Համայնքներ կան, որ մեծ բյուջե ունեն, բայց ծրագիր չեն ներկայացրել. մարզպետ

Այս տարի Լոռու մարզի 25 համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որից համայնքների ներդրումը կկազմի 1.110.144 հազար դրամ, այլ ներդրումները՝ 60.525.35 հազար: Ներկայացված ծրագրերը երեք անգամ ավելի են, քան նախորդ տարի:
Դեռ օրեր առաջ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դժգոհել էր մարզի համայնքների ղեկավարների պասիվ մասնակցությունից՝ նշելով, որ համայնքներ կան, որոնք մի քանի ծրագիր են ներկայացրել, համայնքներ էլ կան, որոնք առհասարակ ծրագիր չեն ներկայացրել. «Շատ տարօրինակ եւ զարմանալի պատկեր ունենք այդ առումով, ունենք համայնքներ, որ շատ ակտիվ են, համայնքներ էլ ունենք, որ ընդհանրապես չունեն որեւէ ծրագիր, այսինքն, մի ամբողջ տարվա մեջ համայնքում չեն պատկերացնում որ հնարավոր է ինչ-որ ծրագիր իրականացնել»,-ասել էր մարզպետն ու կոնկրետ օրինակներ բերել. «Ախթալա եւ Լոռի-Բերդ համայնքները ներկայացրել են բավականին մեծ ծրագրեր, որը գովելի է, բայց օրինակ ունենք ավելի մեծ բյուջեով համայնքներ, որ կամ ներկայացրել են չնչին ծրագիր, կամ առհասարակ չեն ներկայացրել»:

Մարզի ղեկավարը որպես օրինակ նշեց Ալավերդի համայնքը, որն ունենալով 700 մլն դրամ բյուջե,  փոքր ծրագիր է ներկայացրել: Համայնքի ղեկավարն ասաց, որ բյուջե չունեն, ներդրումներ չեն կարող անել, ինչին ի պատասխան Ղուկասյանն ասաց, որ եթե կրճատվեն ՀՈԱԿ-ների ուռճացված հաստիքներն ու բյուջեն նպատակին եւ խնայողաբար ծախսեն, ապա գումարներ կգտնվեն:

Մարզկենտրոն Վանաձորը ներկայացրել է թվով 7 ծրագիր՝ 1.001.965.2 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայնքային ներդրումը՝ 568.879.9 հազար դրամ):
Սպիտակ համայնքը՝ 2 ծրագիր՝ 58.711.1 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայնքային ներդրումը՝ 28.223.5 հազար դրամ):

Սպիտակ համայնքը՝ 2 ծրագիր՝ 58.711.1 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայնքային ներդրումը՝ 28.223.5 հազար դրամ):

Խոշորացված համայնքներից Թումանյանը ներկայացրել է 2 ծրագիր՝ 27.900.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ախթալա խոշորացված համայնքը 8 ծրագիր, Ալավերդի խոշորացված համայնքը՝ 1, Ստեփանավան խոշորացված համայնք՝ 1 ծրագիր, Տաշիր խոշորացված համայնքը՝ 3 ծրագիր:

Գյուղական համայնքներից ծրագրեր ներկայացրել են Մարգահովիտ, Լերմոնտովո, Դարպաս, Հարթագյուղ, Սարամեջ: Լեռնապատ, Դսեղ, Լոռի Բերդ, Օձուն, Ջրաշեն, Սարահարթ, Գյուլլագարակ, Լեռնավան, Շահումյան, Կաթնաջուր՝ 2, Լեռնանցք՝ 1, Գոգարան՝ 1 ծրագիր:

Քննարկման ավարտին մարզպետ Ղուկասյանը տեղեկացրել էր նաեւ, որ հրատապ ծրագրերի հետ կապված հնարավոր է այս տարի մոտեցում փոխվի, եւ առաջնահերթ լուծում պահանջող եւ պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագրեր այլեւս չլինեն. «Հետեւաբար՝ սուբվենցիոն ծրագիր չներկայացնելու դեպքում համայնքը կսահմանափակվի այդ աշխատանքներով միայն, որը եւս անընդունելի է, դուք ձեր համայնքի բնակիչներին 1 տարվա կտրվածքով էլի ասելու բան չեք ունենա»,-եզրափակել էր մարզպետը:

Տպել
1804 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել