Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ «Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։ Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը», - ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ բացատրել ենք սա բազմաթիվ անգամ․ «1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ»։

Նա նշել է, որ հայկական կողմը մնում է վճռական, և մնում եէ ներգրավված և որևէ կերպ «մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ»։ «Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից», - ասել է նա։

Հարցին՝ նախորդ երկու իշխանությունները ևս չունեին Արցախի ժողովրդից ստացած մանդատ, բայց փաստ է, որ նրանք բանակցել են:

Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասել է․ «Ես կսահմանափակվեմ մեկ բանով, որովհետև բոլոր այդ հակադարձողների տեսակետները հաշվի չեն առնում այն, ինչը այսօր իրողություն է. ՀՀ վարչապետը ընտրությունների միջոցով ստացել է մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից: Ինքը կարող է խոսել Տավուշի մարզի քաղաքացիների անունից մինչև Սյունիքի»:

Նա նաեւ տեղեկացրել է, որ բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, որովհետև նորից «մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը»: «Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում: Սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ», - ասված է նախարարի խոսքում:

Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Երեւանը շատ հստակ պահպանում է ձևաչափը, երբ Արցախի ղեկավարությունն ամբողջովին տալիս է «մեզ այն անհրաժեշտ ուղորդումը կամ նշանները, որոնք մեզ անհրաժեշտ է հաշվի առնել մեր մասով՝ որպես բանակցող կողմ»:

Տպել
2215 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին