ՀՀ ազատ ոճի առաջատար ըմբիշը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար Եվրոպայի 2017 թ. բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը բաց կթողնի Եվրոպայի 2019 թ. առաջնությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Ֆրանգուլյանն ուսի վնասվածք էր ստացել Եվրոպայի 2018 թ. առաջնությունից հետո: Նույն թվականի աշխարհի առաջնությունից հետո վիրահատվել էր ու դեռեւս վերականգնվում է: Թեեւ արդեն մարզվում է, բայց, ըստ մարզչի, պետք չէ ռիսկի դիմել:

«Իհարկե բաց կթողնի: Մարզավիճակ չունի: Եվրոպայի առաջնությունից հետո նոր կսկսի մրցաշարերի մասնակցել: Հիմա մարզվում է, ուղղակի դեռ լրիվ ապաքինված չէ: Ուսագոտու վնասվածք կա, վիրահատվեց: 4, 5, 6 ամիս ժամանակ է պետք լիարժեք վերականգնվելու համար: Ռիսկի գնալու դեպքում կարող է նորից վնասվածք ստանալ, եւ կարող է ավելի լուրջ լինել»,- ասաց մարզիչը:

Մասնագետը նաեւ խոսեց նախաօլիմպիական 2019 թ. իր թիմի առաջին մրցումների մասին: Օրերս ազատոճայինները մասնացեցին փետրվարի 7-8-ն Իրանում կայացած Թախթիի միջազգային մրցաշարին: Ստուգատեսում Հայաստանը ներկայացված էր 10 մարզիկով: Նրանք էին Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը եւ Խաչատուր Պապիկյանը (2-ն էլ 74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Ըմբիշները վերադարձան ընդամենը 2 բրոնզով: Հաշվի առնելով, որ տարվա առաջին մրցումն է՝ Կուրղինյանը գոհ է:

«Տարվա մեր առաջին մրցաշարն էր: Տղաներն իրենց փորձեցին տեսան: Մենք՝ մարզիչներս էլ նայեցինք՝ ինչ վիճակում են: Նորմալ էր՝ ինձ թվում է: Ավելացնելու տեղ ունեն: Շատ լավ չէր, բայց նորմալ էր: Ժամանակ ունենք՝ գորգի վրա աշխատանք տանելու, տեխնիկական, տակտիկական կողմերի վրա աշխատելու»,- ասաց նա:

Իրանում բրոնզե մեդալակիրներ դարձան 74 կգ քաշային կարգում հանդես եկող Խաչատուր Պապիկյանն ու 125 կգքաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Գալստյանը: Կուրղինյանը հատկապես գոհ է նրանցից: Նշում, որ երկուսն էլ շատ լավ են հանդես եկել:

«Խաչատուրը Պապիկյանը երիտասարդ ըմբիշ է: Շատ լավ հանդես եկավ: Նա մինչեւ 23 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Շատ գոհ եմ նրանից: Անդրանիկն էլ փորձառու մարզիկներից է: լավ հանդես եկավ»,- ասաց նա:

Մի քանի օրից իրենց ուժերը կփորձեն նաեւ հավաքականի 2-րդ համարները: Նրանք կմասնակցեն Խարկովում փետրվարի 15-ից մեկնարկող մրցաշարին: Ազատոճայինների համար առաջիկա կարեւոր ստուգատեսը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունն է, որը կայանալու է Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 4-10: Այնուհետեւ հավաքականը պատրաստվելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 8-14-ը: Մինչեւ այդ մեծահասակների ու երիտասարդների ընտրանիները համատեղ հավաքներ են անցկացնելու, քանի որ, ինչպես Կուրղինյանը նշեց, մեծահասակաների հավաքականը երիտասարդացման, սերնդափոխության կարիք ունի:

Տպել
1342 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ