Փաշինյանն ու Ալիեւը պատրաստվում են հանդիպման. կփոխվե՞ն արդյոք բանակցային խաղի կանոնները

Արցախի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային գործընթացին Ստեփանակերտի անմիջական մասնակցությամբ: Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց դա է փորձում անել: Հայաստանը չի ասում՝ եկեք ձևափոխենք բանակցությունների ձևաչափը, Հայաստանն ասում է՝ վերադառնանք այն կետին, որը կար 1994 թվականի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ։ Այս կարծիքին է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական հանդիպումը: Կողմերն արդեն հստակեցրել են իրենց դիրքորոշումերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ԱԽ նիստում հայտարարեց Արցախին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության եւ հանրահայտ Մադրիդյան սկզբունքների հստակեցման հայկական կողմի պատրաստակամության մասին: Բաքուն ի պատասխան նշում է, որ Երեւանը ցանկանում է փոխել «բանակցությունների ձեւաչափն ու խոչընդոտում կարգավորման գործընթացին»:

Ի՞նչ քաղաքական ու դիվանագիտական «բագաժով» են Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում բանակցություններին, ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից և ի՞նչ հետևություններ կատարել այժմ ընթացող նուրբ դիվանագիտական գործընթացից։ Այս հարցերին անդրադարձ կատարվեց մարտի 14-ին՝ «Հոդված 3» ակումբում «Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են հանդիպման, արդյոք կփոխվեն բանակցային խաղի կանոնները» թեմայով քննարկման ժամանակ։

Քննարկման բանախոսներ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, դիվանագետ Արման Նավասարդյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը խոսեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին ու անդրադարձան Փաշինյանի վարած քաղաքականությանը:

Ստյոպա  Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է երկու մեծ խնդրի առջև և իրավիճակի հստակեցումը կարող է դառնալ որոշիչ հայկական կողմի համար:

«Այժմ հայկական կողմն ունի 2 խնդիր, որոնց լուծումը կարող է որոշիչ դառնալ: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանում բանակցային ֆորմատը խեղաթյուրվեց, կարծես թե Քոչարյանը որոշեց «իրենով փոխարինել Հայաստանը եւ Արցախը»: Սա իր հերթին բերեց 2-րդ խնդրին՝ հակամարտության խեղաթյուրմանը՝ խնդիրը տեղափոխվեց Հայաստան–Ադրբեջան հարթության վրա»,-  նշում է նա:

Սակայն Սաֆարյանի կարծիքով՝ Փաշինյանը վարում է «ձեռնոց նետող» քաղաքականություն ու այժմ Հայաստանը կարող է դառնալ իրավիճակի տերը: «Հայաստանի Հանրապետությունը հստակ քայլեր է կատարում՝ պարտադրելով կողմերին հայտնել իրենց դիրքորոշումները։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ փոխզիջումների՝ սեփական անվտանգության գնով: Քաղաքական այս նոր պահվածքը կարող է հանգեցնել այդ խնդիրների լուծմանը»:

Արման Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչու է այս պահին կատարվում այս ամենը: «Ներկայումս կատարվում են աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ։ Հրաժարական է տալիս Իտալիայի 87-ամյա նախագահ Ջորջո Նապոլիտանոն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Կարելի է կարծել, որ առնչվում ենք գործողությունների կրկնության և քաղաքական պահվածքի նույնության հետ»:

Արման Նավասարդյանի խոսքով՝ Արցախի հարցի հետ կապված այսօր եկել է մի իշխանություն, որն ասում է՝ Արցախի ժողովուրդը պետք է ներկա լինի իր ճակատագրի հարցի լուծմանը։

Ավելին՝ չկա որևէ կետ, որի վրա կարող են հիմնվել և մերժել այն, ինչն առաջարկում է հայկական կողմը։ «Հիմա ինչ կատարվում է Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր հատվածներով, իր արտացոլումն է գտել նաև այստեղ։ Իրանյան այցը, որը համարում եմ ճեղքում մեր արտաքին քաղաքականության մեջ, այնուհետև Եվրոպա հաջող այցելությունները և ընդհանրապես այն հաջող քաղաքականությունը, որը, ի հեճուկս մեր 5-րդ շարասյան, իրագործում է ՀՀ ղեկավարությունը, համարում եմ դրա լավագույն օրինակներից մեկը։ Սա մեծ և առաջ գնացող հեռանկար ունի։ Կարծում եմ՝ այստեղ պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- նշեց դիվանագետը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն էլ նշում է, որ հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող խնդիրների հստակեցումը նախևառաջ միտված է ժողովրդին՝ հայկական հասարակությանը։

«Մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում: Շատ կարեւոր է կոմունիկացիան սեփական հասարակության հետ այս հարցում: Պետք է լսելի լինի նաև Ղարաբաղի բնակիչների ձայնը, քանի որ Ղարաբաղի բնակչությունը չի ընտրել Փաշինյանին։ Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե բանակցություն է, այլ երկխոսություն, սրա վրա էլ ձևավորված է Փաշինյանի այժմյան քաղաքական պահվածքը: Դիրքորոշումների հստակեցումը  և բանակցությունների վերականգնումն իրավիճակին տալիս է անխոցելիություն և որևէ մեկը չի կարող ասել, թե որևէ անօրինականություն կա»,-նշում է պատգամավորը:

Տպել
10815 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել