Կաշառք վերցնելու համար մեղադրվող առողջապահության փոխնախարարին սպառնում է 7-12 տարի ազատազրկում

Շաբաթ՝ մարտի 30-ին, հայտնի դարձավ, որ ձերբակալվել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը՝ կաշառք վերցնելու պահին:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկությունը հաստատեց երկուշաբթի, իհարկե՝ առանց անուններ հրապարակելու:

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը եւ նրա հետ ձեւավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ»,- մասնավորապես ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Դրանից նաեւ պարզ է դառնում, որ առողջապահական հաստատությանը հատկացվող պետպատվերի գումարները կրճատվել էին, եւ տնօրենը նպատակ է ունեցել կաշառքի միջոցով փոխել իրերի դրությունը:

«Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»,- նաեւ նշվում է հաղորդագրության մեջ:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեջբերված առաջին հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կաշառք ստանալուն՝ առանձնապես խոշոր չափերով: Այս արարքի համար նախատեսվող պատիժը ազատազրկումն է յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Մեջբերված մյուս հոդվածն էլ վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն: Այս դեպքում քրեական օրենսգրքով նախատեսվող պատիժը երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկումն է:

Նույն օրը՝ մարտի 30-ին, բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը եւ առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, փոխնախարարին կաշառք տվողը եղել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատան») տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Այսօր մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել: Բայց պարզեցինք, որ շարունակում է աշխատանքի գնալ: Աբրահամյանի ղեկավարած բուժհաստատությունը մասնավոր է, հետեւապես առողջապահության նախարարությունը իրավասու չէ միջամտել նրա հետագա պաշտոնավարմանը: Ի դեպ, ԱԱԾ հաղորդագրությունը նույնպես կարծես հաստատում է, որ կաշառք տալու մեղադրանքը վերաբերում է Ռազմիկ Աբրահամյանին, երբ հղում է արվում կաշառք տվող անձի տարիքին: Աբրահամյանը շուտով կդառնա 75 տարեկան:

Ձերբակալված փոխնախարար Արսեն Դավթյանը, ինչպես արձանագրում է առողջապահության նախարարության կայքը, համակարգում էր մասնավորապես հետեւյալ ոլորտները. մոր եւ մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները, առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները:  

Նրա ձերբակալմանն այսօր անդրադարձել է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ամենեւին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը՝ ուզում եմ հայտնել՝ կաշառք վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի, նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք, նման երեւույթներն անթույլատրելի են եւ դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել եւ արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը եւ վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են»,- գրել է նախարարը, ապա հավելել. «Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի եւ հակաօրինական այլ երեւույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք եւ առողջացնել համակարգը: Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար»:

Տպել
8735 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց