Կրթության ազգային ինստիտուտի լուծարման գործընթացը սկսվել է դեռ 2016 թվականին

Կրթության եւ գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանումներից մեկի՝ կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին մտահոգում է իրենց հետագա աշխատանքի անորոշությունը, որովհետեւ նախատեսվում է լուծարել այս կառույցը:

Տարբեր լրատվամիջոցներում օրեր առաջ նրանց անունից հրապարակվել էր անստորագիր բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց եթե այդ տեքստից կարող էր տպավորություն ստեղծվել, թե խնդիրը նոր է, ապա իրականում դրա արմատները հասնում են մինչեւ 2016 թվական:

«Թավշյա հեղափոխությունը նաեւ նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ», «Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն փակելու մասին՝ առաջնորդվելով հետեւյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, եւ դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ», «Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միեւնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը», «Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, եւ դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ եւ դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը», «Մի՞թե կարելի է նման հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել: Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը եւ ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է եւ ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում: Եվ որ ամենակարեւորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո: Ի դեպ՝ կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլեւս չեն աշխատելու»,- մասնավորապես ասված է բաց նամակում:

Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը ԿԱԻ մոտալուտ լուծարման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան միայն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ԿԱԻ աշխատակիցների հետ, որից հետո կլինեն մանրամասն պարզաբանումներ: Ավելի վաղ գերատեսչության պաշտոնական կայքէջում, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման վերաբերյալ, նշվել էր. «Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից, որպես կրթական ծրագրերի եւ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց: Այս փուլում, մասնավորապես, դիտարկվում է Կրթության ազգային ինստիտուտի գործառույթները շահույթ չհետապնդող կառույցի` հիմնադրամի միջոցով իրականացնելու հնարավորությունը: Առաջիկայում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց, որտեղ մրցութային հիմունքներով կարող են ընդգրկվել նաեւ Կրթության ազգային ինստիտուտում աշխատող մասնագետները»:

ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ՝ ովքեր են բաց նամակի հեղինակները, բայց նաեւ իր համար հասկանալի է ապագայի հարցում հստակություն ակնկալող աշխատակիցների անհանգստությունն ու հոգեվիճակը: Նորայր Ղուկասյանը նշեց, որ ԿԱԻ-ն լուծարելու գործընթացը սկսվել է դեռ 2017 թվականից՝ դրանից առաջ իրականացված ուսումնասիրությունից հետո: «Դեռեւս 2016 թվականին կառավարությունում քննարկում է եղել ԿԱԻ արդյունավետությունը բարձրացնելու մասին: Կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրավիրել է եվրոպացի փորձագետների, եւ ուսումանսիրել են կրթության ազգային ինստիտուտի վիճակը: Եկել են ինստիտուտ, ինձ հետ են հանդիպել, ինստիտուտի մի քանի տասնյակ աշխատողների հետ են հանդիպել, ճշտել են մեր գործառույթը, մեր աշխատակազմը եւ այլն, վերլուծել են եւ մշակել են փաստաթուղթ՝ «Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի գործառույթների վերանայում» վերնագրով»,- տեղեկացրեց ԿԱԻ տնօրենը՝ մանրամասնելով, որ այդ փաստաթղթով նախատեսվում էր լուծարել ինստիտուտի մարզային կառույցները, իսկ երեւանյան գրասենյակը ՓԲԸ-ից դարձնել հիմնադրամ: Չորս մասնաճյուղ լուծարվել է 2017 թվականին, որոշակի հաստիքներ կրճատվել են նաեւ գլխավոր կառույցում:

«Արդյունքում 88 հաստիք արդեն 2017 թվականին կրճատվեց որպես առաջին փուլ: Երկրորդ փուլը նախատեսված էր 2018 թվականին, որի ժամանակ կրճատվելու էին ինստիտուտի մարզային մյուս մասնաճյուղերը, իսկ երեւանյան գրասենյակը ՓԲԸ-ից դարձվելու էր հիմնադրամ, որովհետեւ եվրոպացի փորձագետները մեր կառավարության այդ կենտրոնի հետ միասին եկել էին այն եզրակացության, որ կրթական հաստատությունը շահույթի նպատակ չպետք է հետապնդի: Իսկ ՓԲԸ-ն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում»,- ասաց Նորայր Ղուկասյանը: Գործընթացը, սակայն, կասեցվել կամ դանդաղել էր հեղափոխության եւ կառավարության փոփոխության պատճառով:

Ինչ վերաբերում է ԿԱԻ ներկայիս ու առաջարկվող գործառույթների տարբերությանը, Նորայր Ղուկասյանը մանրամասնեց. «1. Հիմա մեր հիմնական գործառույթը ուսուցիչների վերապատրաստումն է: Այդ փաստաթղթով առաջարկվում է, որ ԿԱԻ-ն ոչ թե ուսուցիչների վերապատրաստում պետք է անի, այլ մշակի վերապատրաստման ծրագրեր եւ մոնիթորինգ իրականացնի, իսկ վերապատրաստում պետք է իրականացնեն մրցույթով ընտրված այլ կազմակերպություններ: Բայց եթե լինեն պետական հատուկ կարեւորության վերապատրաստումներ, դրանք կարող է անել ԿԱԻ-ին: 2. Առաջարկվում է, որ ԿԱԻ-ում լինի ստորաբաժանում, որը ստացիոնար, այսինքն՝ անընդհատ զբաղվի հանրակրթության չափորոշիչների եւ ծրագրերի մշակմամբ: Հիմա ստացիոնար չէ, մենք ստեպ-ստեպ մասնակցում ենք դրան: 3. Այս պահին ԿԱԻ-ն փորձաքննում է ամբողջ ուսումնական գրականությունը: Իրենք առաջարկում են, որ փորձաքննությունը բավարար չէ, ԿԱԻ-ն պետք է սահմանի բոլոր դասագրքերի բովանդակությունը, մշակի չափանիշներ եւ այլն: Այսինքն՝ ավելի մեծացնում են ԿԱԻ-ի մասնակցությունը դասագրքաստեղծ աշխատանքներին»:

Այժմ, ըստ Նորայր Ղուկասյանի, ԿԱԻ-ում կա 267 հաստիք, որոնց մի մասը թափուր են: Չեն համալրվել՝ հաշվի առնելով լուծարման գործընթացը:

Տպել
1157 դիտում

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները