեք չէր կարող կատարել, այնպես որ այստեղ բոլորը խնդիրներ են, թող բարի լինեն ամեն ինչ ճիշտ ներկայացնեն թե՛ հասարակությանը, թե՛ նախաքննական մարմնին:

- Պարոն Քոչարյան, այն ժամանակ փաստահավաք խումբը փորձե՞լ է Սերժ Սարգսյանին կանչել հարցաքննության:

- Թողեցի՞ն, որ կանչենք, լուծարեցին, իհարկե, կկանչեինք, եթե չլուծարեին, ամենաանհեթեթ հիմնավորմամբ լուծարեցին, որովհետեւ հասկացան, որ փաստահավաք խումբը նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսով կարողանում է զեկույցներ հրապարակել: Դրանից հետո մեռանք նախաքննական մարմնին կոչերով դիմել, որ արագացրեք, բայց իրենք անում էին հակառակը:

Տպել
11717 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց